Հունիս 29, 2022 12:59 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք աշխարհում ահաբեկչության տարածման և մարդու իրավունքների ոտնահարման գործում Միացյալ Նահանգների դերին:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ   աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտող՝ Միացյալ Նահանգների հանցագործությունների վերանայման շրջանակում կքննարկենք  այդ երկրի հանցագործություններն անցած տասնամյակների ընթացքում: ԱՄՆ-ի հանցագործությունների վերանայմանը հատկացված հաղորդումների շարքը ներկայացվում է Իրանում հունիսի 27-ից հուլիսի 3-ն նշվող ամերիկյան մարդու իրավունքների շաբաթվա առիթով: Այս շաբաթվա նպատակն է վերանայել ԱՄՆ-ի կողմից իրականացված մեծ թվով հանցագործություններն՝ ուղղված հատկապես Իրանի ժողովրդի դեմ:

Այն պատճառով է հունիսի 27-ից հուլիսի 3-ը նշվում  որպես Մարդու իրավունքների ամերիկյան շաբաթ, որովհետև երկար տարիների ընթացքում այս մեկ շաբաթվա ընթացքում Իրանի ժողովրդի դեմ իրականացվել են բազմաթիվ ահաբեկչական գործողություններ: 1981 թվականի հունիսի 27-ին Իսլամական հեղափոխության մեծ  առաջնորդ Իմամ Խոմեյնիի աջակից՝Այաթոլլահ Խամենեին՝ Թեհրանի հարավում գտնվող մզկիթներից մեկում ունեցած ելույթի ժամանակ ծանր վիրավորվեց ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Մոջահեդինե Խալղ ահաբեկչական խմբավորման ձախողած մահափորձի  հետևանքով: Այս ահաբեկչությունից մեկ օր անց, մեկ այլ ահաբեկչության ժամանակ, «Իսլամական Հանրապետություն» կուսակցության կենտրոնակայանի վրա տեղի ունեցած պայթյունի ժամանակ, Գերագույն դատարանի ղեկավար այաթոլլա դոկտոր Մոհամմադ Բեհեշթին նահատակվեց Իսլամական կուսակցության 72 բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին:1981 թվականի հուլիսի 2-ին նահատակվեց գլխավոր դատախազ Այաթոլլահ Ղոդուսին: Իսլամական Հանրապետություն կուսակցության կենտրոնական գրասենյակում ռումբի պայթյունից հետո, ահաբեկչական խմբավորման պարագլուխներն Իրանի պաշտոնանկ արված նախագահ Բանի Սադրի հետ միասին կանացի հագուստով Թեհրանի օդանավակայանում նախկին ռեժիմի գործակալների միջոցով փախան Փարիզ: 

Նրանց ինքնաթիռի օդաչուն եղել է Իրանի բռնապետ Մոհամմադ Ռեզա շահի հատուկ ու վստահելի օդաչուն, ով ղեկավարել է շահի ինքնաթիռն Իրանից իր վերջին թռիչքի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր փախուստի դիմած «Մոջահեդինե Խալղ» ահաբեկչական խմբավորումը հայտնվեց եվրոպական երկրներում ու Միացյալ Նահանգներում , հովանավորվելով արևմտյան պետությունների կողմից: Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ընթացքում, նրանք  Սադամի հետ կնքած գործարքի արդյունքում իրենց հիմնական բազան տեղափոխեցին Իրաք: 1980-ականներին պարտադրված պատերազմի ողջ ընթացքում Մասուդ Ռաջավիի գլխավորած ահաբեկչական խմբավորման անդամները, որպես վարձկաններ և լրտեսներ, իրենց հնարավորությունները տրամադրեցին բաասական  բանակին։ Նրանց հիմնական գործն էր ներթափանցողների միջոցով տեղեկություններ հավաքել իրանական ճակատներից և  տրամադրել Իրաքի բաասական ռեժիմին՝ հեռահար հրթիռներով իրանական քաղաքները թիրախավորելու համար: «Մոջահեդինե Խալղ» ահաբեկչական խմբավորման անդամների մեկ այլ դավաճանական քայլն էր իրանցի գերիների հարցաքննությունը և Իրանի դեմ ճակատամարտերում նրանց ներգրավվածությունն Իրաքի բաասական բանակի գործողություններին : 

