Ապրիլ 24, 2024 17:12 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Անհնար է, որ Իրանի քաջարի ժողովուրդը հանձնվի ԱՄՆ-ին 
    Իմամ Խամենեի. Անհնար է, որ Իրանի քաջարի ժողովուրդը հանձնվի ԱՄՆ-ին 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան հազարավոր իրանցի աշխատավորների հետ հանդիպման ժամանակ, նշել է,որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և ճնշումներ գործադրելու ԱՄՆ-ի և Արևմուտքի իրական նպատակը ժողովրդին  և իսլամական համակարգին  հանձնվել պարտադրելն է , և հնազանդեցնելը։  

Գերապատիվ առաջնորդն ընդգծել է,-Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և խորը արմատներ ունեցող ժողովուրդը չի տրվի զոռբայություններին ու մաքսիմալիստական պահանջներին, այլ պատժամիջոցները վերածելով առաջընթացի և բարգավաճման հնարավորությունների,  կկերտի պայծառ ապագա։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.-Նրանք ցանկանում են, որ Իրանի հարստությունը, պատիվը և քաղաքականությունը որոշ երկրների նման լինեն ԱՄՆ-ի ձեռքում, բայց անհնար է, որ իսլամական համակարգը և իսլամական արժանապատվությունը  և Իրանի մեծ ու խորը արմատներ ունեցող  ժողովուրդը ենթարկվեն նրանց  զոռբայություններին։ 

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր ելույթի մեկ այլ հատվածում անհնար է համարել տնտեսական խնդիրների մասին խոսել՝ առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի ու եվրոպացիների կողմից   սահմանված ինչպես իրենք են ասում աննախադեպ պատժամիջոցները, հավելելով,-

Արևմուտքցիները կեղծ կերպով առաջ են քաշում այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջուկային զենքը, մարդու իրավունքները և ահաբեկչությանն աջակցելը, Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նպատակով:

Մեծարգո առաջնորդն  արևմտյան երկրների հակասություններն ու կեղծ պատրվակները բացատրելիս անդրադարձել է Գազայի օրինակին և ասել ,-Ըստ նրանց՝ Գազայի ռմբակոծության տակ գտնվող մարդիկ ահաբեկիչներ են, սակայն չար, կեղծ ու անողոք սիոնիստական ​​կառավարությունը, որը վեց ամսում կոտորել է մոտ 40 հազար մարդու, այդ թվում՝ մի քանի հազար երեխաների, ահաբեկիչ չէ։

Աշխատավորների հանդիպումը Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ

Իմամ Խամենեին, անդրադառնալով միջուկային հիմնախնդրի վերաբերյալ մի քանի տարի առաջ ունեցած իր ելույթին և հայտարարելով, որ «ամերիկացիները  թող պարզեն, թե որքանով կբավարարվեն միջուկային հարցում Իրանի նահաջելուց», ասել է․

Նրանք երբեք չեն ցանկանում նշել այս սահմանը, քանի որ ցանկանում են քայլ առ քայլ առաջ գնալ և վերջապես հավաքել երկրի միջուկային սարքավորումները, ինչպես դա արեցին հյուսիաֆրիկյան երկրի նկատմամբ, և դադարեցնել Իրանի միջուկային արդյունաբերությունը, մինչդեռ երկրի տարբեր հատվածներ, ինչպիսիք են առողջապահությունը, բժշկությունը և այլ ոլորտներ, միջուկային գործունեության արդյունքների կարիք ունեն:

Նշելով,որ  պատժամիջոցները վնասում են երկրի տնտեսությանը  և  տնտեսական խնդիրներ ստեղծում, իմամ Խամենեին հավելել է,-

Այս պատժամիջոցները նաև հանգեցրել են երկրի ներսում տաղանդների ծաղկմանը և կարողությունների ի հայտ գալուն։

Իմամ Խամենեին թշնամու թշնամանքից  հնարավորություն ստեղծելը համարել է  կենդանի ազգի հատկանիշ։

Իրանցի աշխատող կանայք

Նա  սպառազինական զարգացումները համարեց պատժամիջոցները հնարավորությունների վերածելու օրինակ և նշեց.

Ինչ-որ տեղ իրեն դրսևորած այս զարգացումը զարմացրեց բոլոր թշնամիներին, թե ինչպես է իսլամական Իրանը կարողացել պատժամիջոցների պայմաններում այդքան առաջադեմ զենք արտադրել։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է.

Տա Աստված, որ ավելի շատ ու ավելի լավ ու առաջադեմ զենքեր արտադրվեն, իհարկե, առաջընթացը չի սահմանափակվում զենքով, և բժշկական, առողջապահական և որոշ արդյունաբերական ու ճարտարագիտական տարբեր ​​ոլորտներում Իրանը համաշխարհային առաջատարների թվում է։ Միևնույն ժամանակ, մենք հետ ենք մնում որոշ ոլորտներում, որոնցում առաջընթաց կունենանք, եթե շատ աշխատենք և ճիգ ու ջանք գործադրենք։

Հեղափոխության առաջնորդի լուսանկարը աշխատավոր կնոջ ձեռքում

 

Նշելով,որ պատժամիջոցների ազդեցությունը գնալով նվազում է, Իմամ Խամենեին ասել է,-

Վերջերս միջազգային աղբյուրների հաղորդումներից մեկում  անդրադարձ էր կատարվել Իրանի համախառն ազգային արդյունքի աճին,ինչը նշանակում է, որ երկրում ավելի շատ ու ավելի լավ աշխատանք է տարվում, հույսը չի դրվել  սահմաններից դուրս օգնության վրա, և պատժամիջոցները չեն կարողացել ճնշել Իրանին, և այս ոգին պետք է ուժեղացնել երկրում։

Իսլամական հեղափոխության առաջնորդն այս հանդիպմանն անդրադառնալով պաղեստինցիներին աջակցող ժողովուրդների երթերին ու ցույցերին և Եվրոպայի ու ԱՄՆ-ի փողոցներում Պաղեստինի ու Հեզբոլլահի դրոշների բարձրացմանը, և նշելով, որ Գազայի ճնշված ժողովրդին աջակցելու պատրվակով Իրանի Իսլամական Հանրապետությանը ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելը պատճառ է դարձել,որ  խայտառակվեն մեղադրողները, ասել է,-

Այժմ ոչ միայն Իրանի ժողովուրդը, այլեւ բոլոր ժողովուրդներն աջակցում են Պաղեստինին։

Ամփոփելով իր ելույթի այս հատվածը՝ Իմամ Խամենեին ասել է․

Իրանի ժողովրդի համար պետք է  պարզ լինի, և պարզ է նաև, որ  իրենց նկատմամբ զոռբաների թշնամության պատճառը նրանց ասած ստերը չեն, այլ այն, որ անկախ Իրանը չի  ենթարկվում նրանց զոռբայությանը և պատրաստ չէ  հետևել նրանց ձախողված ու հետամնաց քաղաքականությանը, որը դեմ է աստվածային արժեքներին և մարդկային էությանը։ Քաղաքականություն, որը որոշ արևմտյան վերլուծաբաններ խոստովանում են, որ ոչնչացնում է ԱՄՆ-ի 200-ամյա հեղինակությունը:

Ընդգծելով, որ իզուր է ակնկալել, որ խոր արմատներ ունեցող մի ժողովուրդ  կհետեւի այս ձախողված քաղաքականություններին, մեծարգո առաջնորդն ասել է․

Իրանի ժողովուրդը կանգուն է և հաստատուն, իհարկե, մենք պետք է մեր  կանգուն լինելը ցույց տանք մեր գործով, աշխատանքով, հետազոտություններով և ազգային միասնությամբ, այս դեպքում և ծուլությունից խուսափելու պայմանով  չարակամների պարտադրած դժվարություններից առաջընթացի համար ավելի շատ հնարավորություններ  ի հայտ կգան, և Իրանի ժողովուրդը Աստծո կամքով կկերտի լուսավոր ապագա։ 

Այս հանդիպմանը Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև ի սրտե շնորհակալություն է հայտնել աշխատավորական համայնքին, նրանց  ջանքերի, պարկեշտության և աշխատասիրության համար և Իսլամի մեծ մարգարեի  համբույրը աշխատավորի կոշտացած ձեռքերին անվանել է աշխատանքը գնահատելու և   աշխատավորին մեծարելու բարձրագույն պատիվ: 

Իսլամը մեծապես հարգում է աշխատանքը և արժևորում այն, և հիմնվելով Ղուրանի ուսմունքների վրա՝ օրապահիկը և հալալ հացը վաստակելու  համար յուրաքանչյուր  մարդու ջանքերը, ինչպես պաշտամունքը, համարվում են  արդար արարք:

Իրանցի երիտասարդ աշխատավորի լուսանկարն այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ 

Գերապատիվ առաջնորդը  երկրի առաջընթացի համար կարևոր անհրաժեշտություն և հիմք է համարել հասարակական կարծիքի ուշադրությունը «աշխատանքի և աշխատավորի նկատմամբ Իսլամի տեսակետի» վրա հրավիրելը և հավելել.

Նյութական աշխարհը կարևորում է աշխատավորին, պարզապես որպես հարստություն արտադրելու միջոց, սակայն Իսլամը աշխատավորին համարում է էական արժեք՝  պայմանավորված աշխատանքի հիմնական արժեքով։ Ինչպես որ մեծ մարգարեն է ասել՝  Աստված սիրում է յուրաքանչյուրին, ով կատարում է իր աշխատանքը ճիշտ, հետևողական և ամուր: