Սիոնիստական ռեժիմի մարտահրավերները՝ Նաքբայի օրվա 74-րդ տարելիցին
«Նաքբայի (Աղետի) օրվանից անցնում է 74 տարի: Սիոնիստական ռեժիմը Նաքբայի օրվա 74-րդ տարելիցին կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:
Մայիսի 15-ը պաղեստինցիների համար ողբերգության, աղետի օր է համարվում, իսկ սիոնիստների համար՝ այս կեղծ ռեժիմի ստեղծման օրը։ Այս օրը խորհրդանշում է սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի տեղահանումը։ Նաքբա արաբերեն բառ է, որը նշանակում է աղետ, ողբերգություն: Պաղեստինցիները սովորաբար այդ բառն օգտագործում են պաղեստինյան տարածքների օկուպացմանը հաջորդած աղետալի իրադարձությունները նկարագրելու համար: 1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ մի աղետալի դեպք, և այդ օրը կոչվեց Նաքբայի օր։ Պաղեստինցիների համար այս օրը հիշեցնում է իրենց հողերի բռնագրավման դառը օրը, երբ ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տեղահանվեցին ու լքեցին իրենց բնակարանները:
Վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ կառավարության օգնությամբ մեծ ջանքեր է գործադրել արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ներքո Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաղաքական մեկուսացումից դուրս գալու, իր անվտանգությունը բարձրացնելու և մասնավորապես Պաղեստինը, ու ընդհանրապես իսլամ աշխարհը արաբական աշխարհի իրադարձությունների ուշադրության կենտրոնից դուրս բերելու ուղղությամբ: Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն ու իսրայելցի պաշտոնյաների դիվանագիտական այցերը արաբական երկրներ ու Թուրքիա իրականանում են Թել Ավիվի այդ քաղաքականության շրջանակում։ Օկուպացված տարածքներում հանդիպումներ են տեղի ունեցել արաբ պաշտոնյաների հետ:
Այնուամենայնիվ նման քայլերը ոչ միայն չեն ապահովել Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը, այլև հանգեցրել են պաղեստինցիների և սիոնիստների միջև հակամարտությունների աճին: Այս զարգացումների արդյունքում պաղեստինցիները եկել են այն համոզման, որ պաշտպանությունը երբեք չի կարող այլ երկրների կողմից ապահովվել, այլ պետք է իրենք քայլեր ձեռնարկեն պաշտպանվելու համար: Իրականում, պաղեստինցիները հուսահատվելով միջազգային կազմակերպություններից, հատկապես ՄԱԿ-ից, և արաբական երկրներից ու դժգոհելով Պաղեստինի ինքնավար վարչակազմից, իրենց քաղաքականության կենտրոնում դրեցին սեփական ուժերին ապավինելու սկզբունքը: Ըստ այդմ, և անհատական-զոհաբերական գործողությունների արդյունքում, այս տարի Նաքբայի օրվան ընդառաջ մեծ կորուստներ ունեցան սիոնիստները և բացահայտվեց Սիոնիստական ռեժիմի խոցելիությունը:
Պաղեստինի անհատական գործողությունները մեծ մարտահրավեր են դարձել սիոնիստների համար: Երկու ամսից էլ քիչ ժամանակում հինգ անհատական գործողություններ են իրականացվել, որոնց հետևանքով սպանվել են 18 սիոնիստ և տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Պաղեստինյան դիմադրության գործողությունները վերջին շաբաթներին հիմնականում տեղի են ունեցել 1948 թվականին բռնազավթված տարածքներում, ինչն աննախադեպ է Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերի համար: Մարտի 20-ին Նիկաբի բնակիչ՝ Մոհամմադ Աբու ալ-Քայյանի կողմից սառը զենքով իրականացված գործողության ընթացքում չորս սիոնիստ է սպանվել։ Մարտի 27-ին Ալ-Խեզրիա քաղաքավանի «Ում ալ Ֆահմի» բնակիչներ Այման Աղբարիեհի և Էբրահիմ Աղբարիեհի իրականացրած գործողությունների արդյունքում սպանվել են երկու սիոնիստ սահմանապահ սպաներ։ Մարտի 29-ին Բանի Բրաք քաղաքավանում Ջենինի բնակիչ նահատակ Զիա Համարշեհի զինված գործողության արդյունքում սպանվել է հինգ սիոնիստ։ 2022 թվականի ապրիլի 7-ին Թել Ավիվի Դիզենգոֆ փողոցում Ջենինի բնակիչ նահատակ Ռաադ Հազեմի զինված գործողության արդյունքում սպանվեցին երեք սիոնիստներ։ Ապրիլի 29-ին Հորդանան գետի արևմտյան ափի Արիել քաղաքում իրականացված գործողության արդյունքում մեկ սիոնիստ զինվոր է սպանվել։ Մայիսի 5-ին Թել Ավիվի մերձակայքում տեղի ունեցավ «Ալ-Աադ» կամ ինչպես պաղեստինցիներն են ասում «Ալ-Մազիրա» գործողությունը, որի հետևանքով սպանվեցին երեք սիոնիստներ, ևս 10-ը վիրավորվեցին:
---
Պաղեստինցիների անհատական գործողություններում կան մի քանի ռազմավարական կետեր, որոնք ավելի կարևոր են դառնում Նաքբայի օրվա 74-րդ տարելիցին:
Առաջինն այն է, որ այդ գործողություններից առնվազն երեքն իրականացվել են օկուպացված տարածքներում ապրող արաբների կողմից։ Օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի վարած խիստ խտրական քաղաքականությունը և սիոնիստների բռնի վերաբերմունքը արաբ բնակչության նկատմամբ, ինչպես նաև այս պաղեստինցիների դեմ ռեժիմի բռնությունները ստիպեցին օկուպացված տարածքներում ապրող արաբներին Պաղեստինի ժողովրդի հետ համընթաց գործել ընդդեմ բռնազավթիչ ռեժիմի օկուպացիայի և հանցագործության: Այլ խոսքով, Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն սպառնալիքի տակ է ներսից և գրավյալ տարածքների բնակիչների կողմից։
Երկրորդ՝ Ապացուցվեց Սիոնիստական ռեժիմի հետախուզական և անվտանգության ծառայությունների անկարողությունը՝ նման գործողություններին դիմակայելու հարցում: Իսրայելի անվտանգության ուժերին դեռ չի հաջողվել ձերբակալել «Ալ-Աադ» գործողության հեղինակներին։ Փաստորեն «Ալ-Մազիրա» գործողությունը, որը Թել Ավիվի մոտ գտնվող Ալ-Աադ տարածքի պաղեստինյան անվանումն է, ծանր հարված է հասցրել Սիոնիստական ռեժիմին: Այն ապացուցեց Սիոնիստական ռեժիմի անվտանգության կազմակերպությունների ձախողումը գործողությունը կանխելու և դրա հեղինակներին ձերբակալելու հարցում:
Երրորդ՝ այս գործողությունները, հատկապես «Ալ-Աադ» օպերացիան, Նաքբայի օրվա տոնակատարությունը վերածեցին սգի: Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի Եմինա խմբակցության ղեկավար Նաիր Ուրբախն ասել է.«Այն օրը, որով մենք պետք է հպարտանայինք, ավարտվեց մեծ ցավ ու տառապանքով, մենք չպետք է մեզ «պարտված զգանք»:
Չորրորդ՝ այս գործողությունների արդյունքում, որոնք շատ դժվար է կանխել դրանց բնույթի պատճառով, սիոնիստական հասարակության անդորրը խանգարվել է։ Սիոնիստական ԱԳ նախարար Յաիր Լապիդը նույնպես ասել է, որ այս գործողությունների հետեւանքներից մեկը սիոնիստական համայնքի խաղաղության կորուստն է մի ակնթարթում։ Սա պատճառ է դարձել, որ որպես աքիլեսյան գարշապար՝ օկուպացված տարածքներից արտագաղթեն սիոնիստերը, և հին սպիները կրկին բացվեն գրավյալ տարածքներում: Իրականում, Իսրայելի անվտանգության կայունության տարրը վերջին տասնամյակների ընթացքում եղել է հրեաների ներգաղթը աշխարհի երկրներից, ինչը վերջին տարիներին խունացել է բռնագրաված տարածքներում պաղեստինցիների անհատական գործողությունների արդյունքում:
Հինգերորդ՝ այս անհատական գործողությունները ցույց տվեցին, որ պաղեստինցիները չեն հրաժարվում իրենց իրավունքներից, հատկապես Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ։ Պաղեստինյան խմբավորումները բազմիցս զգուշացրել են, որ Ալ-Աղսա մզկիթը իրենց կարմիր գիծն է, և որ իրենք դիմակայելու են ցանկացած ագրեսիայի։ Կարելի է ասել, որ պաղեստինյան տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հուսալի ապագա են խոստանում և միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ Պաղեստինի հարցը լուսանցք չի մղվել և հենց պաղեստինցիների կողմից վերադարձել է իսլամական աշխարհի զարգացումների կենտրոն։
---
Պաղեստինցիների անհատական գործողությունները Սիոնիստական ռեժիմին կանգնեցրեցին այլ կարևոր մարտահրավերների առաջ: Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը հաջորդ ամիս պետք է մեկներ գրավյալ տարածքներ, սակայն օկուպացված տարածքներում շարունակվող անապահովությունը հանգեցրեց այդ այցի չեղարկմանը: Սա ցույց է տալիս, որ գրավյալ տարածքները կանգնած են անապահովության խնդրի առաջ, իսկ արաբ պաշտոնյաների հետ սիոնիստների հանդիպումից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում օկուպացված տարածքներում տիրող անապահովությունը։
Մյուս հարցն այն է, որ օկուպացված տարածքներում պաղեստինցիների անհատական գործողությունները ծանր հարված հասցրին Նավթալի Բենեթ-Յաիր Լապիդ կաբինետին: Ընդդիմադիր կուսակցությունների փխրուն մեծամասնությամբ ձևավորված նախարարների կաբինետի փլուզումը, որ կանխատեսվում էր որոշ անդամների հեռանալուց հետո, այսօր իրականացվող մահապարտական գործողությունների հետևանքով ավելի հավանական է դարձել։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին մոտ կանգնած աղբյուրները կանխատեսել են, որ նրա կաբինետը կլուծարվի մեկ ամսվա ընթացքում, իսկ եբրայալեզու Մաարիվ թերթը հաղորդում է, որ Եմինա կուսակցության (Բենեթի կուսակցություն) երեք անդամներ փորձում էին դուրս գալ կուսակցությունից և ստեղծել խորհրդարանական նոր խմբակցություն։ Արաբական Միացյալ ցանկը բռնությունների աճի հետևանքով նույնպես սպառնացել է լքել հակապաղեստինյան կաբինետը: Հերթական կաբինետի հնարավոր անկումը կնշանակի, որ Սիոնիստական ռեժիմը մուտք է գործել քաղաքական փակուղու և անկարգությունների նոր փուլ։