Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը (1)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը» հաղորդաշարի առաջին համարը: Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է պետական ահաբեկչությունը և քննարկելու ենք այդ երևույթի տարբեր կողմերը:
Պետական ահաբեկչություն տերմինը աղմկահարույց հասկացություն է։ ՄԱԿ-ում չկա ահաբեկչության հստակ սահմանում, որը համաձայնեցված լինի բոլոր անդամ երկրների կողմից: Փաստորեն, պետական ահաբեկչությունը տերմին է, որը վերաբերում է այլ երկրների կառավարությունների կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններին:
Ավելի լայն մակարդակում պետական ահաբեկչությունը ծրագրվում և իրականացվում է ահաբեկչական գործողություններին մասնակցելու կամ ռազմական գործողություններին աջակցելու միջոցով՝ թուլացնելու և տապալելու թիրախային կառավարությունը կամ թիրախ երկրի ողջ ղեկավար մարմինը: Պատմական տեսանկյունից այս տերմինի ծագումը հասնում է Հունաստանին և Ֆրանսիային, քանի որ այս երկու կառավարությունները բռնության են դիմել՝ կայունացնելու իրենց իշխանության և կառավարման հիմքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այս մեթոդը կիրառվում էր Գերմանիայի նացիստական ռեժիմի և Խորհրդային Միության Ստալինի կառավարության կողմից: Բայց 1948 թվականին Սիոնիստական ռեժիմի ստեղծումից հետո այս մեթոդն ավելի ակնհայտ դարձավ և պետական ահաբեկչություն տերմինը մտավ քաղաքական և միջազգային գրականություն։ 20-րդ և 21-րդ դարերում ահաբեկել և ահաբեկչություն տերմինների կիրառումն ավելի է աճել, քան նախորդ դարերում, և դրա պատճառներն են՝ որևէ երկրում տարբեր խմբերի միջև դաժան բախումները կամ անձի, խմբավորման և արտասահմանյան երկրի կողմից դիվերսիոն գործողությունները մեկ այլ երկրում:

Որոշ միջազգային դիտորդների կարծիքով՝ կառավարությունը չի կարող ահաբեկչական գործողություններ իրականացնել իր ներքին իրավասության շրջանակներում։ Սա այն դեպքում, երբ որոշ հետազոտողներ ասում են, որ կառավարությունը չի կարող կամ չպետք է համարվի ահաբեկիչ: Այս երկու կատեգորիաներ մտածելու տեղիք են տալիս։ Ներկայումս ահաբեկչության շատ տեսաբանների ընդհանուր տեսակետն այս հարցում այն է, որ ահաբեկչությունը կարող է կիրառվել պետության նկատմամբ։ Հարցմանը, թե արդյո՞ք իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն, մասնակիցների 86%-ը պատասխանել է՝ այո: Պետական ահաբեկչությունը ձևավորվեց այն ժամանակ, երբ որոշ կառավարություններ սկսեցին կարգավորել ահաբեկչական այս մեթոդը՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու և իրենց ընդդիմադիր ուժերին ֆիզիկապես վերացնելու համար հետախուզական-անվտանգային ցանցերի ստեղծման միջոցով։
Անգլիայի Քենթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռութ Բլեյքլիի բնորոշմամբ պետական ահաբեկչությունը ներառում է չորս հիմնական տարր: Ելնելով առաջին տարրից՝ պետք է լինի դիտավորյալ և բռնի գործողություն այն մարդկանց նկատմամբ, ում իշխանությունը պարտավոր է պաշտպանել։ Երկրորդ տարրի առանձնահատկությունն այն է, որ կատարված արարքը պետք է իրականացնեն կառավարության գործակալները կամ այն գործակալները, որոնք առնչություն ունեն իշխանության հետ, որը ներառում է զինված խմբավորումներ և մասնավոր անվտանգության գործակալներ: Ըստ Բլեյքլիի սահմանման՝ երրորդ հատկանիշն այն է, որ բռնության գործողությունը կամ սպառնալիքը կատարվում է զոհին ճանաչող որոշ թիրախային մարդկանց մոտ ծայրահեղ վախ առաջացնելու նպատակով: Վերջին առանձնահատկությունն այն է, որ նպատակակետ հանդիսացող անձինք ստիպված են լինում փոխել իրենց վարքագծի մի մասը:

Պաղեստինի օկուպացված տարածքներում իսրայելական ռեժիմի հաստատումից հետո այս կեղծ ռեժիմը պետական ահաբեկչությունը որոշել է որպես իր թշնամիների հետ բախվելու ռազմավարություններից մեկը: 2022 թվականի հունիսի 22-ի հոդվածում Foreign Policy-ն ուսումնասիրել է Սիոնիստական ռեժիմի այս մոտեցումը գիտնականների և դիմադրության պաշտոնյաների սպանության հարցում: American Enterprise վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Դանիել Պլետկան այս հոդվածում գրում է. «1962 թվականի սեպտեմբերի 11-ին գերմանացի հրթիռային գիտնական Հայնց Կրուգն անհետացավ Մյունխենի իր գրասենյակից և այլևս ոչ-ոք նրան չտեսավ: Գերմանիայի հրթիռային ծրագրի մի քանի այլ վետերանների նման Կրուգն աշխատում էր Եգիպտոսի նախկին առաջնորդ Ջամալ Աբդել Նասերի կառավարության համար, մի երկիր, որը մինչ այս առևանգումը, երկու անգամ պատերազմել էր Իսրայելի ռեժիմի դեմ:
Պլետկան նշել է.«Ահաբեկչությունը երկար ժամանակ եղել է Իսրայելի զինանոցում կենսական գործիք: 1948 թվականին Իսրայելի ձևավորման ժամանակ, ՄԱԿ-ի բանակցող կոմս Ֆոլկե Բերնադոտը սպանվեց Leahy հանցախմբի անդամների կողմից: Ահաբեկչական այս հանցախմբի կազմում էր Իսհակ Շամիրը, ով հետագայում դարձավ Սիոնիստական ռեժիմի վարչապետը։ Շամիրը մասնակցել է «Դամոկլես» գործողությանը։ «Դամոկլես» գործողությունը 1962 թվականին իսրայելական ռեժիմի Մոսադ կազմակերպության գաղտնի գործողությունն էր, որի թիրախը գերմանացի գիտնականներն ու տեխնիկներն էին: Այդ թվում էին այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են՝ Հայնց Կրուգը, ովքեր նախկինում եղել են գերմանական հրթիռային ծրագրում:
Դանիելե Պլետկան այս հոդվածում պարզաբանում է նաև, որ թշնամու բարձրագույն ղեկավարներին թիրախավորելը զուտ մարտավարական չէ: Իսրայելի ռեժիմի տեսանկյունից դա ռազմավարական և տրամաբանական գործողություն է։ Փաստորեն, պետական ահաբեկչությունը դարձել է Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի հենասյուների մի մասը։ Պաղեստինցիներն ավելի շատ են ենթարկվել Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությանը, քան մյուսները։ Պաղեստինյան իսլամական ջիհադի հիմնադիր Ֆաթհի Շաղաղիի սպանությունը 1995 թվականի հոկտեմբերին կործանարար էր այս կազմակերպության համար, իսկ սպանությունից ամիսներ անց ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա Յահյա Այաշը սպանվեց իսրայելական մեկ այլ բարդ գործողության ընթացքում:
Պետական ահաբեկչությունը պետք է հետաքննվի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Ներքին պետական ահաբեկչությունը, որն իրականացվում է անմիջականորեն պետական դերակատարների կողմից, համարվում է ահաբեկչության ամենամահաբեր ձևը։ Այս կերպ իշխանությունը ղեկավարում և ուղղորդում է ահաբեկչության այս տեսակը կառավարության քաղաքականության իրականացման միջոցով և նպատակ ունենալով ահաբեկչություն ստեղծել քաղաքացիների շրջանում, որպեսզի քաղաքացիները ստիպված լինեն ենթարկվել իշխանության պահանջներին։ Միջազգային պետական ահաբեկչությունը վերաբերում է պետության բռնի և միջամտողական գործողություններին մեկ այլ պետության տարածքում: Այսինքն՝ կառավարությունների ուղղակի կամ անուղղակի աջակցությունն ահաբեկչական խմբավորումներին միջազգային ահաբեկչություն է։ Լինի դա ֆինանսավորման, թե ապաստան տրամադրելու, թե անդամներին վերապատրաստելու տեսքով: Այս առումով կարելի է նշել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանն ԱՄՆ-ի աջակցությունը։

Սիոնիստական ռեժիմը պետական ահաբեկչության վառ օրինակ է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակներում: Այս անօրինական ռեժիմը նպատակաուղղված սպանություններ է իրականացնում հակաօկուպացիոն ուժերի և նույնիսկ այն հրեաների նկատմամբ, ովքեր դեմ են այդ ռեժիմին օկուպացված Պաղեստինում: Այսինքն՝ որպես հալածանքի մեթոդ օգտագործում է ահաբեկչությունը։ Մարդկանց կազմակերպելով՝ այս ռեժիմը նրանց պատրաստում է այլ երկրներում ահաբեկչական գործողությունների համար և աջակցում է ֆինանսապես և դիվանագիտորեն։ Սիոնիստական ռեժիմը նման մեթոդների է դիմում հակառակորդներին ուղղակիորեն դիմակայելու անկարողության պատճառով:
Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցներում կխոսենք Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությանն առնչվող փաստաթղթերի մասին: Մինչ նոր հանդիպում եթերում՝ ամենայն բարիք Ձեզ: