Փոդքասթ․Աշխարհի պատմությունը (5-րդ էպիզոդ՝Աքլորների կռիվը)
(last modified Sun, 15 Oct 2023 04:23:32 GMT )
Հոկտեմբեր 15, 2023 07:53 Asia/Tehran

Ձեզ ենք ներկայացնում «Աշխարհի  պատմությունը» խորագրով  փոդքասթի հինգերորդ մասը։

Մի օր գայլը առյուծի կաշի հագած մտավ այն դաշտը, որը գրավել էին աքլորները։ Հպարտ աքլորները գնացին առյուծի դեմ մարտնչելու: Կռվի ընթացքում երկինք բարձրացավ ահավոր փոշի, որի ստվերը մթագնեց  ամբողջ դաշտը։ Ստվեր, որն ավելի շատ նման էր արծվի։

......................................................

Սա «Աշխարհի պատմությունը» փոդքասթի շարքի հինգերորդ մասն է։ Պատերազմների ու խաղաղության, դավաճանության և տգիտության, մաքսիմալիստության ու մահվան դեպքերի պատմություն:

................................................

Աշխարհի ռեսուրսների շուրջ Իսպանիայի և Պորտուգալիայի մրցակցությունը շարունակվում էր։ նրանցից յուրաքանչյուրը ավելի շատ գաղութներ էր փնտրում Ամերիկաներում, Աֆրիկայում և Ասիայում և սակարկում էին այն գծի շուրջ, որը Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ն գծել էր աշխարհի քարտեզի վրա: Բայց սրանք պատճառ չէի կարող լինել, որ պորտուգալացի և իսպանացի արքայազների միջև ամուսնությունը տեղի չունենրար: Այս երկրներից յուրաքանչյուրը համաձայնվեց դրան՝ մի օր այդ ամուսնությունից օգուտ քաղելու համար։ 1577 թվականին Պորտուգալիայի թագավոր Սեբաստիանն առաջարկեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Բ-ին, որ կոնկրետ մի դեպքում նրանք պետք է մի կողմ թողնեն իրենց հավակնությունները, միավորվեն ու հարձակվեն Մարոկկոյի վրա։

Ֆիլիպը չընդունեց այս առաջարկը։ Նա վախենում էր սրա հետևանքներից։ Սեբաստիանը միայնակ հարձակվեց Մարոկկոյի վրա, բայց ուժգին պարտություն կրեց ու սպանվեց: Այս թագավորը երբեք չէր ամուսնացել և ժառանգ չուներ, ուստի թագավորությունը հասավ իր հոր հորեղբորը՝ կարդինալ Հենրիին, բայց Հենրին էլ մահացավ երկու տարի անց, իսկ նա նույնպես ժառանգ չուներ։ Այժմ Իսպանիայի թագավորի համար ստեղծվել էր լավագույն հնարավորությունը՝ իր ձեռքը վերցնել Պորտուգալիան իր բոլոր գաղութներով։ Նախորդ ամուսնությունը հեշտացրել էր ամեն ինչ: Ֆիլիպը Սեբաստիանի մոր քեռին էր և այժմ Պորտուգալիայի թագավորը։ Բոլոր այն տարածքները, որոնք Պորտուգալիան ձեռք էր բերել Հարավային Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում, այժմ գտնվում էին Իսպանիայի վերահսկողության տակ։ Իսպանիան կարողացավ կուլ տալ Պորտուգալիային իր բոլոր գաղութներով հանդերձ։

................................................ .. ...............

Իսպանիայի թագավոր Ֆիլիպը լավ էր վերաբերվում պորտուգալացիների հետ և մինչև կյանքի վերջը փորձում էր հավատարիմ մնալ իր խոստումներին, սակայն նրանից հետո նրա իրավահաջորդներն այլ կերպ վարվեցին պորտուգալացիների հետ։ Իսպանական թագավորների բռնակալությունն այնքան է վրդովեցրել պորտուգալացիներին, որ նրանք վերջապես ապստամբեցին 1640 թվականին և թագավոր հռչակեցին Բրագանցայի Դուքս Ջոնին։

Իսպանիայի հանդեպ հակակրանք ունեցող Եվրոպայի բոլոր կարևոր երկրները ոտքի կանգնեցին աջակցելու պորտուգալացիներին։ Ֆրանսիացիներն ու հոլանդացիները նավեր ուղարկեցին նրանց օգնելու համար: Անգլիան նույնպես պատրաստ էր զինվորներ ուղարկել իր ամենահայտնի գեներալներից մեկի գլխավորությամբ՝ նրանց օգնելու համար, սակայն Անգլիան դրա համար մի պայման դրեց։

Անգլիայի պայմանն այն էր, որ Անգլիայի թագավոր Չարլզ Բ-ը պետք է ամուսնանա Պորտուգալիայի թագավորի դստեր՝ Քեթրինի հետ։ Քեթրինի օժիտը նույնպես պարզ էր։ Հնդկաստանի Բոմբեյ նավահանգիստը, որը շատ տարիներ առաջ գրավել էր Պորտուգալիան, Մարոկկոյի Շենջե քաղաքը, որը Ջիբրալթարի նեղուցում Եվրոպային ամենամոտ կետն էր, 500,000 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար և Անգլիայի առևտրային արտոնությունները Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում Պորտուգալիայի տիրապետության տակ գտնվող բոլոր երկրամասերը համարվում էին Քեթրինի օժիտը։

Պորտուգալացի հարսնացուն այս ծանր օժիտով գնաց անգլիական արքունիք, իսկ բրիտանացի զինվորները մեկնեցին Պորտուգալիա: 1668 թվականին Իսպանիան ընդունեց Պորտուգալիայի անկախությունը։ Այսպիսով, մի ամուսնությամբ կորցրած երկրամասը մեկ այլ ամուսնությամբ վերադարձավ անցյալի ժամանակաշրջան, բայց Անգլիան կարողացավ լավ դիրք զբաղեցնել Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական այլ մրցակից երկրների նկատմամբ անցյալի համեմատ։

................................................ .. .....................

Անգլիայի թագավորը «Բոմբեյը» վարձակալթյան հանձնեց Արևելահնդկական ընկերությանը, որը հիմնադրվել էր Եղիսաբեթ թագուհու օրոք, բայց իրականությունն այն էր, որ բրիտանացիները շատ ուշ էին հասել։ Նրանցից առաջ աքլորներ էին տիրացել ամեն ինչին։

 Բրիտանացիները Հնդկաստանի հետ ծանոթացել էին  Արևելահնդկական ընկերության (East India Company) հիմնադրումից գրեթե 50 տարի առաջ, սակայն այդ ժամանակ բրիտանացի առևտրականները մեծ հաջողությունների չեն հասել և հիասթափված ու զայրացած լքել էին  իրենց երկիրը։ Սա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ թագուհին իսպանացիներից մեծ քանակությամբ ոսկի էր գողացել «Ֆրենսիս Դրեյք» անունով ծովահենի միջոցով և հարմար առիթի էր սպասում ինչ-որ տեղ ներդրում անել այդ  ահռելի հարստությունը։

Անգլիացի վաճառականների պահանջներն էին, որ թագուհուն ստիպեցին մտածել Արևելահնդկական ընկերությունը հիմնելու մասին։ Ընկերությունը սկսեց իր գործունեությունը, և թագուհին իր ներկայացուցչին ուղարկեց Հնդկաստանի թագավորի արքունիք, որպեսզի նա այսուհետ ավելի մեծ ուշադրությամբ պաշտպանի բրիտանացիներին։ Ընկերության գործունեության մեկնարկից հետո բրիտանացիները երկու առևտրային տուն հիմնեցին Սուրաթ և Բենթամ քաղաքներում։

«Սուրաթը» քաղաք էր, որտեղից հնդիկ մուսուլմանները մեկնում էին Հաջջի ուխտագնացության, և այդ պատճառով այն շատ աշխույժ, բուռն երթևեկությամբ բանուկ քաղաք էր: Իսկ Բենթամը այն քաղաքներից էր, որտեղ հիմնականում տեղի էր ունենում  համեմունքների առքուվաճառք։ Անգլիացիները ստիպված էին Սուրաթ մրցակցել պորտուգալացիների, իսկ Բենթամում՝ հոլանդացիների հետ, ովքեր խիստ դժգոհ էին նրանց ներկայությունից, բայց այդ ժամանակ ավելի մեծ փորձ ունեին:

Բրիտանական Արևելահնդկական ընկերությունն իր գործունեությունը չսահմանափակեց միայն Սուրաթ և Բենթամ քաղաքներով և մի քանի տարի անց Բենգալյան ծոցի ափին հիմնեց Մադրաս (Madras) նավահանգիստը՝ առանց մրցակիցների քաղաքում բիզնես անելու համար։ Նավահանգիստ, որի վրա էր սևեռված ավելի ուժեղ մրցակցի՝ֆրանսիացիների ագահ աչքերը։

Աքլորները ուզում են իրենց տարածքն ու դրա մեջ եղած ամեն ինչ և թույլ չեն տա, որ իրենց կողքին հայտնվի մեկ այլ հավակնորդ։

................................................ .. ............................

Բրիտանացիներից հետո ֆրանսիացիները նույնպես մտածեցին ընկերություններ հիմնել գաղութներում բիզնես անելու համար։ Մարդիկ կարող էին գնել այդ ընկերությունների բաժնետոմսերը և մասնակից լինել ծովերից այն կողմ իրականացվող առևտրի հասույթում: Ֆրանսիացիները սկզբում ընկերություն հիմնեցին Ամերիկայում առևտուր անելու համար՝ այն անվանելով Արևմտահնդկական ընկերությոուն: Որոշ ժամանակ անց նրանք Հնդկաստանում հիմնեցին ևս մեկ  ընկերություն, և  ինչպես բրիտանացիները, այն անվանեցին «Արևելահնդկական ընկերություն» ։

Այդ ժամանակ արդեն Փարիզում վաճառվում էին երկու՝ Արևմտհնդկական և Արևելահնդկական ընկերությունների բաժնետոմսերը, և այնքան էին գովազդվում Լուիզիանայի ոսկու և հնդկական ադամանդի հանքերը, որ մարդիկ նրանց բաժնետոմսերը գնելու համար Փարիզ էին ժամանում ոչ միայն Ֆրանսիայի բոլոր անկյուններից, այլև այլ երկրներից, ինչպիսիք էին Գերմանիան և Նիդեռլանդները:

Ճանապարհները լեցուն էին այն մարդկանցով, ովքեր Փարիզ  էին գնում Արևմտահնդկական և Արևելահնդկական ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման դրդապատճառով, նույնիսկ Փարիզ ժամանած ֆայտոնները վարձակալվում էին 7 կամ 8 շաբաթ առաջվանից։ Ընկերությունների բաժնետոմսերի արժեքը արագորեն աճում էր, այնպես որ մի քանի շաբաթ անց յուրաքանչյուր բաժնետոմս, որի սկզբնական արժեքը 500 լիրա էր, գնվում և վաճառվում էր 20000 լիրայով, ինչը նշանակում է, որ բաժնետոմսի արժեքը կարճ ժամանակահատվածում 40 անգամ աճել էր։ Գաղութատիրական բաժնետոմսերի առքուվաճառքի տենդն այնքան բարձր էր, որ բոլոր խավերի մարդիկ, նույնիսկ խանութպաններ ու մանրածախ առևտրականները, ձգտում էին գնել դրանք, և նրանցից ոմանք կարճ ժամանակում ապշեցուցիչ հարստության տեր դարձան։

Այս անսպասելի եկամուտների համար ֆրանսիացիները պարտական ​​էին գաղութներում իրենց ներկայացուցիչներին, հատկապես «Դուպլեքս» անունով մի մարդու։ Նա Հնդկաստանում ղեկավարում էր ֆրանսիական ռազմական և առևտրային ակտիվությունները։ Դուպլեքսը հզոր ռազմական ուժ էր պատրաստել հնդկական Պոնդիչերի քաղաքում և քաղաքը ամայի տարածքից վերածել էր կարևոր առևտրային կենտրոնի, բայց հիմա նա խորապես անհանգստացած էր, քանի որ բրիտանացիներն օրեցօր առաջանում էին Հնդկաստանում։ Հպարտ աքլորը չէր կարողացել հանդուրժել առյուծի ներկայությունը իր տարածքում։

................................

Բրիտանական Արևելահնդկական ընկերությունը ամրոցներ էր կառուցել իր առևտրային կենտրոնները պաշտպանելու համար և նույնիսկ հիմնել էր Մադրաս նավահանգիստը: Դուպլեքսի աչքն այս նավահանգստի վրա էր։ Նա ցանկանում էր կանխել բրիտանական գործունեության ընդլայնումը, ուստի ստիպված էր նվաճել Մադրասը և այստեղ կոտրել բրիտանական Արևելահնդկական ընկերության մեջքը։ Դուպլեքսը օգնական ուժ է խնդրում Մադրասի վրա հարձակվելու համար։ Որոշ ժամանակ անց ծովակալ «Բոդրեոնեի» հրամանատարությամբ ֆրանսիական մի քանի նավեր մտան Պոնդիչերի նավահանգիստ։ Դուպլեքսը անմիջապես հրամայեց ռազմական ուժերին շարժվել դեպի Մադրաս։ Ամրոցի աշտարակը պաշարվեց, մի քանի օր անց հանձնվեց և ընկավ ֆրանսիացիների ձեռքը։

Երբ Մադրասի գրավման լուրը  Ֆրանսիա է հասնում, էլ ավելի է աճում ընկերության բաժնետոմսերի արժեքը և նպաստում մինչ այդ հասարակ կյանքով ապրող ավելի մեծ թվով ֆրանսիացիների հարստացմանը։ Հաղթանակից արբած Դուպլեքսը մտածում էր, որ այս հաղթանակով իր անունը հանրահայտ է դարձել ամբողջ աշխարհում, բայց ծովակալ Բադրեոնեն գաղտնի պայմանավորվում է բրիտանացիների հետ։ Նա բրիտանացիներից մեկ միլիոն լիրա կաշառք էր վերցրել  ու համաձայնագիր կնքել նրանց հետ։ Համաձայն այս պայմանագրի՝ բրիտանացիները կարող էին գումարի դիմաց հետ վերցնել իրենց ամրոցն ու առևտրային գրասենյակը Մադրասում։ Բադրեոնեն բրիտանացիներից արդեն վերցրել էր իր փողերը, բայց Դուպլեքսը չէր ցանկանում ոչինչ հետ տալ։ Նա նույնիսկ չէր ցանկանում ազատ արձակել բրիտանացի բանտարկյալներին և նրանց ազատ արձակելը պայմանավորել էր այն բանով, որ նրանք խոստանան այլևս երբեք զենք չեն վերցնելու Ֆրանսիայի դեմ։ Ծովակալ Բադրեոնեն մեկնեց Ֆրանսիա և դավաճանության համար բանտարկվեց Բաստիլում։

Առյուծի հագուստ հագած գայլը հասկացավ, որ իր ծրագիրն ապարդյուն է, ուստի թաքնվեց ինչ-որ տեղ և սպասեց հաջորդ իրադարձություններին:

................................................ ..

Բրիտանացիները Պոնդիչերիի հարավում ունեին մի ամրոց, որը դեռ չէր ընկել ֆրանսիացիների ձեռքը։ Այս բերդի անունը «Սանկտ Դավիթ» էր։ Ֆրանսիացիները դիտարկում էին Սանկտ-Դավիթի ամրոց տանող բոլոր ճանապարհները։ Նրանք երբեք չէին կասկածում հնդիկի նման մուգ մաշկ ունեցող և տեղական հագուստ կրող մի մարդու։ Այս մարդը բրիտանական կառավարության գործակալ էր և նրա անունը «Ռոբերտ Քլայվ» էր։ Նրան հրամայված էր վերականգնել Արևելահնդկական ընկերության ուժերը և Անգլիայից ուղարկված ուժերի օգնությամբ հետ վերցնել Մադրասը ֆրանսիացիներից։

Նա իր մաշկի գույնը մգացրել էր հնդիկների պես։ Ռոբերտ Քլայվը ժամանեց Սանկտ Դավիթ ամրոց և սպասեց, որ անգլիական նավատորմը հասնի Հնդկաստանի ափերը։ Երբ բրիտանական երեսուն նավ՝ ութ հազար զինվորներով հասնում է Հնդկաստան, Մադրասի վրա հարձակվելու փոխարեն, նրանք պաշարում են Պոնդիչերի նավահանգիստը՝ ֆրանսիական առևտրի գլխավոր կենտրոնը։ Մի քանի օրից ավելի չպահանջվեց, որպեսզի Քլայվի ծրագիրը կյանքի կոչվեր. Ֆրանսիացիները ստիպված էին Մադրասը հանձնել բրիտանացիներին՝ Պոնդիչերիի պաշարումը դադարեցնելու դիմաց։

Մեր պատմության հպարտ աքլորը պարտվեց առյուծի պես արտաքինով գայլին, սակայն նրա հավակնությունները սրանով չէին ավարտվում։

................................................ .. ..............................

  Քառասուն միլիոն բնակչությամբ Հնդկաստանի ամենախոշոր հարավային շրջանը՝ «Դեկան»-ը՝ (Deccan) այրվում էր ներքին վեճերի կրակի մեջ։ Դեկանի իշխանը մահացել էր, և նրա իրավահաջորդության համար պատերազմ էր գնում։ Դուպլեքսը անմիջապես միջամտեց, դաշինք կնքեց հավակնորդներից մեկի հետ և նրան տրամադրեց իր զինվորներն ու հրետանին։ Դաշինքի ուժերը հաղթեցին, և Դուպլեքսի դաշնակիցը հենվում է Դեկանի իշխանության գահին, բայց նա դեռևս կարիք ուներ Դուպլեքսի աջակցությանը՝ իշխանությունը պահելու համար։ Այդ ժամանակ Դեկանի կառավարությունը գտնվում էր ֆրանսիացիների պաշտպանության և ենթակայության ներքո։ Ֆրանսիացիները միջամտեցին նաև Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Կարնատակայի (Karnataka) պատերազմին և իրենց պաշտպանության տակ վերցրին շրջանի իշխանին։ Այժմ Ֆրանսիայի Արեւելահնդկական ընկերության վերահսկողության տակ գտնվող տարածքը երկու անգամ մեծ էր Ֆրանսիայի տարածքից, իսկ դրա բնակչությունը մի քանի անգամ գերազանցում էր այս երկրի բնակչությանը։

................................................................

Ֆրանսիայի և Անգլիայի միջև մրցակցությունը շարունակվում էր վագրերի և թութակների երկրու։ Անգլիան կարճ ժամանակում կարողացավ գրավել ֆրանսիացիների պաշտպանության տակ գտնվող շրջաններից ևս մեկը։ Այս դեպքը խիստ զայրացրեց ֆրանսիացիներին ու նրանց հպարտ ղեկավարին։ Նա հարձակվում է բրիտանական Արեւելահնդկական ընկերության վերահսկողության տակ գտնվող տարածքներից մեկի վրա, սակայն դաժանորեն ջախջախվում եւ պայքարը շարունակելու համար Փարիզից գումար ու զինվորներ է խնդրում։

Ֆրանսիայի Արևելահնդկական ընկերության բաժնետերերին զայրացնում էր Duplex-ի կողմից Հնդկաստանում բրիտանացիների հետ ռազմական հակամարտությունների վրա ծախսվող գումարները։  Ընկերության ղեկավարները հաղորդագրություններ էին ուղարկում Duplex-ին, որ մենք մի քանի առևտրային կենտրոններ ու նավահանգիստներ ենք ուզում, այլ ոչ թե հսկայական մի երկիր:

Մյուս կողմից, անգլիական արքունիքը , որը ոչ մի պահ չվարանեց զենք ու զինվորներ ուղարկել իր ընկերության համար, անընդհատ հաղորդագրություն էր ուղարկում ֆրանսիական արքունիքին, որ Հնդկաստանում Duplex֊ի վարքագիծն ու քաղաքականությունը ի վերջո կհանգեցնեն երկու երկրների միջև լայնամասշտաբ պատերազմի։ Այս բոլոր իրադարձությունները պատճառ դարձան, որ ֆրանսիական արքունիքը պաշտոնանկ անի Դուպլեքսին և նրան հետ կանչի Ֆրանսիա։

Ֆրանսիայում Duplex-ը պահանջում է այն հսկայական գումարները, որոնք Ֆրանսիայի Արևելահնդկական ընկերությունը պարտք էր նրան, սակայն այդպիսի ահռելի թվերով գումարներին հասնելը այդքան էլ հեշտ չէր.  Դուպլեքսը տասը տարի ջանքեր գործադրեց ընկերության ղեկավարների միջոցով ստանալ իր ցանկացած գումարը, բայց նա մնաց ձեռնունայն  և ի վերջո մահացավ աղքատության մեջ: