Նորություններ(91)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում ,ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային ,գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Իրանում , Թեհրանի համալսարանի հետազոտողներին հաջողվել է հայտնաբերել մի միացություն, որն ունի հակաբակտերիալ և ինքվերականգնող հատկություններ և օգտագործվում է վերքերի բուժման համար։
Թեհրանի համալսարանի ժամանակակից գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտական կազմի անդամ դոկտոր Ժամակ Նուրմոհամմադիի խոսքով, մինչ այժմ տարբեր ձևերով, չափերով, գույներով և տարբեր ռեսուրսներով վերքերի վիրակապեր են ստեղծվել վերքերի բուժման համար,խոնավ միջավայր ստեղծելու , պահպանելու ,նաև օպտիմալ պայմաններ ստեղծելու համար:
Կենսապոլիմերների վրա հիմնված հիդրոգելների օգտագործումը, որպես վերքերի վիրակապ՝ իրենց կենսահամատեղելիության, ներծծման, վերքի միջավայրը խոնավ պահելու, ներարկման հնարավորության, ինքնավերականգնման ունակության, բուժման գործընթացը արագացնելու համար դեղամիջոցներ կամ այլ նյութեր ավելացնելու հնարավորության, վերքի սեկրեցների ներծծման և այլնի պատճառով,այսօր մեծ ուշադրության են արժանացել հետազոտողների կողմից:
Ըստ այս հետազոտողի՝ այս ուսումնասիրությունն իրականացվել է օքսիդացված կարագինանից պատրաստված նոր և ինքնավերականգնվող հակաբակտերիալ հիդրոգելի հատկությունների պատրաստման և հետազոտման նպատակով։
Kappa Carra geenan-ը կարմիր ջրիմուռներից արդյունահանվող գծային սուլֆատացված պոլիսախարիդ է և ունի բարենպաստ հատկություններ, ինչպիսիք են՝ մատչելիությունը, հարմար գինը և կառուցվածքային նմանությունը գլիկոզ ամինո գլիկանի հետ:
Դոկտոր Նուրմոհամմադիի խոսքերով, հիդրոգելի մեջ ցինկ ավելացնելը բարելավել է նրա մեխանիկական հատկությունները, ինչպես նաև հակաբակտերիալ հատկությունները, հատկապես E. coli-բակտերիայի դեմ: Բացի այդ, ցինկ պարունակող հիդրոգելերում զգալիորեն ավելացել են ֆիբրոբլաստների բջիջների գոյատևումն ու տարածումը և կոլագենի արտազատումը: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ցինկից պատրաստված ինքնավերականգնվող հիդրոգելերը մեծ ներուժ ունեն վերքերի բուժման համար:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Ալզավիր»հրատարակչության «Carbo hydrate Polymer» հանդեսում և https://www.sciencedirect.com/science/articale/abs/pii/S0144861722012760 լինքի միջոցով հասանելի է ցանկացողներին ու հետազոտողներին:
.....
Մեկ այլ տեխնոլոգիական նվաճման ժամանակ, Իրանի Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներին հաջողվել է ձեռք բերել մի բանաձև , որը որոշում է կառույցների վիճակը երկրաշարժից հետո վերաօգտագործման համար:
Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ Ֆաթեմե Սոլեյման Մեյգունիի խոսքով՝ օրերս ուշադրության է արժանացել հիմնական երկրաշարժից հետո հետցնցումների ազդեցությունը շենքերի դիմակայության հարցով: Հետազոտված մեթոդներով փորձ է արվել պարզել հետցնցման հետևանքով կառույցի փլուզման հավանականությունը: Բայց չնայած տարբեր հետազոտողների բազմաթիվ ջանքերին, հետցնցումների ժամանակ փլուզման հավանականությունը որոշելու մեթոդ չի ներկայացվել:
Ըստ այս հետազոտողի, մյուս կողմից, հետցնցման տակ գտնվող շենքը գնահատելու և նախագծելու համար անհրաժեշտ է հետցնցման միավորի սպեկտրը, հաշվի առնելով, որ տարբեր մագնիտուդներով երկրաշարժերի և հիմնական երկրաշարժից հետո օրերի հետ կապված մի քանի սպեկտրներ գոյություն ունեն , առաջարկվել է մի մեթոդ, որը կարողանա օգտագործել հասանելի բոլոր սպեկտրների արդյունքները և առաջարկել միատարր մեկ սպեկտր, որն օգտագործվի կառույցների նախագծման և գնահատման ժամանակ։ Այս նախագծում մեզ հաջողվել է ապահովել հաշվարկային գործընթաց, որով հետցնցումների ժամանակ կառույցների փլուզման հավանականությունը հնարավոր է ճշտել թվային համակարգով։
Տիկին Մեյգունիի խոսքով՝ հաշվի առնելով, որ Իրանը սեյսմավտանգ երկրներից է, անհրաժեշտ է համարվում երկրաշարժից հետո կառույցների վիճակը ստուգել,՝ դրանցում ապրելու վիճակը պարզելու համար։ Նա ասում է.«Այս նախագծում մենք գտել ենք մի բանաձև, որով կարելի է ուսումնասիրել կառույցների վիճակը երկրաշարժից հետո: Այս նախագծի արդյունքներով հնարավոր է նվազագույնի հասցնել մարդկային կորուստները և կանխել ֆինանսական ռեսուրսների վատնումը»։
Ըստ այս հետազոտողի, այս նախագծի առանձնահատկություններից կարելի է ակնարկել դրա կիրառելիությունը իրական շենքերի կարգավիճակը ուսումնասիրելու ժամանակ: Քանի որ նախորդ հետազոտողների առաջարկած մեթոդները նման հնարավորություն չէին տալիս։ Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել հիմնական երկրաշարժից հետո կառույցների կարգավիճակը որոշելու ուղղությամբ, սակայն դրանցից ոչ մեկը չեն կարողացել հանգեցնել վերջնական մեթոդի՝ հետցնցումների ժամանակ փլուզման հավանականությունը որոշելու համար:
Այս հետազոտողի կատարած ուսումնասիրությունների հիման վրա ,այս նախագիծը մինչ օրս չի ունեցել որևէ արտասահմանյան նմուշ։
.....
Գեղարվեստական նվաճման մեջ «Հարիմ» կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերներն են Փեյման Շահ Մոհամմադին և Ալիռեզա Նեզարաթը ,իսկ ռեժիսորն է Հոսեյն Բաբայանը, ԱՄՆ-ի Red Rock միջազգային փառատոնի 16-րդ շրջանում ժյուրիի հատուկ մրցանակի թեկնածու է նշանակվել ,միջազգային բաժնում կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Այս կարճամետրաժ ֆիլմի օպերատորական բաժնի տնօրեն Յունես Սաբզին մի շարք ֆիլմերով ,ինչպիսիք են՝ կինոֆիլմ«Շունչը» (նկարահանող խմբի անդամ) և «Ինժեների երեխան» սերիալով, որպես օպերատոր, հայտնվել է ԱՄՆ-ի Red Rock միջազգային փառատոնի հավակնորդների թվում։
Այս ֆիլմի պրոդյուսեր Շահ Մոհամմադիի խոսքերով, այս փառատոնն իր 16-րդ շրջանում ունի ստեղծագործությունների նախացուցադրման հանձնաժողովի ավելի քան 40 անդամ, նաև այս տարվա կինոարտադրության 16 իրավարարներ: Red Rock ֆիլմի փառատոնում ու ֆիլմի շուկայում ընդունվել են ավելի քան 100 ֆիլմեր: Այս փառատոնն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ի հարավային Յուտա նահանգում ,և տարիների ընթացքում այն դարձել է «բարձր մուտքային արժեք» ունեցող միջազգային փառատոն, իսկ 2009 եւ 2013 թվականներին ընդգրկվել է հեղինակավոր «Movie Maker» ամսագրի գերակա փառատոների ցանկում։
Երաշտը և դրան զուգահեռ՝ մարդու իրավունքները և աղքատ կանանց ու երեխաների ճգնաժամը այն խնդիրներից են, որոնց անմիջականորեն անդրադառնում է Հարիմ ֆիլմը։ Այս կարճամետրաժ ֆիլմի երկրորդ միջազգային ներկայությունը եղավ Իտալիայի Նեապոլ քաղաքում՝ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում accordi @DISACCORDI, որն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ից 13-ը, այսինքն իրանական 1401 թվականի նոյեմբերի 16-ից 22-ը։
«Հարիմ» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի լավագույն օպերատորական աշխատանքի համար, ԱՄՆ-ի Red Rock միջազգային փառատոնի 16-րդ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի բաժնում:
....
Աշխարհի ավելի քան 7216 կինոգործիչներ ցանկացել են մասնակցել Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցութային և միջազգային բաժնում:
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 40-րդ միջազգային փառատոնին ,ոչ իրանցի կինոգործիչների միջոցով ,միջազգային բաժնի աշխատանքները ուղարկելու վերջնաժամկետը ավարտվելով, փառատոնի պատմության մեջ առաջին անգամը լինելով , միջազգային հայտերի թիվը գերազանցեց 7000-ը, և Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի միջազգային աշխատանքների ներկայացման ռեկորդը գերազանցվեց։
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը Օսկար ակադեմիայի կողմից հաստատված փառատոններից է, և փառատոնի գլխավոր մրցանակի համար ընտրված ֆիլմը ներկայացվում է Ակադեմիային, Օսկարին մասնակցելու համար, այդ իսկ պատճառով Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը (tisff) գտնվում է համաշխարհային կինոգործիչների ուշադրության կենտրոնում:
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 40-րդ միջազգային փառատոնը անցկացվել է Թեհրանում 1402 թվականի մեհր ամսի 27-ից աբանի 2-ը (2023 թվականի հոկտեմբերի 19-ից 24-ը) Մեհդի Ազարփենդարի ղեկավարությամբ։