Ընտելանանք (43)
https://parstoday.ir/hy/radio/world-i200454-Ընտելանանք_(43)
Լավ կյանքի համար կարևոր են թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ hաղորդման ընթացքում ներկայացված առաջարկներն ընդհանուր են և կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 06:20 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ hաղորդման ընթացքում ներկայացված առաջարկներն ընդհանուր են և կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

 

Ողջույն հարգելի բարեկամներ: Նախորդ  թողարկման ընթացքում խոսեցինք կողակցին գնահատելու և նրան երախտապարտ լինելու մասին: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք ստեղծագործ լինելու կարևորությունը: Ստեղծագործ լինելը որպես հմտություն որակելը կարող է տարօրինակ թվալ: Որոշ մարդիկ դա համարում են անհատական հատկանիշ ոչ թե հմտություն: Սակայն այն հմտություն համարելու համար կան շատ պատճառներ: Դրանցից մեկը կայանում է նրանում, որ ինչպես շատ այլ հմտություններ, ստեղծագործ լինելու կարողությունը  նույնպես պրակտիկայի և  նոր բաներ սովորելու դեպքում զարգանում է:

Մյուս պատճառն այն է, որ ոչ մեկը բացարձակ զուրկ չէ ստեղծագործ լինելու հնարավորությունից:  պարզապես մեր հնարավորությունները տարբերվում են: Ու նաև որևէ մեկը չի կարող լինել աշխարհի ամենաստեղծագործ մարդը: Սակայն նոր բաներ սովորելով և պրակտիկայի միջոցով մենք կարող ենք կատարելագործել այդ հմտությունը:

Հաջորդ պատճառը մանկության տարիներին եղած ստեղծագործ մտքի բաղադրիչներն են, որոնք տարիների հետ ճնշվել են: Հետևաբար ստեղծագործ միքտը կարելի է համարել ոչ թե տաղանդ, այլ կարողություն, որը կարող է մարել ժամանակի հետ:

 

Ստեղծագործ լինել նշանակում է գնահատել լուծումներն ու մեթոդները, որոնք նախկինում երբեք չեն եղել մեր անձնական կյանքում և աշխատանքային միջավայրում: Երբ մենք ստեղծագործ միտքը որպես հմտություն ենք դիտարկում, մենք այն չենք տարանջատում նորարարությունից: Դա նշանակում է, որ մեզ չի հետաքրքրում՝ նոր գաղափարները, նոր հայացքներն ու նոր լուծումներն իսկապես ստեղծվո՞ւմ են ոչնչից, թե մուտք են գործում այլ միջավայրից։ Այս դեպքում մեզ համար կարևոր է որ այն համակարգում, որում գտնվում ենք, տարածել նոր վերաբերմունք, որը նախկինում չի եղել:

Ստեղծագործ լինելու համար պետք է ստեղծագործ մտածել, քանի որ ստեղծագործ միտքը  ստեղծագործ էության հիմնական բաղադրիչն է:

Տորանսը տեղեկատվական խնդիրների և հաստատված գործոնների ըմբռնման, հնարավոր տարբերակների հայտնաբերման, դրանց փոփոխման և վերագնահատման և վերջապես արդյունքների ներկայացման գործընթացն անվանում է ստեղծագործական մտածողություն։

Նրա կարծիքով՝ ստեղծագործ մտածողության համար պետք է հաշվի առնել չորս հատկանիշ, որոնցից մեկը մտքի հասունությունն է: Դա մտքի  և արտահայտման միջև իմաստալից կապ հաստատելու կարողությունն է, որը չափվում է տվյալ պահին մտքերի կամ լուծումների քանակով:

Ստեղծագործականության մյուս  հատկանիշը մտքի ինքնատիպությունն է՝  սովորական  բաներից հեռու կամ սովորական մտածողությունից կտրվելու ունակությունը: Մյուս հատկանիշը մտքի ճկունությունն է: Դա  ենթադրում է տարբեր լուծումներ գտնելու  կամ պատասխանների մի դասից մյուս դասի անցնելու անձի կարողությունը և այն փոփոխությունները, որոնք նա կատարում է խնդիր լուծելու համար ճանապարհներ ներկայացնելիս:

Եվ ի վերջո մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողությունը, նոր գաղափար ներկայացնելու, դրանք իրականացնելու, արժևորելու և այլ գաղափարների հետ կապելու ունակությունը:

Հարց է ծագում թե արյդոք ստեղծագործականության ու մտքի միջև կա՞ կապ: Այո, դրանք իրար հետ բովանդակալից կապի մեջ են, սակայն այստեղ ծագում է մեկ ուրիշ հարց: Արդյոք յուրաքանչյուր խելացի մարդ նաև ստեղծարա՞ր է:

Հարցումների արդյունքները պարզում են, որ կրեատիվության և ինտելեկտի հարաբերակցությունը կազմում է 20 տոկոս, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է: Դա նշանակում է, որ ըստ մարդու IQ-ի հնարավոր չէ որոշել նրա կրեատիվության աստիճանը և հնարավոր է որ ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց մեջ նույնպես լինեն ստեղծարար մարդիկ: Սակայն որոշ հոգեբաններ կարծում են, որ ստեղծագործ  լինելու համար նվազագույն  ինտելեկտն այնուամենայնիվ կարևոր է: Դա կոչվում է ստեղծագործական շեմի հիպոթեզ: Սա նշանակում է, որ մինչև ինտելեկտի (IQ) որոշակի մակարդակ, այսինքն՝ մոտ 120 կա դրական և ցածր հարաբերություն ինտելեկտի և ստեղծագործական ունակությունների միջև, բայց 120-ից բարձր ինտելեկտի դեպքում այս հարաբերակցությունը չի երևում:

Այսինքն բարձր ինտելեկտ ունեցող երեխաները կարող են լինել թույլ ստեղծագործողներ, իսկ ցածր ինետելկտ ունեցող երեխաները բարձր միավորներ ստանալ ստեղծագորական թեստերում:

Յուրաքանչյուր մարդ կարող է բացահայտել իր մեջ առկա ստեղծագործականությունը և դա որևէ կապ չունի կրթության կամ գործունեության ոլորտի հետ: Որոշ մարդիկ կարծում են թե ստեղծագործականությունը վերաբերում է միայն երաժիշտներին ու նկարիչներին: Սակայն այս երևույթը որևէ սահման չունի: Երբ մարդը հավատում է, որ անկախ սոցիալական կարգավիճակից, աշխատնքից կամ շփումներից ինքը կարող է լինել ստեղծագործ, ապա նա կարող է բոլոր հարցերին նայել այլ տեսանկյունից և դառնալ ստեղծագործ մարդ: 

Կարևոր է որրպես առաջին քայլ զերծ մնալ կրկնվող աշխատանքներից և փորձել տարբեր բաներ:  Պետք է իմանալ որ հնարավոր են ձախողումներ, սակայն հաջողության հասնում է նա, ով անհաջողություններից չի հուսահատվում և շարունակում է իր ճանապարհը:

Առօրյայում մշտապես ստեղծագործող մարդիկ ունեն այնպիսի հատկանիշներ, ինչպես մոտիվացիան, հետաքրքրասիրությունը, տոկունությունը և հաստատակամությունը, դրական մտածողությունը և բաց միտքը: Նրանք փնտրում են սեփական մտքերը դեպի նոր ու ավելի թարմ գաղափարներ ուղղորդելու ճանապարհներ: Այս մարդիկ ուշադրություն են դարձնում առարկայի և խնդրի բոլոր ասպեկտներին, ավելի կենտրոնացած են և ավելի ուշադիր՝  խնդրի լուծման ժամանակ: Ստեղծագործող մարդն ավելի օրիգինալ մտքեր ունի, քան մյուսները և մտածում է լուծումների մասին, որոնք կարող են մեծ նշանակություն չունենալ ուրիշների համար։ Նա տարբեր միջոցներով ստանում է նոր արդյունքներ, հեշտությամբ արտահայտում է իր մտքերը և ողջունում ցանկացած նոր միտք: Նա քննում է հարցերի ու խնդիրների լուծման տարբեր ուղիներ և փորձում հասնել իր ցանկալի արդյունքին։ Նման մարդկանց միտքը չունի սահմանափակումներ ու նրանք չեն սահամանփակվում ուրիշների կարծիքներով: Ստեղծագործ մարդը մշտապես նոր տեղեկատվություն է փնտրում: Նա ունի վառ երևակայություն, լի է էներգիայով և ինքնավստահ է:

Ուսուցիչները հեշտությամբ կարող են բացահայտել կրեատիվ աշակերտին, հաշվի առնելով այն հարցերը, որ երեխաները տալիս են: Հետազոտողները կարծում են, որ բոլոր մարդիկ կարող են օգտագործել իրենց ստեղծագործական ունակությունները իրենց կյանքում: Երբեմն դուք պարզապես օգնության կարիք ունեք՝ բացահայտելու ձեր հնարավորությունները: Կարևոր է հասկանալ,  որ ստեղծագործականությունը կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում: Այն հնարավորություն է  տալիս ունենալ կյանքի ավելի լավ հեռանկար, բարձր ինքնավստահություն, մեծ հնարավորություններ և գործելու ազատություն: Ստեղծագործական կարողություն ունեցող մարդը հաստատ մեծացնում է սեփական կարողությունների նկատմամբ իր հավատքը:  Արդյունքում նա դառնում է ավելի ինքնավստահ:

Ստեղծագործական լինելու մյուս արդյունքն այն է, որ նման մարդիկ սովորում են դիմակայել կյանքի մարտահրավեներին ու դրանք դիտարկել այլ տեսանկյունից: Նրանք կարողանում են խնդիրները վերածել հնարավորությունների: 

 

Շատ մարդիկ էներգիայի պակաս և հոգնածություն են զգում, քանի որ նրանց կյանքը միապաղաղ է և նրանք չունեն նոր ծրագրեր կամ նպատակներ: Այստեղ կարող է օգնության գալ ստեղծագործականությունը և մարդիկ կարող են թարմություն բերել իրենց կյանք: Որպես օրինակ, մարդը, ով ամեն օր աշխատում է և պետք է հստակ ժամին լինի աշխատավայրում: Եթե նա կարողանա բազմազանություն ստեղծել իր ամենօրյա աշխատանքում, հաստատ ավելի լավ տրամադրություն կունենա, քան իր գործընկերները:  

Էդիսոնն ասում է. «Ես չեմ ձախողվել: Ես պարզապես փորձել եմ 10 հազար  ճանապարհ և հասկացել, որ դրանք չեն  աշխատում»:

Դա նշանակում է, որ ստեղծագործականություն այսինքն՝ փորձ ձեռք բերել, իսկ փորձը երբեմն կարող է ուղեկցվել սխալներով: Եթե ​​ցանկանում եք ստեղծագործ մարդկանց համեմատել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ, գրաֆիկական դիզայներները լավագույն ընտրությունն են, քանի որ նրանք անընդհատ փոխում են իրերը՝ իրենց ուզած կերպարին և զգացողությանը հասնելու համար:

Նորարարությունն ու կրեատիվությունը մարդկանց կյանքում բոլոր դրական և օգտակար փոփոխությունների աղբյուրն են, և կյանքը առանց ստեղծագործության իմաստ չունի: Երբ մարդու աշխատանքն արդյունք է ունենում,  նա կարող է գնալ այլ ճանապարհով, որը ցույց է տալիս բարձր ստեղծագործական ունակություններ: Եթե ​​դուք նույնպես ցանկանում եք ճանաչել ձեր և ձեր երեխաների տաղանդները և ձեր կայնքում օգտվել ստեղծագործական հնարավորություններից, ապա ավելի լավ է ուղիներ փնտրեք ձեր թաքնված ներքին ստեղծագործական կարողությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև խորհրդատուների  և հոգեբանների օգնությանը:

**

Էլիս Փոլ Թորենսը, որ հայտնի է որպես ստեղծագործականության հայր, ամերիկացի հոգեբան է, ով առավել հայտնի է ստեղծագործականության վերաբերյալ իր հետազոտություններով: