Նեթանյահուի  թակարդը Բայդենի համար՝ ԱՄՆ-ն Իսրայելի հանցագործության մեղսակիցն է
(last modified Sun, 21 Apr 2024 08:12:02 GMT )
Ապրիլ 21, 2024 11:42 Asia/Tehran

Հակառակ տարածված կարծիքի, Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի նոր ոճրագործությունների և Արևմտյան Ասիայի այլ շրջաններ դրանց տարածման իրական պատճառը ոչ թե «Ալ-Աղսայի փոթորիկ» կամ «Ալ-Ահրար փոթորիկ» գործողություններն էին, այլ օկուպացված Պաղեստինում աջակողմյան և ֆաշիստական ​​կառավարության իշխանության գալը:


Ռեժիմի պատմության ընթացքում սա աննախադեպ երևույթ է: Նեթանյահուն ուներ պատերազմ հրահրելու և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու կարիք՝ դատական ​​գործերից խուսափելու և  ներքաղաքական ճգնաժամը օտարներին  վերագրելու համար՝ հաշվի առնելով ռեժիմի ներսում ծավալված բողոքի ալիքը։ Այդ պատճառով  հակառակ նախկին իշխանությունների, որև՝  կառուցողական քայլի չդիմեց իսրայելցի գերիներին ազատ արձակելու համար և նույնիսկ պատճառ հանդիսացավ, որ  նրանցից շատերը սպանվեն  Գազայի վրա իսրայելական հարձակումների ընթացքում:

Սիոնիստական ու հարիդիական կրոնական կուսակցություններին համոզելու և իր հետ կուալիցիան  պահպանելու նպատակով, Նեթանյահուն իրականացրեց նրանց  պահանջները  և նրանց հետ կիսեց  քաղաքական շահը, ինչի կապակցությամբ իրեցն դժգոհությունը հայտնեցին «Լիքուդ» կուսակցության անդամները։

Նրանք խիստ քննադատեցին Նեթանյահուին՝ սիոնիստական և հարիդիական կրոնական կուսակցություններին պաշտոնների մեծ ամսը հատկացնելու համար:

Ներքին խիստ ճգնաժամի և քաղաքական լարվածության ֆոնին, Նեթանյահուն, ինչպես նախկինում, կիրառել է ճգնաժամն ընդլայնելու քաղաքականությունը և կրկին  ամեն գնով փորձում է  Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործությունների միջոցով ընդդիմադիր և իր կողմնակից սիոնիստներին համախմբել պաղեստինցիների դեմ: Նեթանյահուն և նրա աջակողմյան կուալիցիոն կառավարությունը տարածաշրջանում ճգնաժամ ու լարվածություն ստեղծելով հաջողել են իրենց շուրջը համախմբել արևմտյան երկրներին, այդ թվում՝ Բայդենի կառավարությանը։ Արդյունքում հակառակ իր գաղափարախոսության, իշխող Դեմոկրատական կուսակցությունը, հակառակ Թրամփի Հանրապետական կառավարության, աջակցում է Թել Ավիվին։ Ավանդաբար Սպիտակ տունը միշտ էլ հիմնական դեր է ունեցել Սիոնիստական ռեժիմի ներքին ու տարածաշրջանային քաղաքականությունները առաջնորդության մեջ։ Վերջին ամիսներին ևս այս դերը պահպանվել է, չնայած Ջո Բայդենի կառավարությունը խորը տարաձայնություններ ունի Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական քաղաքականությունների հետ:

ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը Գազայի պատերազմը սկսվելուց հետո Կոնգրեսից պահանջեց հաստատել Իսրայելին 14 միլիարդ դոլարի օգնությունը:

«Բլումբերգը» վկայակոչելով,կապված Գազայի պատերազմի ընթացքում Թել Ավիվին ԱՄՆ-ի ռազմական օգնությունների մասին փաստաթղթին, հաղորդում է, որ միայն պայմանագրերից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ը Իսրայել է առաքել 57 հազար հատ  155 միլիմետրանոց փամփուշտներ, որոնք օգտագործվում են հրետանու մեջ։ 

Այդ պատճառով մարդասիրական օգնություններ տրամադրող ակտիվիստ խմբերից մեկը և անվտանգության փորձագետները, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին հղած նամակում, Բայդենի կառավարությունից պահանջել են նման զինամթերք չառաքի Իսրայել, քանի որ այդ փամփուշտները կիրառվում են կույր կրակոցների ժամանակ և սխալվելու մեծ տրամաչափ ունեն։ Դրանք շատ հաճախ 25 մետր շեղվում են  ճշտված թիրախից  և հատկապես Գազայի նման բազմամարդ տարածքում խիստ ավերիչ են  լինելու:  

Ներկայումս Իսրայելին ԱՄՆ-ի մի քանի միլիարդ դոլարի հասնող ռազմական օգնություններըը տրամադրվում են երկու երկրների միջև ստորագրված 10-ամյա երրորդ պայմանագրի հիման վրա:

Ըստ այդ պայմանագրի, որի ժամկետը ավարտվելու է 2028 թվականին, ԱՄՆ-ը մեկ տասնամյակի ընթացքում 38 միլիարդ դոլար ռազմական օգնություն է տրամադրելու Իսրայելին: Այդ գումարից 33 միլիարդ դոլարն օգտագործվում է զինամթերք, 5  միլիարդ դոլարը՝ հրթիռային համակարգ գնելու համար: Իսրայելը մինչ օրս ստացել է 36 հատ  F-35 կործանիչներ, որոնք համարվում են ամենաարդիական կործանիչները:

Սա այն դեպքում, երբ որոշված է, որ ռեժիմը ստանա ևս 75 հատ  F-35 կործանիչներ:Այս կործանիչները գնվում են ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնության համար հատկացված բյուջեի միջոցներով: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանական համակարգը ևս կատարելագործվել է ԱՄՆ-ի աջակցությամբ:

2006 թվականին Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահի» միջև պատերազմից հետո, Վաշինգտոնն Իսրայելին օգնեց  ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգը:

Վաշինգտոնը մինչ օրս բազմիցս մի քանի հարյուր միլիոն դոլար է հատկացրել Իսրայելին, որպեսզի հզորացնի այս պաշտպանական համակարգի հրթիռների պահեստը: ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է տրամադրել Իսրայելին,   «Դավթի վահան» ՀՕՊ համակարգ ձեռք բերելու համար, որը նախատեսված է 100-ից 200 կիլոմետր հեռավորությունից արձակված հրթիռները խոցելու համար։

ԱՄՆ-ը Իսրայելին հատկացնող  ֆինանսական ու ռազմական մեծածավալ  աջակցության հարցում սահման չի ճանաչում և դրա համար որևէ նախապայման  չի ճշտում: Եթե նման օգնություններ այլ երկրներին տրամադրվում են եռամսյա մասնաբաժնով և այդ երկրներից պահանջվում է ստացած գումարները ներդնել ԱՄՆ-ում, Իսրայելն այս բոլոր պարտավորություններից ազատ է: Իսրայելին ԱՄՆ-ի  տրամադրած աջակցությունը կազմում է աշխարհին ԱՄՆ-ի տրամադրած ընդհանուր աջակցության 55 տոկոսը, որը 1948-ից մինչ օրս  կազմել է մոտավորապես 130 միլիարդ դոլար: Սակայն ըստ որոշ  զեկույցների՝ այս օգնությունները կազմում են 270 միլիարդ դոլար: Իսրայելին  ԱՄՆ-ի ռազմական օգնությունները կազմում են ռեժիմի ռազմական բյուջեի 18 տոկոսը:

Առկա տվյալների համաձայն՝ թեև ԹելԱվիվը մեծ քանակությամբ զինամթերք է ներմուծում Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից և Գերմանիայից, սակայն Իսրայելի  զինամթերային ներմուծումների 92 տոկոսը ԱՄՆ-ից է:

ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրամադրված  ամենաակնհայտ ոչ ռազմական օգնություններից է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական օգնությունը: Վաշինգտոնը,Գազայի պատերազմը սկսվելուց ամիսներ անց, օգտագործելով իր վետոյի իրավունքն արգելք հանդիսացավ, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին բանաձև վավերացվի:

Ուստի ԱՄՆ-ը Իսրայելի ռեժիմի բոլոր ոճրագործությունների պատասխանատուն է:

Գազայում Իսրայելի իրականացրախ ոճրագործություններն ու ցեղասպանությունը և տարածաշրջանում Իսրայելի արկածախնդրությունները հնարավոր չեին լինի առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի: