Հունվար 25, 2023 11:24 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

 

Ողջույն ձեզ թանկագին բարեկամների: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք խնդիրներ լուծելու հմտությանը և դրան հասնելու փուլերին: Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք խնդիրներ լուծելու հարցում անկարողության պատճառներին, խնդիր լուծելու տարբեր տեխնիկաներին ու դրանց հասնելու արգելքներին: 

Մեծ թվով մարդիկ խնդիրների լուծելու հարցում չեն գիտակցում իրենց սխալները և այդ իսկ պատճառով էլ խնդիրների հետ բախվելու ժամանակ չեն կարողանում պատշաճ կերպով լուծել դրանք: Հնարավոր է, որ այս անկարողությունը պատճառներ ունենա: Հաղորդման ընթացքում միասին կքննարկենք դրանցից մի քանիսը: Պատճառներից մեկն այն է, որ դժվարության ախտանշանները շփոթում ենք դրա առաջացման հիմնական պատճառների հետ: Առաջացած որևէ դժվարության արմատական և հիմնական պատճառները գտնելու համար նախ պետք է լավ մտածենք առաջին եզրահանգմամբ որոշում չկայացնենք և ինքներս մեզանից ճիշտ հարցեր հարցնենք, որպեսզի վստահ լինենք, որ գտել են հիմնական պատճառը:

Ելնելով այն բանից, որ հաճախ մենք կամենում ենք մեր գործերը արագ ավարտին հասցնել, լուծումները ընտրելու հարցում շտապելը մեր միտքը մոլորեցնում է և մենք չենք կարողանում գնտել տարբեր լուծումներ մեր դժվարության հիմնական պատճառը հասկանալու համար: Մյուս կողմից չափից ավել մեր գիտության վրա հենվելը հնարավոր է մոլորեցնի մեզ: Միայն տվյալ գիտության տիրապետելը չի երաշխավորում խնդիրների լուծման կարողությունը: Դրա կողքին մենք պետք է ունենանք տրամաբանական մտածողություն, քանի որ տրամաբանական մտածողությունը մեզ օգնում է ունենալ հնարամիտ ու նորարար միտք՝ համապատասխան ու հարմար լուծումներ գտնելու համար: 

Մեր հաջողությունն ու ուրախությունը կախված է խնդիրներ լուծելու համար մեր կարողությունից: Եթե կյանքի դժվարություններին բախվելիս չկարողանանք համապատասխան լուծումներ գտնել դժվարություններ կունենանք: Տարբեր անձանց միջև հարաբերությունների ու համագործակցությունների ընթացքում հաճախ խնդիրներ են առաջանում: Եթե խնդիրներ լուծելու հմտություն չունենանք չենք կարողանա վերացնել թյուրիմացությունները և այլոց հետ մեր հարաբերությունների հարցում դժվարություններ կունենանք:

Աշխատանքի միջավայրում նույնպես պետք է ունենանք առաջացող խնդիրների ու դժվարությունների լուծման կարողություն, հակառակ դեպքում դժվարությունների ավելացմամբ կզգանք, որ անկարող ենք ու կկորցնենք մեր ինքնավստահությունը: Իրականացված հետազոտությունների համաձայն այն անձինք, որ իրենց կյանքի դժվարությունները լուծելու կարողությունը չունեն նրանց համար մեծ ռիսկեր կան հոգեկան հիվանդությունների այդ թվում դեպրեսիայի ենթարկվելու հարցում: 

Եթե մտածում եք, որ խնդիրները լուծելու կարողությունը ձեր մեջ այնքան ուժեղ չէ, որքան որ պետք է՝ դուք կարող եք սովորելով խդիրներ լուծելու տեխնիկան՝ ձեր մեջ զարգացնեք այս հմտությունը: Այս դեպքում դժվարություններ առաջանալու դեպքում դուք ավելի մեծ ինքնավստահություն կունենաք դրանք լուծելու համար: Հաղորդման մյուս բաժնում կծանոթանանք խնդիրներ լուծելու տեխնիկային: 

 

Դրական հայացք ունենալը այս հմտության հասնելու առաջին տեխնիկան է: Ոմանք երբ կյանքում դժվարության են հանդիպում, դրան անլուծելի են համարում: Այս մոտեցումը մեծ արգելք է խնդիրներ լուծելու գործընթացում: Այս վիճակում եթե անձը ենթադրի, որ առաջացած դժվարությունը անլուծելի է, կկորցնի իր մոտիվացիան այն լուծելու համար, սակայն եթե որևէ խնդրի առաջացումը համարի մի առիթ ավելի զարգանալու և առաջադիմելու համար, նա առավել ինքնավստահությամբ ու մոտիվացված քայլեր կվերցնի այդ խնդիրը լուծելու համար:

Հաջորդ տեխնիկան, որ զարգացնում է խնդիրներ լուծելու ունակությունը բացասական մտքերի կառավարումն է: Բացասական մտքերի, զգացումների ու հույզերի կառավարումը կարող է կանխել սխալ լուծումների գնալն ու սխալ որոշումների ընդունումը: Այս դեպքում դուք կարող եք բացասական մտքերը գրել մի թղթի վրա, ապա քննարկել, որ դրանք որքանով են ճիշտ: Նույնպես դրական մտքերով դրանց փոխարինելը ձեզ կօգնի հստակորեն ու ինքնավստահությամբ զբաղվեք դժվարությունների լուծմամբ: 

Հնարամտությունը կարող է նաև շատ օգնել խնդիրների լուծման հմտություններին: Որովհետև երբեմն հին մեթոդները օգտակար չեն խնդրի լուծման համար։ Այդ իսկ պատճառով, ստեղծագործական կարողություն զարգացնելն ու նոր գաղափարներ ունենալը կարող են օգնել գտնել խնդրի լուծման ճիշտ լուծումները: Նաև փորձեք ընդունել կյանքում կատարած սխալները և մի եղեք պերֆեկցիոնիստ։ Քանի որ այդ տիպի անձինք չեն ցանկանում սխալվել, պերֆեկցիոնիստները սովորաբար չունեն ճիշտ լուծում գտնելու ուժը: Կյանքում սխալների ընդունումը ստիպում է ձեզ սովորել դրանցից և օգտագործել ձեր փորձը տարբեր խնդիրներ լուծելու համար:

Խնդիրներ լուծելու հմտություններ սովորելու ճանապարհին փորձեք ինքներդ ձեզ տարբեր հարցեր տալ։ Ինքներդ ձեզ տարբեր հարցեր տալով՝ դուք կգտնեք խնդիրը լուծելու և լավագույն որոշումը կայացնելու տարբեր ուղիներ: Վախը կյանքի սահմանափակող գործոններից մեկն է։ Այսպիսով, փորձեք մի կողմ դնել վախը: Եթե ​​վախենում եք փորձել նոր և տարբեր լուծումներ, դուք չեք կարող ճիշտ որոշում կայացնել խնդիրը լուծելու համար։ Բացի այդ, դուք կարող եք օգտագործել բարձրակարգ անձանց փորձը՝ հետևելով նրանց օրինակին: Իսկ տարբեր լուծումներ գտնելու համար խորհրդակցեք բանիմաց մարդկանց հետ։

 

Հաջողակ մարդիկ պլաններ ունեն այն անհաջողությունների համար, որոնք կարող են առաջանալ կյանքում: Այսպիսով, աշխատեք միշտ ունենալ այլընտրանքային լուծումներ, որոնք կարող եք օգտագործել ձախողման դեպքում: Նաև միշտ նկատի ունեցեք, որ եթե ձեր ընտրած լուծումը չի օգնում լուծել խնդիրը, մի հուսահատվեք և նորից փորձեք գտնել նոր լուծումներ։ Շատ կարևոր է նաև հանձնառությունը, այնպես որ, եթե լուծում եք ընտրում, հավատարիմ մնացեք ձեր ստանձնած բոլոր պարտավորություններին, որպեսզի հասնեք դրան:

Անտեղի հպարտությունը խոչընդոտ է առաջընթացի համար: Անտեղի հպարտանալ ասելով, որ ես կարող եմ ինքնուրույն լուծել իմ խնդիրները, կարող է ձեզ պարտության մատնել: Այսպիսով, անհրաժեշտության դեպքում օգնություն ստացեք այլ մարդկանցից: Նաև արդյունքի հասնելու համար սկսեք կարճաժամկետ նպատակներից և ըստ այդմ քայլ առ քայլ շարունակեք հասնել հաջողության։ Քանի որ ընթերցանությունը ձեզ միշտ բերում է նոր պատկերացումներ և մեթոդներ, անպայման գրքեր ընթերցեք: Որովհետև տարբեր գրքեր  ընթերցելով՝ ձեր միտքը կլուսավորվի սովորելու և խնդրի լուծման տարբեր ուղիներ գտնելու համար։

 

Դուք նաև պետք է ուժեղացնեք ձեր հարցադրման հմտությունները և լինեք լավ հարց տվող: Երբ հարցեր ունեք, մի ամաչեք հարցնել փորձառու մարդկանց: Իրատեսությունը ևս մեկ տեխնիկա է, որն օգնում է ձեզ ամրապնդել այս հմտությունը: Ուստի, խնդիրների հետ առնչվելիս միշտ իրատեսական լուծումներ գտեք խնդիրների լուծման համար և երևակայական աշխարհում մի սավառնեք։ Երբեմն ձեր կարծիքով ամենահիմար լուծումը կարող է լինել խնդիրը լուծելու ճիշտ լուծումը: Այնպես որ, շուտ մի դատեք և լավ կշռեք բոլոր լուծումները։ Եվ վերջապես, խնդրի ճիշտ լուծմանը հասնելու համար մի շտապեք և համբերատար անցեք բոլոր փուլերը՝ ճիշտ լուծման հասնելու համար։

Խնդիրների լուծման հմտությունները ամրապնդելու համար տեխնիկայի հետ մեկտեղ, մենք պետք է տեղյակ լինենք այն խոչընդոտների և խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ այս հմտության ամրապնդման ճանապարհին, որպեսզի դա մեզ հուսահատություն և շփոթություն չպատճառի:

Անհանգստությունն այն գործոններից մեկն է, որը կարող է նվազեցնել մարդկանց խնդիրները լուծելու ներուժը: Խնդիրների լուծման ժամանակ անհանգստության ախտանիշները, ինչպես վիրուսը, կարող են ներթափանցել տարբեր փուլերում և խափանել խնդիրների լուծման ընթացքը: Անհանգստության բուժումը և սթրեսը նվազեցնելու վարժությունները անհրաժեշտ են մարդու կարողությունները բարձրացնելու համար:

 

 

Անհաջողության փորձը ևս մեկ խոչընդոտ է, որը կարող է խանգարել այս հմտության ամրապնդմանը։ Այս փորձառությունը կարող է աշխատել երկու ձևով՝ կա՛մ կարող է մեծացնել մարդու անհանգստությունը նոր խնդրի ժամանակ և թույլ չտալ արդյունավետ վարքագիծ, կա՛մ կարող է պատճառ դառնալ, որ մարդը փորձի ազատել իր զգացմունքները այլ կերպ և ավելի քիչ ներգրավվել խնդրի և դրա լուծումների որոնման մեջ։ Էմոցիոնալ ձախողումը կամ ցանկացած այլ ձախողում, որին բախվում է մարդը, կարող է ազդել նրա վրա և խաթարել նրա ինքնավստահությունը:

Իմպուլսիվ վարքագիծը այս հմտության վրա ազդող այլ գործոնն է: Այս վարքագծերը պատճառ են դառնում, որ մարդը տրամաբանորեն չմտածի առաջնահերթություն ընտրելու կամ ռեսուրսներ հատկացնելու հարցում և չգտնի խնդրի լուծման համար հարմար միջոց և մեթոդ: Իմպուլսիվ վարքագիծը նվազեցնում է խնդիրների լուծման արդյունավետությունը: Այս վարքագծերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են նյարդային ճնշումը, անհատականության խանգարումները կամ դաստիարակությունը:

Նաև անհատականության տարբեր ոճեր ունեցող մարդիկ փորձում են տարբեր խնդիրներ լուծել տարբեր ձևերով: Խնդիրներին ոչ պատշաճ ռեսուրսներ հատկացնելով կամ ոչ պատշաճ մեթոդներ որդեգրելով՝ նրանք սովորաբար դժվարությունների են հանդիպում խնդիրների լուծման հարցում և չեն կարողանում արդյունավետ վարքագիծ դրսևորել։ Խնդիրներ լուծելու հմտություններ սովորելը պահանջում է պրակտիկա և ժամանակ:

Ինչպես վարվել խնդիրների հետ, դա մի հարց է, որը ձևավորվում է տարիների ընթացքում, փորձի ու սովորելու արդյունքում։ Ձեզ անհրաժեշտ է փորձագետի օգնությունը, որպեսզի փոխեք այն մտքերն ու վարքագիծը, որոնք ձեզ հետ են եղել տարիներ շարունակ: Հոգեբանական խորհրդատվության գնալը և ճանաչողական վարքային թերապիայի օգտագործումը կօգնի ձեզ նոր հմտություններ որդեգրել և վերացնել այդ խոչընդոտները: