«Մի գավաթ անդորր» 7 Ինտելեկտ1
Ինտելեկտը հասկանալու, գիտելիքներ ձեռք բերելու , գիտելիքներից ու փորձերից օգտվելու , նոր իրավիճակներում հարմարվելու , նաև ճիշտ մտածելու և տրամաբանելու կարողությունն է : Հաղորդում կլինիկական հոգեբան ՝ Նարինե Նավասարդյանի մասնակցությամբ
Ինտելեկտը հասկանալու, գիտելիքներ ձեռք բերելու , գիտելիքներից ու փորձերից օգտվելու , նոր իրավիճակներում հարմարվելու , նաև ճիշտ մտածելու և տրամաբանելու կարողությունն է : Ինտելեկտը ներքին ընդունակություն է , որն անհատին հնարավորություն է տալիս տարբեր կողմերից գնահատել խնդիրը : Հարցի շուրջ հոգեբանները տարբեր կարծիքներ ունեն : Մի խումբ հոգեբանների համոզմամբ , ինտելեկտը ընդհանուր կարողությունների մի ամբողջությունն է , իսկ հոգեբանների երկրորդ խմբի կարծիքով , ինտելեկտը կամ ուշիմությունը տարբեր տեսակներ ունի : Ինտելեկտը գնահատելու և չափելու համար նույնպես ՝ տարբեր մոտեցումներ են եղել :
Սկզբում խոսելու ենք Գարդների առաջարկած տեսության մասին : Ըստ Գարդների , յուրաքանչյուր մարդու հատուկ է մտածողության , ընկալման և իմաստավորման տարբեր ձևեր , որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում լրացնում են մեկը մյուսին ։ Գարդներն առանձնացնում են մտածողության ՝ ինտելեկտի կամ ուշիմության յոթ տիպեր `
Լեզվական linguistic ինտելեկտը - խոսակցական և գրավոր լեզուն սովորելու կարողությունն է : Լեզվական կամ լինգվիստիկ ինտելեկտը մտածելու և հստակ , բոլորին հասկանալի լեզվով միտքը շարադրելու ունակությունն է: Լեզվական ինտելեկտը կարևոր է բանաստեղծների, գրողների, լրագրողների և հասարակական գործիչ ների համար :
Տրամաբանական-մաթեմատիկական logical-matematical ինտելեկտը կապված է տրամաբանության, դատողության, քննադատական մտածողության հետ։ Ինտելեկտի այս տեսակը թույլ է տալիս հաշվել, լուծել դժվար թվանանական և տրամաբանական խնդիրներ: Դա լավ է զարգացած մաթեմատիկների, գիտնականների և ոստիկանների մոտ: Այս մտածողությամբ երիտասարդ մարդիկ չեն սիրում շփվել , նրանց ավելի շատ հետաքրքրում են թվերն ու տրամաբանական խնդիրները:
Տարածական spatial մտածողությունը ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։
Տարածական ինտելեկտը դա եռաչափ 3D մտածելու ունակությունն է: Այդպիսի մարդիկ լավ պատկերացնում են տարածքը : Նրանք բավական հեշտությամբ են ընկալում քարտեզները: Օդաչուները, քանդակագործները և ճարտարապետները՝ զարգացած տարածական ինտելեկտ ունեն:
Երաժշտական musical ինտելեկտն ընդհանրապես երաժշտությունը ՝ քայլը, ռիթմը, տեմբրը, տոնայնությունը տարբերելու կարողություն է : Ինտելեկտի այս տեսակն անհրաժեշտ է երգիչների , կոմպոզիտորների, դիրիժորների, վոկալիստների և հասարակ երաժշտություն լսողների համար :
Մարմնա-շարժողական bodily-kinesthetic ինտելեկտի հիմնական տարրերն ` իր մարմնի շարժումները վերահսկելու և համակարգելու կարողություններն են։ Դա ֆիզիկական շարժումների ունակությունն է: Մտածողության այս տիպը հատկապես զարգացած է մարզիկների, դերասանների և վիրաբույժների մոտ։
Միջանձնային interpersonal ինտելեկտը մարդկանց հետ արդյունավետ փոխհարաբերության և նրանց հասկանալու կարողությունն է: Միջանձնային բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ կարողանում են հասկանալ այլ մարդկանց մղումները, ցանկությունները , արագ նկատել մարդկանց տարբերությունը ։ Այս ինտելեկտով օժտված մարդիկ կարող են արագ հասկանալ մարդու տրամադրությունը և խառնվածքը: Երիտասարդ մարդիկ, որոնք օժտված են այս ինտելեկտով հաճախ լինում են իրենց տարիքային խմբի ղեկավարները :
Ներանձնային intra-personal ինտելեկտը դա ինքդ քեզ, մտքերդ և հույզերդ հասկանալու և հետագա կյանքդ նախագծելու ունակությունն է: Այս ինտելեկտի տիպը հնարավորություն է տալիս մարդուն առողջ գնահատել իր հնարավորությունները : Մտածողության այս տեսակը մարդուն տալիս է ինքն իրեն, իր մտահոգությունները հասկանալու հնարավորություն։
Հետագայում Գարդներն ավելացնում է ինտելեկտի ևս երկու տիպեր.
Բնագիտական naturalist ինտելեկտը մարդուն հնարավորություն է տալիս զգալ կենդանիներին և բույսերին , պատկերացում կազմել արտաքին աշխարհի մասին։ Բնագիտական բարձր ինտելեկտով մարդիկ հետաքրքրված են բուսաբանության, կենսաբանության, անատոմիայի և աստղաբանության գիտություններով :
Իրական existential ինտելեկտով օժտված մարդիկ կարող են խորապես հասկանալ կյանքի իմաստը , անմահության իմաստը :
Ինտելեկտը չափելու համար , հոգեբաններն անց են կացնում համապատասխան թեսթեր , որոնց արդյունքում պարզվում է անհատի ինտելեկտի գործակիցը կամ միավորը : Նմանատիպ թեսթերի նախնական կամ ավանդական մեթոդները այնքան էլ վստահելի չեն եղել , որովհետև այստեղ պետք է հաշվի առնվեն նաև անհատի մյուս կարողությունները : Օրինակ ինտելեկտի բարձր միավոր ունեցող անհատը կարող է լինել հանճարեղ գիտնական կամ մաթեմատիկոս , բայց կյանքում լինել դժբախտ ու անհաջողակ , մինչդեռ միջին գնահատականներ ստացող ուսանողները հասարակությունում դառնում են ղեկավարներ : Ուստի Գարդների նման հոգեբանները պնդում են , որ ինտելեկտի տարբեր տիպերը պետք է զարգանան միասին ՝ զուգահեռաբար :
Ի՞նչ է ինտելեկտի գործակից կամ IQ-ն :
Որոշակի և միևնույն պայմաններում անցկացված թեսթի միավորը որոշում է անհատի ինտելեկտի գործակից կամ միավորը : Դրա միջին թիվը հաշվի է առնվում հարյուրը : Հարյուրին գերազանցող թվերը պատկանում են ավելի ուշիմ մարդկանց , իսկ հարյուրից պակասը ՝ հակառակը :
Տարիքային ինտելեկտի մասին տեսությունը ներկայացրել է Բինեն : Դա այն իմաստով , որ երեխան թեսթերը պատասխանելիս , ո՞ր տարիքին համապատասխան կարողություն է ունեցել : Ինտելեկտի գործակից կամ միավորը ճշտելու համար , թվաբանական հաշվարկումներով , հաշվի են առնվում և՛ տարիքային , և՛ օրացուցային տարիքը :
Ի՞նչ է հուզական , էմոցիոնալ կամ զգացմունքային ինտելեկտը :
Բոլորս գիտենք , որ բարձր IQ-ով մարդիկ ավելի բարձր ցուցանիշներ ունեն ճշգրիտ գիտություններում, ինչպես օրինակ` տրամաբանությունը, մաթեմատիկան, ռացիոնալ մտածողությունը: Ավելի քան հարյուր տարի հոգեբանները, հավատում էին, որ հաջողության գրավականը բարձր մտավոր կարողություններն են: Ըստ նրանց՝ բարձր IQ ունեցող մարդիկ համարվում են կյանքում հաջողված: 1990-ականներին գիտնականները սկսեցին գիտակցել, որ կյանքի հաջողության, անձնային բավարարվածության համար հուզական ինտելեկտը (Emotional Intelligence)նույնքան կարևոր է, որքան IQ-ն:
Հոգեբանների մի խումբ համոզված է , որ IQ-ն որոշում է մարդու հաջողության ընդամենը քսան տոկոսը , մնացած 80 տոկոս հաջողությունը մարդը ձեռք է բերում մյուս դաշտերից : Մարդկանց ճակատագիրը պայմանավորված է հմտություններով , որոնք կազմում են զգացմունքային ինտելեկտը , որը կոչվում է EQ : Դա սեփական զգացումնքներն ու ապրումները հասկանալու և գնահատելու կարողությունն է :
