Մայիս 28, 2023 11:05 Asia/Tehran

Հինգ տարի առաջ՝ 2018 թվականի մայիսի 8-ին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրից, այդ երկրի դուրս գալու մասին։Թրամփը բազմիցս քննադատել է ՀԳՀԾ- ն,այն  անվանելով ԱՄՆ-ի համար ամենավատ համաձայնագիրը , սպառնալով դուրս գալ դրանից։

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  դուրս գալուց  հետո, Թրամփի վարչակազմը հրաժարվեց ՀԳՀԾ –ի շրջագծում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված իր պարտավորություններից՝ չնայած համաշխարհային լայնածավալ հակառակությանը  և որպեսզի Իրանին ստիպի ընդունել իր անօրինական պահանջները ,Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականություն վարելով և աննախընթաց պատժամիջոցներ  իրագործելով դեմ է գնացել ՀԳՀԾ-ի պահպանման համար ցանկացած նախագծի: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը ,Դոնալդ Թրամփի անձնական ու անհատական որոշումը չէր ,այլև ԱՄՆ-ի քաղաքական իշխանության հսկայական հատվածը ,իմասնավորի հանրապետականները ,դեմ էին ՀԳՀԾ-ին: ԱՄՆ-ի այս քայլը լիովին հակասում էր ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի դրույթներին եւ բացառապես հիմնված էր Վաշինգտոնի դաժան պահանջների վրա ,որպեսզի կանխեր այլ երկրների ցանկացած միջուկային համագործակցություն   Իրանի հետ: Իրականում, ԱՄՆ-ը ,Դոնալդ Թրամփի ղեկավարության օրոք,ՀԳՀԾ-ից միակողմանիօրեն դուրս  գալով , տնտեսական ահաբեկչություն է իրականացրել՝ Իրանի  ժողովրդի նկատմամբ  առավելագույն ճնշում  գործադրելու  նպատակով: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  հեռացումը ,Իրանի վրա տնտեսական շատ ծանր ճնշում պարտադրեց եւ Իրանի ժողովրդի համար  կենսապրուստի առումով դժվարություններ ստեղծեց: Իհարկե ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չկարողացավ կանխել Իրանի միջուկային ծրագրերի առաջընթացը,այլև ավելի շատ  ամրապնդվեց Իրանի ռազմական, պաշտպանական եւ տարածաշրջանային դիրքը:  ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Իրանը  ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը հակազդեց «առավելագույն Դիմադրությամբ»: Միաժամանակ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով փակվեցին արևմուտքի հետ Իրանի փոխգործակցության դռները հօգուտ Ռուսաստանի ու Չինաստանի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման:

Թրամփի կառավարությունը հավակնում էր ,որ առավելագույն ճնշման քարոզարշավը ,Իրանին ստիպելու է  հանձնվել ԱՄՆ-ի տասներկու պահանջներին ,որը 2018 թվականի մայիսին , արծարծել էր ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Մայկ Պոմպեոն : Պոմպեոն Իրանին էր ներկայացրել  12 պահանջներ, որպես Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների նախապայման, որը բազմաթիվ վերլուծաբանների եւ լրատվամիջոցների կողմից ծաղրի էր ենթարկվել: Այս շրջագծում նա պահանջել էր կատարելապես դադարեր Իրանի միջուկային ծրագիրը ,դադարեր ու սահմանափակվեր հրթիռային ծրագիրը և կատարելապես վերջակետ դրվեր Իրանի տարածաշրջանային քայլերին: Պոմպեոի պահանջը ,ԱՄՆ-ի դիմաց Իրանի կատարյալ հանձնվելն էր: Թրամփի կառավարության գաղափարը հետևյալն էր ,որ առավելագույն ճնշումը կարող է Իրանի Իսլամական Հանրապետությանը ստիպել ՀԳՀԾ-ի հարցով նոր համաձայնության գալ: Միաժամանակ Թրամփը 2021 թվականի հունվարի 20-ին այն պայմաններում հրաժարվեց իշխանությունից ,երբ ձախողել էր այդ նպատակի իրականացման հարցում: Նույնիսկ Թրամփի կառավարության ամենածայրահեղական անդամը ,այսինքն ՝ ԱՄՆ-ի Ազգային  անվտանգության հարցով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը  խոստովանել է այդ մասին:

Թրամփը Իրանի նկատմամբ ռազմավարություն չունենալու պատճառով , Թեհրանի հետ լարվածություններն անտեղի սրելով  և ԱՄՆ-ի  ճանապարհը  իր դաշնակիցներից անջատելով ,իր քննադատների խիստ քննադատություններին ենթարկվեց: Եվրամիության պատասխանատու Ժոզեպ Բորելը անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ասել է.«Թեև ՀԳՀԾ-ն լավապես աշխատեց,սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց  համաձայնագրից, այնուհետ համաձայնությունը կատարելապես իր ավարտին հասավ»: Առավելագույն դիմադրության քաղաքականության շրջագծում ,այս պատժամիջոցների դիմաց Իրանի ժողովրդի օրինակելի դիմադրությունը ,անճարակության ու անհաջողության էր մատնել Թրամփի կառավարությանը: Այդ մասին են խոստովանել՝ ԱՄՆ-ում ու դրանից դուրս գտնվող բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքական դեմքեր: Այդ թվում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ,ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ՀԳՀԾ-ից դուրս գալու համար ,համարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերջին շրջանի պատմության վատթարագույն որոշումներից: Թրամփի կառավարությունը ԱՄՆ-ում ևս խիստ քննադատվել է Իրանի նկատմամբ իր քաղաքականությունների ոչ գործունյա լինելու պատճառով ,հատկապես երբ պարզվեց ,որ անօգուտ է եղել Իրանի դեմ պատմության ընթացքում ամենածավալուն պատժամիջոցի համակարգը  և նույնիսկ այսօր ևս այդ քննադատությունների թիրախում է : Դեմոկրատական սենատոր Քրիս Մորֆին  , Twitter- ում կատարած  գրառմամբ նշել է.« Հիշեք, որ ԱՄՆ-ն Թրամփի պատժամիջոցներից ոչինչ չի շահել ...Այդ պատժամիջոցները գործնական ազդեցություն չունեցան»:

ԱՄՆ –ի գործող  նախագահ Ջո  Բայդենը ,2020-թվականի սեպտեմբերին, ԱՄՆ-ի նախագահական  քարոզարշավի ընթացքում,խոստովանեց ,որ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով, սխալ է թույլ տվել և հակասական քայլ կիրառել ԱՄՆ-ի ազգային շահերի գծով ,և մեկուսացրել է ԱՄՆ-ին: Համենայն դեպս  Բայդենը գործնականում իր իշխանության սկզբից, այսինքն 2021 թվականի հունվարից մինչ այժմ, շարունակել  է առավել ճնշման քաղաքականությունը և առանց նշելու, թե որ կառավարությունն է խոստմնադուրժ եղել  ՀԳՀԾ-ի առնչությամբ և դուրս եկել դրանից, նա ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին պայմանավորել է Թեհրանի գործողություններով։Նա խոստացել է, որ եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ -ի ամբողջական իրականացմանը, Վաշինգտոնը նույնպես կվերադառնա այս համաձայնագրին: Ամերիկացի քաղաքական փորձագետ Ջոզեֆ Սիրինսիոնն ընդգծելով, որ մինչ այժմ Բայդենը շարունակել է Թրամփի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ձախողած արշավը,ասում է.« Եթե ​​Բայդենը չուղղի իր ընթացքը, միջուկային կենսական գործարքը ոչնչանալու վտանգի տակ է: Ի տարբերություն Բայդենի կառավարության անտրամաբանական մոտեցմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ «Այն ժամանակ կվերադառնա ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները գործնականում, ոչ թե խոսքերով կամ թղթի վրա, և այս հարցը ստուգվի Իրանի կողմից»:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս խոստացել է վերադառնալ ՀԳՀԾ-ին, թե՝2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ  և ընտրվելուց հետո, սակայն ապացույցները և Վաշինգտոնի մոտեցումներն ու դիրքորոշումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն հիմնականում մտադիր չէ վերադառնալ 2015 թվականի ՀԳՀԾ-ին: Ավստրալացի լրագրող և քաղաքական փորձագետ Քեյթլին Ջոնսթոունն ասում է.« Իրանի նկատմամբ Բայդենի քաղաքականությունը նույնն է, ինչ Թրամփի քաղաքականությունն էր Իրանի նկատմամբ»։ Թեև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  դուրս գալու մասին հայտարարեց  Դոնալդ Թրամփը 2018 թվականին, սակայն նա ,ԱՄՆ-ի իշխանության  ներկայացուցիչն էր, և նրա գործողությունը նրանց ցանկության արտացոլումն էր։ Փաստն այն է, որ դեմոկրատներն և հանրապետականները համակարծիք են,որ 2015 թվականի ՀԳՀԾ-ն չի ապահովում Միացյալ Նահանգների շահերը: Հետևաբար, ԱՄՆ-ն արծարծեց ՀԳՀԾ պլուսը,այսինքն ՝ ՀԳՀԾ- 2 և ՀԳՀԾ-3-ը: Ապացույցները պարզում են , որ ԱՄՆ-ն չի վերադառնա միջուկային գործարքին, քանի դեռ չի հասել ՀԳՀԾ պլուսիբ, այսինքն՝ տարածաշրջանային ՀԳՀԾ-ին և հրթիռային ՀԳՀԾ-ին։ Թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները ցանկանում են Իրանի հետ երկխոսության մեջ մտնել միջուկային խնդրից բացի այլ հարցերի շուրջ։ Իհարկե, ԱՄՆ-ի տեսանկյունից երկխոսությունը չի նշանակում երկխոսություն՝երկու հավասար կողմերի միջև այդ էլ  խաղի շրջանակներում համահավասար պայմաններում, այլ ՝ դա երկխոսություն է, որում Վաշինգտոնն իր պահանջներն է թելադրելու Թեհրանին և Իրանը պետք է ընդունի այդ բոլոր պահանջները՝ առանց որևէ առավելություն ստանալու: Անտարակույս նման անարդար ու միակողմանի մոտեցումը, ընդունելի չէ Իրանի համար և այս հարցը, պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ձախողման կարեւոր գործոններից մեկն էր։

Իհարկե, հանրապետականների և դեմոկրատների միջև տարակարծություն գոյություն ունի  ՀԳՀԾ պլուսին,այսինքն՝ՀԳՀԾ-2-ին և ՀԳՀԾ 3-ին հասնելու մեթոդի և մարտավարության վերաբերյալ: Հանրապետականներն ասում են, որ ՀԳՀԾ 1-ը, 2-ը և 3-ը պետք է ամբողջական տարբերակով  լուծվեն, որը նշանակում է միանգամից  բանակցել Իրանի հետ և հանրագումարի բերել բոլոր հարցերը: Բայց դեմոկրատներն ասում են, որ դա պետք է կատարել  քայլ առ քայլ, բայց նրանք բոլորն էլ համակարծիք  են, որ Իրանի հետ անհրաժեշտ է բանակցել առավել քան միջուկային հարցը, և նույնիսկ միջուկային խնդրի վերաբերյալ չպետք է վերադառնալ 2015 թվականի ՀԳՀԾ-ին,այլև պետք է նոր պայմաններ և սահմանափակումներ կիրառվեն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր դիրքորոշումներում և հայտարարություններում, անդրադառնալով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մտադրությանը՝ այլ ՀԳՀԾ-ներ պարտադրելու Իրանին, զգուշացրել է այս կապակցությամբ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 2022 թվականի նոյեմբերի 26-ին մի խումբ բասիջիների  (աշխարհազորայինների) հետ հանդիպման ժամանակ  բացատրել է ՀԳՀԾ- 2 և 3-ի նախագծերի արծարծման մասին թշնամու նպատակի վերաբերյալ և հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ  բանակցությունները չեն լուծելու մեր խնդիրը ասել է.«Թշնամու նպատակը ՀԳՀԾ 2 և 3-ն էր:ՀԳՀԾ- 2-ը ,այսինքն Իրանը պետք է  հեռանա տարածաշրջանից: ՀԳՀԾ- 3,այսինքն Իրանը պարտավորվում է չարտադրել ռազմավարական որևէ կարևոր զենք»:

Այսպիսով , նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը, որը նա բազմիցս է  հայտարարել արևմտյան կողմերին՝ Վիեննայի բանակցություններում, ու  նաև ԱՄՆ-ին ՝անուղղակիորեն ,հետևյալն է,որ Թեհրանը չի ընդունել որևէ բանակցություն, բացառությամբ ՀԳՀԾ-ի վերականգման և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց, և միաժամանակ, պահանջում է Վաշինգտոնից երաշխիք ստանալ՝ ՀԳՀԾ-ից կրկին դուրս չգալու համար:Բացի այդ, Իրանն ընդունում է միայն 2015 թվականի ՀԳՀԾ-ի շրջանակներում բանակցությունները և դրանից դուրս որևէ հարց չի ընդունում։Փաստորեն, ՀԳՀԾ-ի բանակցությունները Վաշինգտոնում են հայտնվել փակուղում և քանի դեռ Միացյալ Նահանգները չի ցանկանում հաշվի առնել Իրանի Իսլամական Հանրապետության շահերն ու նպատակահարմարությունը ,այդ երկրի ՀԳՀԾ  վերադառնալու և ՀԳՀԾ-ն  կրկին իրագործելու հարցով հեռանկար չի լինելու: Կարևորն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից,սակայն  միևնույն ժամանակ, նա  ցանկություն չունի հայտարարել ՀԳՀԾ-ի մահվան մասին և մտնել «առանց ՀԳՀԾ-ի մի աշխարհ»: ՀետևաբարՀԳՀԾ-ի բանակցությունները մինչև կանխատեսելի ապագա, ավարտված չեն հայտարարվելու։

Պիտակ