1987 և 1988 թվականներին Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում «Մոջահեդինե Խալղ»  ահաբեկչական կազմակերպությանն աջակցելուն զուգահեռ, ԱՄՆ-ն ուղղակի պատերազմի մեջ մտավ Իրանի դեմ՝ ի աջակցություն Սադամի վարչակարգին։

ԱՄՆ-ն ամեն կարգի հանցագործություն արեց ի պաշտպանություն Սադամի հանցավոր ռեժիմի: Այդ ոճրագործություններից մեկը մարտադաշտերում և Իրանի  քաղաքներում քիմիական զենքի կիրառումն էր: 

1987 թվականի հունիսին Իրանի արեւմուտքում գտնվող Սարդաշտ քաղաքը ռմբակոծվել է քիմիական զենքով։ Ռմբակոծության ժամանակ հարյուրավոր մարդիկ են նահատակվել ու վիրավորվել, իսկ Սարդաշտի քիմիական ռմբակոծության հետևանքով դեռ շատ մարդիկ են տառապում։ Բայց աշխարհում և Իրանի ժողովրդի դեմ ամերիկյան ամենամեծ հանցագործություններից մեկը 1988 թվականի հուլիսի 3-ին Պարսից ծոցում 290 ուղևոր փոխադրող իրանական մարդատար ինքնաթիռի խոցումն է USS Vincennes (CG-49) ռազմանավի կողմից:

Այս մեծ ոճրագործության զոհերի թվում են եղել 66 երեխաներ։ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն արդարացրել է մարդատար ինքնաթիռի ուղղությամբ հրթիռի արձակումը, այլեւ  ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեծարել է Վինսեն ռազմանավի հրամանատարին։ Ոչ մի կառավարություն, ինչպես Միացյալ Նահանգները, եվրոպական շատ կառավարությունների հետ մեկտեղ մարդու իրավունքները որպես գործիք չի օգտագործել իր նպատակներն առաջ տանելու համար:Ամերիկացի պետայրերը պնդում են,որ մարդու իրավունքների ոլորտում առանցքային դեր ունեն և նույնիսկ դրա անվան տակ երկրների դեմ պատժամիջոցներ են սահմանում և հարձակումներ կատարում: Ահաբեկչության և մարդու իրավունքների  ոտնահարման դեմ պայքարը, միջուկային զենքի տարածման կանխումը և այլն, հնարքներ  են, որոնց պատրվակով ԱՄՆ կառավարությունը հետապնդում է իր նպատակները:

Ահաբեկչական գործողությունների ոլորտում Վաշինգտոնի գործողությունների քննարկման արդյունքում պարզվում են ճշմարտություններ, որոնք ապացուցում են ամերիկյան պետական ​​այրերի տիրակալական մտադրություններն ու անազնիվ պահվածքը միջազգային հանրության, հատկապես մուսուլմանների նկատմամբ։ Անցած դարում աշխարհն ականատես եղավ այն դառը իրողության, որ ԱՄՆ կառավարությունը գտնվում է համաշխարհային պետական ​​ահաբեկչության առաջնագծում և բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել տարբեր երկրների ու հասարակությունների դեմ։ ԱՄՆ-ը 2001 թվականի 11 սեպտեմբերի դեպքերից հետո,ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո, ոտնահարել և շարունակում է ոտնահարել մարդու իրավուքներները: 

Ամերիկան Միացյալ Նահանգների ի հայտ գալուց առաջ և դրանից հետո,  մարդու իրավունքների ոտնահարման և ահաբեկչության առումով երկար պատմություն ունի: ԱՄՆ-ում սպիտակամորթ եվրոպացիներն իրենց համարում էին գերադաս ռասա և մոդեռնիզմի ու քաղաքացիական հասարակության ձևավորման անվան տակ կոտորեցին միլիոնավոր բնիկ ամերիկացի հնդկացիների: Նրանց նպատակը հնդկացիների ռասայի լիակատար ոչնչացումն էր։ Մյուս կողմից, նրանք ստրկացրին աֆրիկյան մայրցամաքի միլիոնավոր սևամորթների և տարան Միացյալ Նահանգներ՝ աշխատելու և շենացնելու իրենց  քաղաքներըն ու ագարակները: Հակառասիստական ​​պայքարն ԱՄՆ-ի ներսում շարունակվում է դարեր շարունակ։ Չկա օր,  որ ամերիկացի ռասիստ ոստիկանների կողմից չսպանվի սևամորթ քաղաքացի, նա լինի երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին կամ երեխա, միևնույն է:

Մինչ այժմ բազմաթիվ հակառասիստական ​​շարժումներ են ստեղծվել Միացյալ Նահանգներում, սակայն ամերիկյան հասարակության ճեղքերից մեկը մնում է ամերիկյան հասարակության խորը ռասայական խտրականությունը: ԱՄՆ-ից դուրս այդ երկրի կառավարությունն ունի մարդու իրավունքների խախտումների և ահաբեկչության տարածման մութ պատմություն: Ցավալի է, որ ԱՄՆ կառավարությունը մարդու իրավունքների դեմ ուղղված այս հանցագործությունները կատարում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խթանման և ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո: Մի քանի դար շարունակ Միացյալ Նահանգները Հարավային Ամերիկան ​​համարել է իր ետնաբակը և գործնականում եղել է բռնապետների կողմնակիցն ընդդեմ տարածաշրջանի ժողովրդավարական շարժումների: 1973 թվականին ԱՄՆ կառավարությունը տապալեց Չիլիում Սալվադոր Ալենդեի ժողովրդական կառավարությունը՝ ի պաշտպանություն հանցագործ Պինոչետի ռազմական հեղաշրջման։

Չիլիի ժողովուրդը տասնամյակներ շարունակ  աշխարհի ամենավտորիտար ոստիկանական իշխանություններից մեկի կառավարման ներքո մեծ տառապանքներ է կրել:Համարյա հարավային Ամերիկայի բոլոր երկրներում ԱՄՆ-ն աջակցել է իր գաղութային քաղաքականությունը հովանավորող ավտորիտար իշխանություններին: ԱՄՆ կառավարությունը մութ պատմություն ունի հարավ-ամերիկյան երկրներում: Արեւելյան Ասիայում նույնպես Միացյալ Նահանգները,իր գերիշխանությունը պահպանելու նպատակով բազմաթիվ հանցագործություններ է կատարել: Որպես օրինակ կարելի է նշել Ճապոնիայում Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունը և  1960-ականներին ու 1970-ականներին վիետնամցիների ցեղասպանությունը: Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում նույնպես այս տարածաշրջանի երկրների բնակիչները անվերջ տառապել և տառապում են ԱՄՆ-ի հանցագործություններից։

Անցած յոթանասուն տարիների ընթացքում ԱՄՆ  միջամտությունների և վարած քաղաքականության արդյունքում Իրանի ժողովուրդը ծանր գին է վճարել այդ երկրի դեմ պայքարում: 1953 թվականին, ուղղակիորեն աջակցելով հեղաշրջմանը, ԱՄՆ-ը տապալեց դոկտոր Մոսադեղի ազգային կառավարությունը և գահին վերականգնեց Իրանի փախուստի դիմած շահին: 25 տարի Միացյալ Նահանգները ամեն կարգի ոճրագործություն թույլ տվեց  իրանցի ազատամարտիկների դեմ՝ Իրանի թագավորական իշխանությունը  ամրապնդելու համար։ Ի վերջո, Իմամ Խոմեյնիի գլխավորած Իրանի ազատագրական շարժումն էր, որ տապալեց Իրանում թագավորական իշխանությունը: 

Իսլամական հեղափոխության հաղթանակից և ժողովրդավարական համակարգ  հաստատվելուց հետո ԱՄՆ կառավարությունը շարունակել է Իսլամական Հանրապետությունը տապալելու իր դավադրությունները: Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող ԱՄՆ-ը,  իր մութ պատմությամբ Իսլամական Հանրապետության կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքները ոտնահարելու և ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Իրանաֆոբիայի քաղաքականություն վարելով՝ ԱՄՆ կառավարությունը ձգտում է   քաղաքական, տնտեսական, ռազմական,  հոգեբանական պատերազմի և այլ միջոցներով առաջ մղել իր  գերիշխանության ձգտող նպատակները: Իրանի ժողովուրդը, չնայած ավելի քան չորս տասնամյակ կրած  տառապանքներին և բազմաթիվ զոհողություններին, շարունակում է կանգնել Միացյալ Նահանգների տիրակալական քաղաքականության դեմ:

 

Պիտակ