Որո՞նք են Իսրայելին աջակցելու ԱՄՆ-ի պատճառները
Իսրայելը ԱՄՆ-ի ռազմաբազան է Մերձավոր Արևելքում և համարվում է, որպես ազատագրական շարժումները զսպող, ճնշող կամ նրանց միջև պառակտում առաջացնող գործոն:
Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել համապարփակ աջակցության և Իսրայելի շահերի հետ բացարձակ համադրման վրա՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և միջազգային համակարգի մակարդակով: Այս երկիրն այն երկրների շարքում է, որոնք անցած տարիներին մշտապես աջակցել են սիոնիստների հանցագործություններին, և Սիոնիստական ռեժիմը այս տարիների ընթացքում շարունակել է իր դաժան հանցագործությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։ ԱՄՆ-ն սահմաններ չի ճանաչում և ոչ մի պայման չի դնում իր հսկայական ֆինանսական և ռազմական օգնությունը Իսրայելի կեղծ ռեժիմին տրամադրելու համար։ Վերջերս ավելի քան երբևէ բացահայտվեց ԱՄՆ-ի իրական դեմքը։ ԱՄՆ-ն միշտ հավակնում էր պաշտպանել մարդու իրավունքները և հիմնվելով այդ կեղծ պնդումների վրա, ճնշում գործադրում անկախ երկրների վրա, իսկ այսօր հովանավորում է Իսրայելի կեղծ ռեժիմին պաղեստինցի կանանց, երեխաների և տղամարդկանց սպանության գործում։ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունն ընդարձակ է, և Միացյալ Նահանգները վետո է դնում այն բանաձևերի վրա, որոնք դիվանագիտական ասպարեզում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ են անում դադարեցնել կրակը Գազային մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Հիմա այս հարցն է առաջանում՝ ո՞րն է այս լայնածավալ աջակցության տրամաբանությունն ու նպատակը, որն իրականացվում է համակողմանի դիվանագիտական ու լրատվական աջակցությամբ։
Հարցումները ցույց են տալիս, որ այդ անվերապահ աջակցության հետևում կանգնած է ԱՄՆ-ի հզոր սիոնիստական լոբբին: Իսրայելի լոբբին Ամերիկայում լոբբիստական և ուժի եզակի օրինակներից է այս երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Այս լոբբիի աջակցությունը և նրա եզակի դերը Ամերիկայում տարբեր անհատների, խմբերի և կուսակցությունների իշխանության գալու գործում մեծապես հստակեցնում են տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կառավարությունների շահերը Իսրայելին աջակցելու հարցում։
****************
Առկա վիճակագրության համաձայն՝ ամերիկացի հրեաների գրեթե ավելի քան 90%-ը մասնակցում է այս երկրի ընտրություններին և մեծ ազդեցություն ունի քվեարկության արդյունքների վրա։
Ամերիկացի տեսաբան Նոամ Չոմսկին, անդրադառնալով ԱՄՆ-ի ընտրություններում փողի ազդեցությանը, ասել է.«ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները կարելի է կռահել դրա վրա ծախսված գումարով, և քանի որ հրեական խմբերը և հատկապես սիոնիստներն են թեկնածուների նախընտրական քարոզարշավի գումարի մեծ մասը տրամադրում, ուստի ուղղակիորեն ազդում են այս գործընթացի վրա»:
Նաև, այս խմբերը շատ կարևոր և որոշիչ դեր ունեն ամերիկյան հասարակության տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքականության և լրատվամիջոցների ոլորտներում։ Սիոնիստների կողմից վերահսկվող լրատվամիջոցները էական ազդեցություն ունեն հասարակական կարծիքի փոփոխության կամ թեկնածուի ներկայացման վրա, հետևաբար, իմանալով այս հզոր փոքրամասնության ազդեցությունը զանգվածային լրատվության միջոցներում, նախագահի թեկնածուները փորձում են ԶԼՄ-ների միջոցով հետևել հրեաների ցանկություններին և ավելի շատ ձայներ են ստանում։
Սիոնիստական լոբբին, որը կոչվում է AIPAC, անմիջականորեն պատասխանատու է Կոնգրեսի ներկայացուցիչների գովազդային գործունեության ֆինանսավորման և Իսրայել կատարած այցերի, ինչպես նաև սիոնիստական համայնքի ղեկավարների ու պաշտոնյաների հետ նրանց հարաբերությունների ամրապնդման համար:
Այս կոմիտեն, որն ունի մոտ 60,000 անդամ, գործում է Իսրայելի շահերից ելնելով ամբողջ Ամերիկայում և տարեկան հսկայական գումարներ է մուտքագրում ամերիկյան բանկերում սիոնիստական լոբբիի հաշվին։ Այս հանձնաժողովը լայն ազդեցություն ունի հասարակական կարծիքի և պետական որոշումներ կայացնողների վրա:
Ահա թե ինչպես է սիոնիստական լոբբին ամուր և ընդարձակ հարաբերություններ հաստատում ԱՄՆ-ի բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների հետ։ Օրինակ, 1994 և 1996 թվականներին AIPAC-ի մի շարք անդամներ հանդիպել են Կոնգրեսի մոտ 6000 թեկնածուների հետ:
******************
Հրեական լոբբին, որը շատ երկար պատմություն ունի ԱՄՆ-ի քաղաքական ոլորտում մասնակցության մեջ, բաղկացած է երկու խոշոր սիոնիստական հրեական խմբերից, և նրա ազդեցիկ մարդիկ այժմ ներկա են տարբեր պաշտոններում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների որոշումների կայացման կենտրոններում և ունեն մեծ ազդեցություն այս երկրի արտաքին քաղաքական գործընթացում։
ԱՄՆ-ի ամենակարևոր պետական գործիչները, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ՝ Մարտին Ինդիքը, Մերձավոր Արևելքում հաշտեցման գործընթացի նախկին համակարգող՝ Դենիս Ռոսը և Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի ֆինանսական բաժնի նախագահ՝ Մել Սեմբլերն այս խմբի անդամներից էին։
Ըստ այդմ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում և հատկապես 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության ծանրության կենտրոնը եղել է Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունները։
Իսրայելին աջակցության և այս տարածաշրջանում «ժողովրդավարության» զարգացման մասին կեղծ պնդումների համադրությունը զայրույթ է պատճառել արաբական և իսլամական աշխարհի հասարակական կարծիքին՝Սիոնիստական ռեժիմին աջակցելու ԱՄՆ-ի խարդախ քաղաքականության նկատմամբ:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատմության մեջ հատուկ շահեր ունեցող բոլոր խմբերը շեղումներ են առաջացրել երկրի արտաքին քաղաքականության մեջ, սակայն ոչ մի ազդեցիկ խումբ չի կարողացել համոզել ամերիկյան կառավարությանն ու ժողովրդին, որ այս երկրի և Իսրայելի շահերը լիովին նման են:
1973 թվականի հոկտեմբերյան պատերազմից ի վեր Վաշինգտոնն ամեն կերպ աջակցում է Իսրայելին, և այդպես չի վարվել ոչ մի երկրի նկատմամբ: 1976թ.-ից ի վեր այս աջակցությունը ներառում է տնտեսական և ռազմական հսկայական օգնության տարեկան վճարումը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեկ այլ ռեժիմին տրվող ամենամեծ օգնությունն է եղել, և հեշտությամբ հասել է 140 միլիարդ դոլարի:
ԱՄՆ-ի աջակցության շրջանակներում, և ըստ առկա վիճակագրության, Իսրայելն ամեն տարի ստանում է մոտ երեք միլիարդ դոլարի ուղղակի օգնություն, որը ներառում է արտաքին օգնության բյուջեի գրեթե մեկ հինգերորդը և յուրաքանչյուր իսրայելցու համար կազմում է մոտ 500 դոլար։ Ուշագրավ է նաև այն, որ Ամերիկայից օգնություն ստացող մյուս երկրներն այդ օգնությունները ստանում են եռամսյակային կտրվածքով. Բայց Իսրայելը ստանում է բոլոր օգնությունները յուրաքանչյուր ֆինանսական տարվա սկզբին միանգամից, և այդպիսով նա կարող է հսկայական շահույթ ստանալ։
Հարկ է նշել, որ ռազմական օգնություն ստացողներից շատերը պարտավոր են ծախսել իրենց ստացած ամբողջ գումարը ԱՄՆ-ում, սակայն Իսրայելին թույլատրվում է սուբսիդավորել այդ օգնության մոտավորապես 25%-ը՝ սեփական պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Նաև Իսրայելը ԱՄՆ-ից ռազմական օգնության միակ ստացողն է, որը պարտավոր չէ այս երկրին բացատրել, թե ինչպես է այն ծախսվում, և դա թույլ է տալիս, որ Իսրայելն այդ գումարները կարողանա ծախսել այն ոլորտներում, որոնց ԱՄՆ-ն առերերս դեմ է, օրինակ՝ Հորդանան գետի արեւմտյան ափում շինարարություն կատարելը:
Բացի այդ, Միացյալ Նահանգները նաև օգնություն է ուղարկում Իսրայելի սպառազինության համակարգերի զարգացման համար և առիթ է հանդիսանում այս ռեժիմի համար ձեռք բերելու ծայրահեղ առաջադեմ զենքեր, ինչպիսիք են «Blackhawk» ուղղաթիռները և «F-16» ինքնաթիռները:
***************************
ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև երկկողմ փոխհամաձայնության հիման վրա 2016 թվականին որոշվել է, որ ԱՄՆ-ն 2019-2028 թվականներին Իսրայելում ռազմական տեխնիկայի վրա ծախսի 33 միլիարդ դոլար։
Հատկանշական է նաև, եթե իմանանք, որ ԱՄՆ-ն չի վարանում Իսրայելին տրամադրել հետախուզական տեղեկատվություն, որը հրաժարվում է տրամադրել ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, և փակում իր աչքերը միջուկային զենք ձեռք բերելու Իսրայելի ջանքերի վրա:
Այս աջակցությունների կողքին, ԱՄՆ-ն եղել է Սիոնիստական ռեժիմի հիմնական աջակիցը դիվանագիտության ոլորտում, այնպես որ 1982 թվականից մինչև Ալ-Աղսա փոթորիկ գործողության սկիզբը Միացյալ Նահանգները վետո է դրել Անվտանգության խորհրդի առնվազն 32 բանաձևի վրա, որոնք դատապարտում էին Իսրայելը, և այս թիվը կազմում է ավելին, քան վետոների ընդհանուր թիվը, ինչ արել են Անվտանգության խորհրդի մյուս անդամները։ Ամերիկան միշտ եղել է Սիոնիստական ռեժիմի կողմը նույնիսկ խաղաղության համաձայնագրի կնքման ժամանակ։ Ինչպես 2000 թվականին Քեմփ Դեյվիդի բանակցություններին մասնակցած մի ամերիկացի ասաց. «Շատ դեպքերում մենք վարվեցինք Իսրայելի փաստաբանների պես»:
Վերջում նշենք, որ թվում է, որ Ամերիկայում հրեական հզոր լոբբիի ազդեցիկ դերից բացի, ամերիկացիների համար կան կենսական և ռազմավարական շահեր Սիոնիստական ռեժիմին աջակցելու հարցում, և այդ կենսական և ռազմավարական շահերը կախված են այս քաղցկեղային գոյացության գոյատևումից և հզորացումից:
Փաստորեն, այս անսովոր աջակցության հիմնական շարժառիթն առաջին հերթին Ամերիկայի ռազմավարական շահերն են: Շահեր, որոնք առավելապես կապված են այս ռեժիմի կենսական դերի և Ամերիկայի ռազմավարության մեջ հատուկ դիրքի հետ, որի հիման վրա Իսրայելը հանդիսանում է Ամերիկայի ռազմաբազան Մերձավոր Արևելքում և ազատագրական շարժումները պառակտող, զսպող ու ճնշող գործոն։ Սիոնիստներից մեկի կարծիքով՝ օկուպացված Պաղեստինը ԱՄՆ-ի բազան է, և Իսրայելը ոչ միայն իր պաշտպանության համար, այլև Արևմուտքի կենսական շահերի համար է պատրեազմում: