Սիոնիստական ռեժիմը՝ Արևմտյան Ասիայի ամենաանկայուն դերակատարը
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը մեկ տարի անց լուծարվեց , և այս ռեժիմը առաջիկա նոյեմբերին պետք է նոր ընտրություններ անցկացնի։
Կառավարության լուծարման պատճառները
Նաֆթալի Բենեթ-Յաիր Լափիդի իրարահաջորդ կառավարության լուծարման պատճառների վերաբերյալ կարելի է անդրադառնալ երկու խնդիրների:
Առաջին խնդիրը հետևյալն է,որ կառավարությունը հենց սկզբից միաձույլ չի եղել և լի է եղել հակասություններով :Այդ իսկ պատճառով կանխատեսումներն այնպիսին էին, որ Իսրայելի նոր կառավարությունը երկար չի գոյատևի։ Տարաձայնությունը այնքան բացահայտ էր, որ Յամինա իշխող կուսակցության՝ որոշ անդամներ, նույնպես հրաժարվեցին կառավարությունից: Քնեսեթը ցրելու և օկուպացված տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ եբրայական լրատվամիջոցները հայտնեցին , որ ծայրահեղ աջակողմյան Յամինա կուսակցության (Բենետ կուսակցություն) անդամ Նիր Օրբախը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Վարչապետին տեղեկացրել եմ, որ ստեղծված իրավիճակով ես այլևս կոալիցիայի մաս չեմ կազմում»:Կառավարությունից նրա հեռանալը ,պատճառ դարձավ ,որ Բենեթի կոալիցիան ,Քնեսեթում 120 մանդատից հասնի 59 մանդատի, ինչը երկու տեղով պակաս է մեծամասնությունից:
Բենեթի կառավարության տապալման մեկ այլ պատճառը՝ կապված էր Հորդանան գետի արեւմտյան ափին ապարտեիդի օրենքի հետ։Բենեթի կառավարության անկման խնդիրը կապված է Հորդանան գետի Արևմտյան ափին ապարտեիդի օրենքը երկարաձգելու հարցում այս կառավարությանն աջակցող կոալիցիայի ձախողմանը :Ռասիստական այս օրենքի ժամկետը լրանում է հուլիսի վերջին:Ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ չի քվեարկելու դրա երկարաձգմանը,որովհետև Բենեթի կառավարությանը իրավասու չի համարում դրա իրականացման համար։Մյուս կողմից, Բենեթի կառավարությանը աջակցող կոալիցիան նույնպես չկարողացավ հաստատել այս ծրագիրը. քանի որ կոալիցիայի արաբ երկու անդամներ հրաժարվել են կողմ քվեարկել։
Արեւմտյան Ասիայի հարցերով փորձագետ Հոսեյն Աջորլուն ասում է.«Երբ Նեթանյահուն հեռացվեց աշխատանքից, պարզ դարձավ, որ կառավարությունը կազմող ությակ խմբերը շատ անհամապատասխան են,այսինքն այս կառավարության մեջ ներկա էին խիստ ծայրահեղակամ ձախ թևից մինչև խիստ աջակողմյան և նույնիսկ 1948 թվականի արաբներ:Ժամանակի ընթացքում կառավարության տարբեր խմբավորումների միջև տարածությունը ավելանում էր ,որի հետևանքով ականատեսը եղանք Բենեթի կառավարության լուծարման»: Աջորլուն,երկրորդ պատճառը համարել է այս ռեժիմում անվտանգության մարտահրավերների աճը և ասել է.«1967 և 1948 թվականների շրջաններում պաղեստինցիների և սիոնիստների միջև լարվածությունը և դրա հետագա զարգացումները ստիպեցին ռեժիմի ծայրահեղական հոսանքների մի մասին ավելի կոշտ վարվել պաղեստինցիների հետ,բայց ձախակողմյան թևը և պաղեստինցիները դեմ էին այս հարցին»։Նա մատնանշելով պաղեստինցիներին առնչվող նախագծերի բյուջետավորման դեմ պայքարին,շեշտել է.«Այս բոլոր հարցերը ավելի են խորացրել բացերը»:
Սիոնիստական ռեժիմի 24-րդ խորհրդարանը պաշտոնապես լուծարվեց և Թել Ավիվը վերջին երեքուկես տարվա ընթացքում ընթացավ դեպի խորհրդարանական հինգերորդ ընտրություններ:Իսրայելի խորհրդարանի լուծարումը մի քանի պատճառներով ապացուցում է, որ այս ռեժիմը վերջին տարիների ամենաանկայուն դերակատարն է Արևմտյան Ասիայում։
Առաջին պատճառն այն է, որ յուրաքանչյուր խորհրդարանի կյանքն աշխարհում սովորաբար 4 տարի է։Սա այն պայմաններում է երբ սիոնիստական ռեժիմը ,առաջիկա ընտրությամբ երեք ու կես տարվա ընթացքում 5 ընտրություններ է կազմակերպել: Այսինքն յուրաքանչյուր խորհրդարան նույնիսկ մեկ ու կես տարի չի գոյատևում:
Երկրորդ պատճառը հետևյալն է,որ սիոնիստական ռեժիմը 2018 թվականի նոյեմբերից մինչ օրս միայն մեկ տարի ժամանակավոր կառավարություն չի ունեցել: 2018-թվականի նոյեմբերին լուծարվեց Նեթանյահուի կառավարությունը, որից հետո նրա կառավարությունը , ժամանակավորապես շարունակեց գործել։Անցած հունիսից աշխատում էր Նաֆթալի Բենեթի կառավարությունը, որը ժամանակավոր կառավարություն չէր։Սա Իսրայելի ամենակարճաժամկետ կառավարությունն էր, և այժմ այս ռեժիմի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, պետք է ժամանակավորապես ղեկավարի գործերը մինչև վարչապետի ընտրությունը։
Երրորդ պատճառն այն է, որ Լապիդը , որպես անցումային կառավարության ղեկավար կաշխատի առնվազն չորս ամիս և կարող է ավելի երկար մնալ այդ պաշտոնում,որովհետեւ նոր կոալիցիայի ձեւավորումը օկուպացված տարածքներում երկարատեւ գործընթաց է։Եթե Իսրայելի քաղաքական հոսանքներից ոչ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանական առնվազն 61 մանդատ, ապա նոր վարչապետ ներկայացնելու եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորությունը թույլ է։Ուստի սիոնիստական ռեժիմը կհայտնվի խորհրդարանական ընտրությունների ապարդյուն գորընթացում, և 2019-ից մինչև 2021 թվականը նման կարգավիճակում էր հայտնվել:
Վերջին տարիներին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Լիբանանը և Իրաքը կառավարվում էին ժամանակավոր կառավարության կողմից, սակայն այս երկրներում անկայունությունն այնքան մեծ չէր, ինչքան սիոնիստական ռեժիմի մոտ:Մի կողմից, Լիբանանի խորհրդարանը տևում է 4 տարի , Իրաքի խորհրդարանը՝ երեք ու կես տարի, և այս երկրներում մեծ ծախսերով մի քանի խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել,իսկ մյուս կողմից՝ այս երկրներում անկայունության երկարաժամկետ հեռանկար չկա,քանի որ Լիբանանում նոր վարչապետ է ներկայացվել,իսկ Իրաքում համաձայնության հասնելու հնարավորությունն ավելի մեծ է, քան խորհրդարանը լուծարվելու հավանականությունը:Սա այն պայմաններում է ,երբ օկուպացված տարածքներում գալիք ընտրությունները կարող են չհանգեցնել նոր կառավարության ձեւավորմանն ու քաղաքական փակուղու ավարտին։
Կարևոր կետն այն է, որ Լիբանանում և Իրաքում անկայունության ամենակարևոր պատճառներից մեկը արտաքին դերակատարների, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունն ու խափանարարություններն են: Սա այն դեպքում, երբ օկուպացված տարածքներում ոչ մի երկիր չի միջամտում և քաղաքական հաճախակի անկայունությունը պայմանավորված է իշխանության կառուցվածքով և քաղաքական խիստ իրարամերժությամբ: Այլ խոսքով ԱՄՆ-ի ,սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ այլ երկրների շահերը պարտադրում են ,որ Իրաքն ու ԼԻբանանը ունենան ժամանակավոր կառավարություն և հայտնվեն քաղաքական փակուղու մեջ,սակայն օկուպացված տարածքներում ,ԱՄՆ-ը հովանավորում է քաղաքական կայունությունը և փորձում է կարգավորել քաղաքական տարաձայնությունները ,սակայն անկարող է կարգավորել այդ տարաձայնությունները:
Կարևոր մեկ այլ հանգամանք հետևյալ է ,որ Նեթանյահուին դեմ քաղաքական շատ կուսակցություններ և տարբեր երկրներ ,օկուպացված տարածքներում քաղաքական անկայունության հիմնական գործոնն էին համարում Նեթանյահուին ,սակայն Բենեթի դահլիճի ձախողմամբ ,պարզվեց ,որ պատճառը միայն Նեթանյահուն չէ ,այլ այս ռեժիմի մեջ ձախից դեպի աջ պտույտի ցիկլում,խմբավորումներից ոչ մեկը միայնակ ի վիճակի չէ ղեկավարել կառավարությունը և խմբավորումներից և ոչ մեկը պատրաստ չեն համաձայնության գալ միմյանց հետ։Հետևաբար, Իսրայելի ներկայիս խնդիրը կառուցվածքային է, այլ ոչ թե անհատների, որոնք նպաստում են հաճախակի քաղաքական փակուղիների առացմանը:Ուստի կարելի է ակնկալել, որ Քնեսեթի լուծարումն ու կառավարության կազմալուծելը և ընտրությունների նոր փուլի անցկացումը չեն հանգեցնի օկուպացված տարածքներում քաղաքական փակուղու ավարտին և նույնիսկ հակառակ արդյունքն է ունենալու , այն է՝ տարաձայնությունների սրումը և քաղաքական փակուղին։