ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը (8)
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դեղային ահաբեկչությունը» հաղորդաշարի վերջին թողարկումը: Ընկերակցեք մեզ։
Ինչպես նախորդ հաղորդումներում նշեցինք, փաստագրական զեկույցները ցույց են տալիս, որ Իրանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցները, հատկապես Կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին, բացասաբար են ազդել Իրանի քաղաքացիների առողջության և դեղորայքի և բժշկական սարքավորումների հասանելիության վրա։ Իսկ գործնականում դեղորայքի էմբարգոն տեղի է ունեցել Իրանի բանկային և արժութային էմբարգոյի պատճառով։ Իհարկե, դեղորայքն ու բժշկական սարքավորումները ուղղակիորեն էմբարգոյի չեն ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ապրանքների մուտքն Իրան արտերկրից դարձել է կա՛մ շատ դժվար, կա՛մ գործնականում անհնար:
Փաստն այն է, որ Իրանում դեղորայքի և բժշկական սարքավորումների դեֆիցիտ է սկսվել Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը զուգահեռ, փաստորեն, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Կենտրոնական բանկի և իրանական այլ բանկերի նկատմամբ, գործնականում դա Իրանին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելուց և այս երկրորդական էմբարգոյի պատճառով իրանական բանկերը չեն կարող անհրաժեշտ վարկ տրամադրել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, ինչպիսիք են դեղորայքը և սնունդը: Շատ դեպքերում կանխվել է հատուկ հիվանդների համար նախատեսված դեղերի մուտքը Իրան, և դրա բացասական հետևանքները ստվեր են գցել բազմաթիվ հիվանդների, հատկապես հատուկենտ, անբուժելի և քաղցկեղով տառապող հիվանդների կյանքի վրա:
Հիվանդությունը բուժելու կամ վերահսկելու համար հիվանդներին անհրաժեշտ են արտաքին բժշկական և թերապևտիկ սարքավորումներ, ներառյալ արհեստական երակներ, հատուկ և քաղցկեղով հիվանդների համար նախատեսված դեղերի լաբորատոր փաթեթներ, MRI, «Սիթի Սկան» , ռադիոլոգիա և անգիոգրաֆիկ սարքեր: Բազմաթիվ բժշկական սարքավորումների արտադրության հումքը հիմնականում ներմուծվում և արտադրվում է միջազգային հայտնի ընկերությունների կողմից։ Ելնելով դրանից՝ միակողմանի պատժամիջոցներն անօրինական են՝ համաձայն մարդու իրավունքների միջազգային կանոնների, և դրանք բացասական հետևանքներ ունեն մարդու առողջության վրա։ Ելնելով դրանից՝ այս պատժամիջոցներն անօրինական են և հակասում են մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին ու կանոններին, որոնք երաշխավորում են բժշկական և առողջապահական ծառայություններին, դեղամիջոցներին և սարքավորումներին հասանելիությունը։ Ուղեղային կենտրոնների և միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաև Միացյալ Նահանգների լրատվամիջոցների բազմաթիվ զեկույցներ հաստատում են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններն Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու և Իրան դեղորայքի ու բժշկական սարքավորումների ուղարկման գործընթացը խաթարելու հարցում և դա համարել են Իրանի ժողովրդի մարդու իրավունքների խախտում։
Foreign Policy ամսագիրը 2020 թվականի նոյեմբերին գրել է. «Այսօր ինտեգրված և փոխկապակցված աշխարհը կախված է ԱՄՆ բանկային համակարգերից և բիզնես ցանցերից։ ԱՄՆ կառավարությունը տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ կարողանում է հեշտությամբ վնասել թիրախ երկրների տնտեսական, քաղաքական և նույնիսկ սոցիալական հարաբերություններին։ Թեև ԱՄՆ պատժամիջոցները նախագծված են այնպես, որ դրանք չեն կարող թիրախավորել սննդի և դեղորայքի մարդասիրական հասանելիությունը, բայց պատժամիջոցները ծառայում են որպես տնտեսական պատերազմի գործիք: Վաշինգտոնի պաշտոնյաները պնդում են, որ իրենք հավատարիմ են պատժամիջոցների «բացառմանը», որպեսզի պաշտպանեն մարդասիրական առևտուրը, թեև այդ հավատարմությունը բավարար չէ»:
Atlantic վերլուծական կենտրոնը 2020 թվականին նամակ է հրապարակել, որն ուղարկվել է EB Home շվեդական Molnlycke ընկերության կողմից։
Այս վերլուծական կենտրոնը պարզել է, որ հիշյալ ընկերությունը որոշել է որևէ բիզնես չվարել Իրանի հետ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Atlantic-ը հարցազրույցներ է հրապարակել մարդկանց հետ, ովքեր տառապում են այս մահացու հիվանդությամբ։ Նրանք նշում են իրենց սեփական խնդիրները դեղորայքի չհասնելու կամ դեղի բացակայության պատճառով։ էպիդերմոլիզի բուլոզայով (EB) տառապող հիվանդները պահանջում են վիրակապ և հակված են թերսնման և կերակրափողի նեղացման: Այս հիվանդության համար դեղերը հեշտությամբ չեն ներկրվում, և դրանց գներն այնքան բարձր են, որ շատ հիվանդներ չեն կարող դրանք գնել։ EB House-ն Իրանի ամենամեծ հասարակական կազմակերպությունն է, որն աջակցում է էպիդերմոլիզի բուլոզայով (EB) տառապող հիվանդներին:
Ֆիլիպ Գորդոնը ամերիկյան Washington Post թերթի 2020 թ․ լույս տեսած «Մարդկային աղետ Իրանի պատժամիջոցների շարունակման դեպքում» վերնագրով հոդվածում ասված է. «Հաշվի առնելով, որ Իրանը Covid-19-ի տարածման էպիկենտրոններից մեկն է, Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականությունը, զգալիորեն կհանգեցնի կորոնավիրուսի տարածմանը, որը չի սահմանափակվի միայն Իրանով։ Իրանի նկատմամբ միակողմանի և դաժան պատժամիջոցների խստացումը կհանգեցնի իրանցիների մահվան, վիրուսի տարածմանը հարևան երկրներ և աշխարհի այլ տարածաշրջաններ և Իրանին կմոտեցնի Չինաստանին»:
The Washington Post-ն գրել էր. «Միացյալ Նահանգները պետք է գործի իր շահերին համապատասխան՝ հումանիտար աղետի հավանականությունը նվազեցնելու և ներկայիս քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար»:
Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցների քաղաքականության շարունակությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ, այն միայն կհեղինակազրկի այդ երկրին։
ԱՄՆ-ն կարող է օգնություն առաջարկել Իրանին՝ դադարեցնելով պատժամիջոցների ձախողված արշավը և ընդլայնելով մարդասիրական ապրանքների և դեղամիջոցների բացառությունների ցանկը։ Եվ պահանջել, որ բժշկության ոլորտում գործող ոչ մի բանկ, ընկերություն կամ հասարակական կազմակերպություն չպատժվի։ Վաշինգտոնը պետք է աջակցի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկ տրամադրելուն Իրանին և Իրանի միջուկային սահմանափակումների և տարածաշրջանային համագործակցության դիմաց մեղմացնի պատժամիջոցները: Եթե առաջարկված մոտեցումը չիրականացվի, ավելի մեծ ողբերգություն կպատահի, որը կարող է ազդել ողջ աշխարհի վրա»:
Շատ փորձագետներ կարծում են, որ պատժամիջոցները միանշանակ կհանգեցնեն առողջական ճգնաժամի։ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնի փորձագետներ Քաթրին Բավըրը, և Դենա Ասթրուլը, «Պետք չէ թեթևացնել պատժամիջոցները՝ օգնելու Իրանին հաղթահարել կորոնավիրուսը» վերնագրով հակաիրանական զեկույցում պաշտպանելով պատժամիջոցները, խոստովանել են, որ չնայած այնպիսի մեխանիզմների, ինչպիսին է շվեյցարական ալիքը, որը հատուկ նախագծված է իրանցիներին անհրաժեշտ պարագաները հասանելի դարձնելու նպատակով, այս երկիրը դեռ խնդիր ունի այդ պարագաներն ստանալու համար։ Ամենակարևոր խոչընդոտը օտարերկրյա ընկերություններն են, որոնք զգույշ են գործում ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում և չափից ավելի զգուշավորության պատճառով չեն ընդունում նման գործարքները հեշտացնելու ռիսկը։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված դաժան պատժամիջոցների լայն չափերը գնահատելի չեն, այդ պատժամիջոցներն իրականում հանգեցրել են Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության և դեղորայքի ահաբեկչության ձևավորմանը։ Իրանն ապավինելով դիմակայուն տնտեսությանը հաջող ձեռքբերումներ է գրանցել պատժամիջոցների դեմ պայքարում բայց դա չի խանգարում,որ նա հետամուտ լինի և ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկի,անմարդկային պատժամիջոցներ կիրառելու համար։
Ներքին և միջազգային դատական ֆորումներում ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները հետապնդող հաստատությունները ձգտում են Իրանի քաղաքացիների իրավունքների իրականացմանը և կշարունակեն իրենց ջանքերը՝ ճնշված հիվանդների և դաժան պատժամիջոցներից տուժածների ձայնը բարձրացնելու համար։