Ամերիկացի հոգեբան ՝ Գուլմենը պնդում է, որ կան էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտներ , և երկուսն էլ չափազանց կարևոր են մարդու և շրջապատող աշխարհի հետ նրա ներդաշնակության համար: Դա հասարակությունում կարեկցելու , հարաբերվելու և այլ կարողությունների ամբողությունն է : Ըստ նրա , մենք ունենք համահավասար ինտելեկտ և հուզականություն : Ոմանք ունեն բարձր ինտելեկտ , իսկ հուզական ցածր մտածողություն կամ հակառակը : Հակառակ IQ-ին , որ գրեթե անփոփոխ է , զգացմունքային ինտելեկտը հնարավոր է զարգացնել : Ի դեպ ինտելեկտի զարգացման մեջ մեծ դեր ունի շրջապատը :
Ի՞նչ է հոգևոր ինտելեկտը :
Կրոնի ու հոգևոր աշխարհի նկատմամբ հոգեբանների հետաքրքրության արդյունքում , 1996 թվականին , առաջին անգամ խոսվեց հոգևոր ինտելեկտի մասին : Այն մեզ օգնում է կապ հաստատել հոգևոր աշխարհի հետ : Հոգևոր ինտելեկտը կազմվել է բարոյականությունից և ինտելեկտից : Հոգևոր ինտելեկտը մեզ տալիս է կյանքի իմաստը հասկանալու հնարավորություն : Նրա օգնությամբ կարող ենք լուծել մեր առօրյա խնդիրները , դա կատարվում է հոգևոր ինտելեկտի միջոցով : Հոգևոր բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ համեստ են , առատաձեռն : Նրանք լինում են բարեխիղճ , երախտագետ ու ներող :
Ընդհանուր կամ տրամաբանական ինտելեկտ կամ մտածողություն ունեն օրինակ համակարգիչները : Հուզական ինտելեկտ կամ EQ ունեն կենդաներիները : Իսկ երրորդը ՝ հոգևոր ինտելեկտը , զարգանում է այս երկու ինտելեկտի տեսակներից հետո : Հոգևոր ինտելեկտ ունի միմիայն մարդ արարածը :
Իսկ ի՞նչ է բարոյական ինտելեկտը :
Բարոյական ինտելեկտը ճիշտը սխալից տարբերելու ընդունակությունն է : Ինտելեկտի այս տեսակը մենք ծառանգություն չենք ստանում, այլև ՝ մեր կյանքի ընթացքում , սովորում ենք տարբերակել լավն ու վատը , ճիշտն ու սխալը : Դա մարդու վարքի հետ ուղղակի կապ ունի : Բարոյական մտածողությունը մարդուն տալիս է ուղղություն և սկզբունք ՝ կյանքի արժեքները սովորելու համար : Բարոյական ինտելեկտը մեզ օգնում է երկար ու կայուն հասարակական կյանք ապահովել : Բարոյապես ուշիմ մարդը պատասխանատու է , կարեկցող , բարի , հարգանքով , առատաձեռն , ճշտապահ , արդար , համբերատար : Նա ունի ուժեղ տրամաբնություն , կարողանում է վերահսկել ինքն իրեն : Քանի որ բարոյական բարձր ինտելեկտով օժտված մարդիկ իրենց կյանքում հարգում են բարոյական սկզբունքները , ուրեմն նրանց կատարած աշխատանքը լինում է արդյունավետ : Նրանք մեծ հաջողություններ են ձեռք բերում նաև խմբակային աշխատանքներում : Բարոյական ինտելեկտը մեզ կյանքում օգնում է հասկանալ մյուսների հոգսերն ու խնդիրները , անկողմնակալ կերպով լսել ուրիշների ՝ առանց նրանց դատելու ՝ հարգելով մարդկանց անհատական տարբերությունները : Խնդիրները լուծելու համար բարոյական ինտելեկտով հարուստ անհատը ոչ մի գնով անմարդկային քայլերի չի դիմի :