Հունիս 28, 2022 14:23 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Մոջահեդինե Խալղ» կամ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործողություններին և ԱՄՆ-ի հետ ունեցած կապին:

Իրանական օրացույցում թիր ամսի  6-ից  12-ը (հունիսի 27-ից հուլիսի 3-ը)  հռչակվել է ամերիկյան մարդու իրավունքների շաբաթ։ Այս շաբաթվա հռչակումը այս օրերին ԱՄՆ-ի իրականացրած  հակամարդկային ու դիվերսիոն գործողությունների և հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործող ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես Մոնաֆեղին խմբավորմանը ցուցաբերված հովանավորության պատճառով է: Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների և հատկապես ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերած աջակցության հետևանքով գործողությունների թվում կարելիէ նշել 1981 թվականի հունիսի 27-ին (Իրանական 1360 թվականի թիր ամսի 6-ին)  Իրանի ժամանակի նախագահի(ԻԻՀ ներկա առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի) ձախողված մահափորձը, նույն թվականի հունիսի 28-ին (թիր ամսի 7-ին)  Իրանի Իսլամական Հանրապետության կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղադրված ռումբի պայթյունը,1981 թվականի հուլիսի 2-ին (1360 թվականի թիր ամսի 11-ին)  Մոհամմադ Սադուղիի սպանությունը և  1987 թվականի հունիսի 28-ին (1366 թվականի թիր ամսի 7-ին) Սարդաշտի քիմիական ռմբակոծությունը, և 1987 թվականի հուլիսի 2-ին  (1367 թվականի թիր ամսի 12-ին) Իրանի ուղևորատար ինքնաթիռի խոցումը:

1981 թվականի հունիսի 28-ին (իրանական 1360  թվականի թիր ամսի 7-ին)  Իրանի Իսլամական Հանրապետության կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով նահատակվեցին Իրանի 72 բարձրաստիճան պաշտոնյաներ: 1981 թվականի հունիսի 6-ի ահաբեկչության զոհերի շարքում էր  Իրանի Գերագույն դատարանի նախագահ այաթոլլա դոկտոր Մոհամմադ Բեհեշթին: Դոկտոր Բեհեշթին իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի հետ միասին եղել է հեղափոխության ազդեցիկ դեմքերից ու ականավոր առաջնորդներից մեկը: Դոկտոր Բեհեշթին եղել է Իրանի Իսլամական Հանրապետություն կուսակցության հիմնադիրը և գլխավոր քարտուղարը: Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողության պահին, նա կուսակցության անդամներին պատմում էր Իրանի նկատմամբ դավաճանությունը բացահայտվելուց հետո երկրի առաջին նախագահ Բանի Սադրի  Ֆրանսիա փախուստի մասին:

ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կողմից հովանավորվող «Մոջահեդինե Խալղ»  կամ Մոնաֆեղին խմբավորումը ենթադրում էր, որ մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես գալով և իսլամական հեղափոխության անվանի դեմքերին վերացնելով իրեն, կհաջողվի տապալել Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգը:  Իսլամական Հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակում ռումբ տեղադրելուց մեկ օր առաջ,  Թեհրանի հարավային հատվածում գտնվող մի մզկիթում ունեցած ելույթի  ժամանակ, այս խմբավորման անդամները փորձեցին սպանել թագավորական բռնապետական համակարգի դեմ պայքարում իմամ Խոմեյնիի շարժման մեջ ներգրավված հայտնի դեմքերից՝ Այաթոլլահ Խամենեիին: Այս ահաբեկչության ժամանակ այաթոլլահ Խամենեին ծանր վիրավորվեց։

Ֆորղան անունով մեկ այլ հակահեղափոխական խմբավորում մահափորձ կատարեց Իսլամական խորհրդարանի նախագահ այաթոլլա Հաշեմի Ռաֆսանջանիի դեմ, սակայն նա ողջ մնաց: Իսլամական Հանրապետություն կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու ամիս անց մարդու իրավուքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կողմից հովանավորվող  ահաբեկիչները ռումբ տեղադրեցին ժամանակի նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի և վարչապետ  Մոհամմադ Ջավադ Բահոնարի գրասենյակում: Ռումբի պայթյունի հետևանքով նահատակվեցին նախագահը և վարչապետը: 

«Մոջահեդինե Խալղ» կազմակերպությունը (MEK) ստեղծվել է 1960-ականների կեսերին, նպատակ ունենալով զինված պայքար մղել շահի ռեժիմի դեմ։ Իր առաջնորդների, այդ թվում՝ Մասուդ Ռաջավիի մակերեսային ընկալումների պատճառով տարբերվում էին կազմակերպության և որպես ականավոր կրոնագետ Իմամ Խոմեյնիի  նպատակներն ու պայքարի դրդապատճառները:  

Քանի դեռ չէին բացահայտվել «Մոջահեդինե Խալղ» կազմակերպության գաղափարական շեղումները, լուսահոգի Իմամ Խոմեյնին հրաժարվեց հաստատել այդ կազմակերպությունը:  Հեղափոխության հաղթանակի նախօրեին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի ժողովրդի ընդվզման շնորհիվ այս կազմակերպության անդամներն ազատվեցին թագավորական բռնապետական ռեժիմի  բանտերից։ Նրանք պնդում էին, որ ժառանգություն են ստացել հեղափոխությունից և ավելի շատ մասնաբաժին էին պահանջում, և հենց այդ օրերին նրանք միացան մյուս հակահեղափոխական խմբավորումներին, այդ թվում շահի ռեժիմի մերձավորներին ու կոմունիստներին: 

Երբ «Մոջահեդինե Խալղ» կազմակերպությունը հասկացավ, որ իրենք ոչ ժողովրդական  և պատեհապաշտական դրդապատճառներով տեղ չունեն Իսլամական Հանրապետությունում,   իրականացրեց  դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ, և խմբավորման ղեկավարներն ու անդամները թաքնվեցին տարբեր տներում: Նրանք երկրի ողջ տարածքում սպանեցին Իմամ Խոմեյնիի շարժման տասնյակ դերակատարների  և բացի քաղաքական և կրոնական գործիչներից և իսլամական համակարգի առաջնորդներից, փողոցներում,  շուկաներում և հասարակական վայրերում պայթյուններ կազմակերպելով, բազմաթիվ մարդկանց սպանեցին իրենց իրականացրած հեղափոխությունը պաշտպանելու մեղադրանքով: Խմբավորման ահաբեկչական գործողությունների զոհերի թիվն այս պահի դրությամբ հասնում է 17 հազարի:

Իրանն ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկն է աշխարհում. ԱՄՆ-ը, Խորհրդային Միությունը և նրանցից կախված երկրները հեղափոխության թշնամիներն էին և օգտագործում էին բոլոր հնարավորությունները՝ հարվածելու իսլամական հեղափոխությանը: Այսպիսով, խորը կապ հաստատվեց «Մոջահեդինե Խալղ» կազմակերպության  և իսլամական հեղափոխության արտաքին թշնամիների միջև։ ԱՄՆ-ի դերը 1980-ականների սպանություններում այն ​​խնդիրն էր, որին մշտապես անդրադարձել է Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնին: 1982 թվականի հոկտեմբերի 15-ին Մոնաֆեղին  կազմակերպության կողմից Քերմանշահի ուրբաթօրյա աղոթապետ  այաթոլլահ Աշրաֆի Էսֆահանիի սպանությունից հետո  Իմամ Խոմեյնին այդ ոճրագործության հեղինակներին անվանեց «մոնաֆեղներ և շեղված չարագործներ» և նման հանցագործությունների համար մեղադրեց համաշխարհային գերտերություններին:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունները  ցույց են տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ը ղեկավարում այս նախագիծը: Թեհրանում ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը մոտենալով «Մոջահեդինե Խալղ» կազմակերպությանը և աջակցելով նրա ահաբեկչական գործողություններին փորձել է իրականացնել Իսլամական Հանրապետության դեմ իր ծրագրերը:   ԱՄՆ-ի ծրագրի շրջանակում 1987թ.-ին Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը Վաշինգտոնից հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունը կապեր  է պահպանում «Մոջահեդինե Խալղ» կազմակերպության հետ: 1987 թվականի ապրիլի 24-ին Le Monde թերթի փոխանցմամբ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ժամանակի պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Մորֆին պատասխանելով ԱՄՆ կոնգրեսականի հարցին նույնպես հաստատեց  այդ շփումները։

1993 թվականի ապրիլի 14-ին Ստամբուլում լույս տեսած  Գազետա ազգային թերթի փոխանցմամբ՝ մոնաֆեղները ԿՀՎ-ից մեծ գումարներ էին ստացել իրենց ահաբեկչական գործողությունները շարունակելու համար։ Ըստ թերթի՝ «Մոջահեդինե Խալղ կազմակերպությունը ԿՀՎ-ից ստացած հսկայական ֆինանսական միջոցներով ներկայացուցչական գրասենյակներ է բացել  հատկապես Թուրքիայում և Իրաքում»:

«Մոջահեդինե Խալղն» Իրաքում և Թուրքիայում իր ներկայացուցչությունների  միջոցով վերապատրաստվում է ԿՀՎ-ի կողմից և ուղարկվում Իրան՝ գործողություններ իրականացնելու համար», - հավելել է թերթը «Ամերիկյան ահաբեկչությունն Իրանում» վերնագրված զեկույցում։

NBS ցանցը 2010-ականներին չորս իրանցի միջուկաբան գիտնականների սպանության վերաբերյալ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, առանց նրա ինքնությունը հայտնելու, հայտարարել է, որ  Իրանի միջուկաբան գիտնականների վրա հարձակումներն իրականացվել են Իսրայելի ռեժիմի հետախուզական ծառայության կողմից:

Ամերիկացի պաշտոնյան հավելել է.«Այս սպանություններն իրականացվել են Վաշինգտոնի իմացությամբ»։ Բրիտանական The Independent թերթը նույնպես բացահայտել է ԱՄՆ-ի հետքը միջուկային սպանությունների մեջ և անդրադառնալով երեք  իրադարձության՝ WikiLeaks-ի նոր փաստաթղթերի հրապարակմանը, իրանցի միջուկաբան գիտնականների սպանությանը և Մոսադի նոր ղեկավարի նշանակմանը, գրել է․ «Այս իրադարձությունների միջև  առերևույթ ոչ մի կապ չկա, սակայն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերոնշյալ երկրների մտահոգության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթերի բացահայտումը, Թեհրանում Իրանի միջուկաբան գիտնականի կասկածելի սպանությունը, ևս մեկ գիտնականի վիրավորվելը և Թամիր Փարդոյի նշանակումը Մոսադի ղեկավարի պաշտոնում, կապ են հաստատել վերոնշյալ իրադարձությունների միջև»։ 

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների դեմ իրականացված  ահաբեկչական գործողությունների շարքում, 2020 թվականի հունվարի 3-ին, Միացյալ Նահանգները թիրախ դարձրեց Իրանի Իսլամական Հանրապետության Ղոդս ստորաբաժանման  հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, իրականացնելով ևս մեկ պատմական հանցագործություն: Գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ամերիկյան զորքերը Թրամփի հրամանով հարձակվել են գեներալ Սոլեյմանիի ավտոշարասյան վրա։ Դա այն դեպքում, երբ  գեներալ Սոլեյմանին եղել է Իրաքի վարչապետի պաշտոնական հյուրը և վճռորոշ դեր է ունեցել Իրաքում և Սիրիայում թաքֆիրական և ահաբեկչական  ԻԼԻՊ խմբավորման ոչնչացման գործում։

ԱՄՆ կառավարությունը չի վարանում պաշտոնականացնել իր կապը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ։ Միացյալ Նահանգների համար մարդու իրավունքները միայն  գործիք են՝ առաջ մղելու իր տիրակալական արտաքին քաղաքականության նպատակներն ու քաղաքականությունը: Իրանի ժողովուրդն իր մաշկի վրա  զգացել է և շարունակում է զգալ ԱՄՆ-ի աջակցությունն այս ահաբեկչական խմբավորմանը։ Դանիել Լարիսոնը Anti-War կայքում հրապարակած հոդվածում գրել է.«Ինչպես  որ «Մոջահեդինե Խալղ» կազմակերպությունը Սադդամին համոզեց հարձակվել Իրանի  վրա, նրանք այժմ փորձում են ստիպել ԱՄՆ-ին ներքաշել  Իրանի դեմ պատերազմում: Ամեն տարի «Մոջահեդինե Խալղ» կազմակերպության ահաբեկչական խմբավորումը քաղաքական հանդիպում է անցկացնում՝ քարոզելու Իրանում ռեժիմի փոփոխության մասին իր դատարկ կարգախոսը։ Այդ նիստում ներկա և նախկին ամերիկացի, կանադացի և եվրոպացի պաշտոնյաները և նրանց ընտրված ներկայացուցիչները հերթ են կանգնել՝ հարգանքի տուրք մատուցելու այս խմբին և նրա առաջնորդ Մարիամ Ռաջավիին: ԱՄՆ-ի երկու խոշոր կուսակցությունների անդամները վերջին տասը տարվա ընթացքում կա՛մ մեկնել են Ալբանիայում գտնվող խմբի կենտրոնակայան, կա՛մ տեսակոնֆերանսների միջոցով ելույթներ են ունեցել և մեծ գումարներ ստացել: Նման ահաբեկչական խմբավորման նկատմամբ քաղաքական գործիչների և հայտնի պաշտոնյաների աջակցության ամենամյա շքերթը խայտառակություն է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար և մեր արտաքին քաղաքականության մեջ ավելի խոր խնդիրների նշան»,- գրել է Դանիել Լարիսոնը:

Այսօր, չնայած այս բոլոր հանցագործություններին ու արյունահեղությանը, անմեղ մարդկանց ու ահաբեկչության այլ պաշտպանների նահատակությանը, «Մոջահեդինե Խալղ» կազմակերպությունն եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ապրում է ապահով և առանց  վախենալու պատժվելուց, շարունակում է իր գործունեությունը մարդու իրավունքների դեմ։  Միացյալ Նահանգները և այն երկրները, որոնք ապաստան են տալիս այս հանցագործներին, պետք է պատասխան տան մարդկության և մարդու իրավունքների հանդեպ իրենց դավաճանության համար։

 

Պիտակ