Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը(10)
Հանուն բարեգութ Աստծու,բարի օր սիրելի բարեկամներ,Ձեզ ենք ներկայացնում «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը»հաղորդաշարի 10-րդ եւ վերջին համարը: Այսօրվա հաղորդման ընթացքում քննարկելու ենք՝ սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը ոչ իրանցի վերլուծաբանների ու վերլուծական կենտրոնների տեսանկյունից։
Իսլամական երկրների դեմ սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը միջազգային մակարդակում դեմ հանդիման է կանգնել բազմաթիվ հակառակությունների ու քննադատությունների։Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Քևին Բարտը ասում է.« Անկասկած դոկտ. Մոհսեն Ֆախրիզադեն սպանվել է Իսրայելի ռեժիմի գործակալների կողմից: Նման գործողությունը ներկայացվում է, որպես կանխամտածված հարձակում խաղաղ բնակչության դեմ։Քանի որ գիտնականները քաղաքացիական անձինք են և օրինական թիրախներ չեն համարվում: Գիտեք, որ ոչ մի այլ երկիր համակարգված ձևով չի թիրախավորում գիտնականներին, բայց Իսրայելի ռեժիմը դա կատարում է»: Հիշատակելի է,որ երբ ԱՄՆ-ն օկուպացրեց Իրաքը ,սիոնիստական ռեժիմը սպանեց իրաքցի հարյուրավոր գիտնականների:
Բարթը շարունակելով շեշտում է ,որ Իսրայելի ռեժիմը կրկին ապացուցել է,որ ներկա դարի ամենաօրինախախտ ռեժիմն է և այդ ռեժիմին պետք է համարել, որպես մարդկության պատուհասը:
Ֆրանսիացի պատմաբան Լորեն Գինոտը ասելէ.« Իսրայելի ռեժիմը հոգեպես խախտված մի կառավարություն է»:Քևին Բարթը անդրադառնալով Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքի ինչպիսությանը ,համոզված է.«Վախկոտները իրենց գլուխը ավելի են թաքցնում ձյան մեջ և փորձում են անտեսել դժվարությունները :Սակայն նրանք ովքեր վախկոտ չեն ,վերջ կտան սիոնիստների կյանքին»:
Ամերիկացի հայտնի տեսաբան Նոամ Չամսկին սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչության մասին համոզված է.« Իսրայելի ռեժիմը , խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, օկուպացրել է Գոլանի բարձունքները: Գազայի սարսափելի պատմությունը շատ բարդ է:ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների համար ենթահող ստեղծելու առումով ,գերազանցել է իր երկրի նախկին նախագահներին: Իսրայելի ռեժիմի նկատմամբ Թրամփի ամենամեծ օգնություններից էր ՝Աբրահամի համաձայնությունների ղեկավարելը ,որը համաձայնություններ ստեղծեց Իսրայելի ռեժիմի և արաբական մի քանի երկրների միջև հարաբերությունները բնականոն դարձնելու համար:
Միջազգային իրավունքի պրոֆեսոր և սիոնիստական ռեժիմի լուրջ քննադատներից ՝Ֆրանսիս Բոյլը ,քննադատելով Իսրայելի ահաբեկչական գործողությունները, «ինքնապաշտպանության իրավունք»-ի անվան տակ արդարացնելը, ասում է.«Սրանք այն խոսքերն են, որոնք մենք անընդհատ լսում ենք ԱՄՆ-ի, ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական երկու վարչակազմերից, երբ Իսրայելի կառավարությունը պատասխանում է Գազայի վրա հրթիռային հարձակումներին իր հսկայական ռազմական հզորությամբ: Այսօր ԱՄՆ-ում ոչ ոք չի ցանկանում պատասխանել այս կարեւոր հարցին, այն է՝ ո՞րն է Պաղեստինի ժողովրդի իրավունքը»։
Իսրայելի ռեժիմի պետական ահաբեկչության և Մոսադի կողմից մուսուլման գիտնականների սպանության մասին ,քաղաքական վերլուծաբան Ջեֆրի Լյուիսը նույնպես ասում է.« Իսրայելի նպատակը պարզ է: Նրանք սպանելով Ֆախրիզադեին, ով միջուկային գիտնական էր, ցանկանում էին նվազեցնել Իրանի՝ միջուկային համաձայնագրին վերադառնալու հնարավորությունը»։
Անվտանգության հարցերով փորձագետ Միչա Ժի Վի Նովիչը համոզված է,որ«Իսրայելի ռեժիմը, վստահ լինելով ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի որոշ երկրների աջակցությունից, շարունակում է իր հանցագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ և չի ցանկանում խաղաղություն և կայունություն»։ Անդրադառնալով աշխարհի հանրային կարծիքը մոլորեցնելու համար սիոնիստական ռեժիմի քաղաքականությանը՝ նա ասում է. «Իսրայելի ռեժիմն իր ռազմական հարձակումներն իրականացնում է Պաղեստինի ժողովրդի դեմ՝ ինքնապաշտպանության և կանխարգելիչ պաշտպանական միջոցառումների պատրվակով, ինչն իսկապես զավեշտալի է»։ Համալսարանի այս դասախոսը Գազայի «Բորջ ալ-Ջալա»ում լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակումը համարում է Իսրայելի ռեժիմի անմարդկային արարքների և պետական ահաբեկչության վառ օրինակը և համոզված է.« Միջազգային հանրության և իսլամական բոլոր երկրների միասնականությունը Պաղեստինի ժողովրդի հետ շատ կարևոր է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի պատերազմական քաղաքականության կասեցման համար»։ Նա, Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողություններից և ծավալապաշտական քաղաքականություններից պաշտպանվելը համարել է Պաղեստինի և պաղեստինյան խմբերի անժխտելի իրավունքը սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ։
Լիբանանի արևելյան միության գլխավոր քարտուղար Էլիաս Էլմերը Իրանի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության իրավական ասպեկտների մասին ասում է,որ այս գործողությունը սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչության օրինակն է, որը հանդես է գալիս ,որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերի կատարողը։
Հնդիկ ականավոր վերլուծաբան Սուկանտ Չանդանը նույնպես համոզված է,որԱՄՆ-ն, տարածաշրջանում աջակցելով սիոնիստական ռեժիմին, խախտել է միջազգային բոլոր չափանիշներն ու սկզբունքները: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ֆինանսական ռեսուրսներ և ռազմական տեխնիկա ու զենք է տրամադրում Իսրայելի ռեժիմին և տարածաշրջանում իր մյուս դաշնակիցներին,որպեսզի սպանի և ոչնչացնի այն անմեղ մարդկանց, ովքեր չեն ցանկանում հայտնվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի լծի տակ։
Գլոբալ վերլուծական կենտրոնները նաև բազմաթիվ տեսակետներ են ունեցել Իսրայելի պետական ահաբեկչության ոլորտների վերաբերյալ: Ամերիկյան «Ատլանտիկ խորհրդի»վերլուծական կենտրոնի վերլուծաբան Բարբարա Սլավինը անհասկանալի է համարում Իսրայելի ռեժիմի ահաբեկչական մոտեցումը Իրանի գիտնականների նկատմամբ և ասում է.« Իսկապես չեմ կարող հասկանալ Իսրայելի ռեժիմի տրամաբանությունը»։
Ռուսաստանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Զախարովը Պաղեստինի դեմ սիոնիստական ռեժիմի գործողությունները պետական ահաբեկչության վառ օրինակ է համարում և ասում է.« Այս ռեժիմի դեմ պետք է բողոք ներկայացվի Հաագայի միջազգային դատարանին, և համապարփակ ճնշումներով պետք է թույլ չտալ այս ռեժիմին շարունակել Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ ոճրագործությունները: Զախարովը նաեւ հայտարարելով , որ Պաղեստինի ժողովուրդը միջազգային աջակցության կարիք ունի, այս երկրի ժողովրդին օգնելը ողջ աշխարհի բարեխիղճ մարդկանց պարտքն է համարել և ասել է,որ աշխարհի ժողովուրդը չպետք է անտեսի այս մարդկային պարտականությունը։
Թեև, միջազգային բազմաթիվ հեղինակվոր կառույցներ և վերլուծական կենտրոններ, սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությունները որակում են ,որպես միջազգային իրավունքի սկզբունքների և կանոնների բացահայտ խախտում, սակայն գործնականում նրանց կողմից որևե ջանք չի գործադրվել սիոնիստական ռեժիմին դիմակայելու և այս ռեժիմի ահաբեկչական գործողությունները կանխելու համար : Միջազգային կազմակերպություններն ու կառույցները կա՛մ ԱՄՆ-ի ազդեցության և սիոնիստական լոբբիների ճնշման տակ, կա՛մ այն պատճառով, որ մտահոգված են տարբեր հետևանքների համար, այդ թվում՝ մեղադրվելով հրեականության դեմ պայքարում , սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դիմաց լռում են: Մի քանի դեպքերում ևս մարդու իրավանց կառույցները բավարարվել են բանավոր դատապարտմամբ՝ առանց որևէ պարտադրող կանոնների:
Սիրելի բարեկամներ ավարտվեց «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչություն»հաղորդաշարի վերջին համարը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: