Հունիս 21, 2016 21:15 Asia/Tehran

ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքն իր տարածաշրջանային ու միջազգային արձագանքներով կարելի է ավելի փոքր մասշտաբով 11-սեպտեմբերյան մի այլ դեպք համարել, որը տարածաշրջանային ու միջազգային հստակ հետևանքներ ու ուղերձ է պարունակում:

Ծագումով աֆղան և ամերիկյան քաղաքացիություն ունեցող Օմար Մաթինը կիրակի օրը ներխուժելով Ֆլորիդա նահանգում գտնվող ակումբներից մեկը դարձավ ԱՄՆ-ի պատմության զինված ամենաարյունալի հարձակման հեղինակը: Ամերիկյան աղբյուրներ ասում են, թե 29-ամյա Օմար Մաթինը, որ երեք ժամ տևած հրաձգությունից հետո ի վերջո սպանվեց՝ ոստիկանության ուժերի արձակած գնդակից: Նա հրաձգության ընթացքում կապվել է ոստիկանության ուժերի հետ և իր հավատարմությունն է հայտնել ծայրահեղական տարբեր խմբերին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ազգային անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Մաթինի մասին ասաց. «Թվում է, որ նա եղել է նյարդային, ցնցված ու հոգեպես երերուն մի անձնավորություն, ով ծայրահեղական է դարձել»:

Օմար Մաթինը աֆղան զույգի որդին, ԱՄՆ-ի քաղաքացի ու Նյու Յորքի բնակիչ էր և այս պահին այս հարձակման հետ կապված դրդապատճառների, ինչպես նաև նրա քաղաքական ու կրոնական հակումների մասին տարբեր գուշակություններ են կատարվում: FBI-ի խոսնակն ասել է, որ իշխանությունները մանրամասնորեն քննում են դեպքը պարզելու համար, թե ներքին հարց է եղել, թե համարվում է միջազգային ահաբեկչական հարձակում:

ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքն իր տարածաշրջանային ու միջազգային արձագանքներով կարելի է ավելի փոքր մասշտաբով 11-սեպտեմբերյան մի այլ դեպք համարել, որը տարածաշրջանային ու միջազգային հստակ հետևանքներ ու ուղերձ է պարունակում:

«Նյու Յորք Թայմզ»-ի հոդվածագիր Ռաջեր Քոհենը Օրլանդոյի հարձակման ու դրա բացասական արձագանքների և հատկապես ԱՄՆ-ում ու Եվրոպայում ցեղապաշտության հզորացման վրա դրա ազդեցության կապակցությամբ կատարած կարճ արտահայտություններում ասել է. «Օրլանդոյի մասսայական հրաձգությունն ԱՄՆ-ում ու Եվրոպայում աջակողմյան, ծայրահեղական, պոպուլիստական ու ցեղապաշտական աղետալի գործընթացների օգտին է լինելու»:

Ինչպես ակնկալվում էր ի հակազդեցություն այս հարձակման մեղադրանքների սլաքը ուղղվեց մուսուլմանների կողմը և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեծնելով Օրլանդոյի հարձակման ալիքը կրկին պահանջեց արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Թրամփն այս դեպքը չարաշահեց Հիլարի Քլինթոնի դեմ իր ընտրապայքարի ուղղությամբ և հպարտացավ նրանով, որ իսլամական ծայրահեղականության մասին արտահայտվելիս իրավացի է եղել: Նա հայտարարեց, որ այդ դեպքից հետո որոշները կապվելով իր հետ գնահատել են իր ճիշտ դիրքորոշումների կապակցությամբ: Նա ասաց. «Ես գնահատանքի կարիք չունեմ, այլ հստակություն եմ պահանջում և մենք պիտի զգոն լինենք»:

----

Դիտորդներն ասում են, թե այս դեպքը կարող է ԱՄՆ-ում հզորացնել ծայրահեղ-աջակողմյաններին և առավել ամուր հենարան տրամադրել իսլամաֆոբիայի երևույթը տարածողներին: Սրանք պահանջում են ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում նեղը դնել մուսուլմաններին և վերահսկել արտասահմանցի մուսուլմանների ու փախստականների մուտքն ԱՄՆ: ԱՄՆ-ում մուսուլմանների պայմանների վրա նման դեպքերի բացասական արձագանքները չեն ուշանում: Այս իրադարձությունը կրկին ընդլայնել է ԱՄՆ-ում ցեղապաշտների ու ծայրահեղականների ջանքերը, որպեսզի իսլամի դիմագիծը խաթարեն: Նրանք այս դեպքը սոցիալական ցանցերում բացասական կերպով չարաշահում են մուսուլմանների դեմ և ջանք են գործադրում դրանց հեղինակներին մուսուլման ներկայացնել:

Միևնույն ժամանակ որոշներն էլ ընդգծում են, թե այս դեպքը կազդի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մուսուլմանների մասնակցությանը: Շատ դիտորդներ համոզված են, որ եթե այս դեպքից հետո մուսուլմաններ վրա գործադրվող ճնշումները խստացվեն նրանք թիրախ դառնալու մտավախությունից ընտրությունների օրը կհրաժարվեն քվեակենտրոններում ներկայանալուց:

Հանրապետական սենատոր Ջիու Ֆլայքն ասում է. «Այս իրադարձության կապակցությամբ հետաքննությունը կպարզի դրա հեղինակի դրդապատճառները: Եթե հստակեցվի, որ նա հետևել է ԻԼԻՊ-ին, կքննվի ահաբեկչության թեման ու եթե առաջ քաշվի մեղադրյալի հոգեկան խանգարումների հարցը, պիտի քննել զենքի հետ կապված օրենքը»:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Բեռնի Սանդերզն այն համոզման է, որ զինված հարձակման դեպքը պահանջում է վերատեսության ենթարկել զենք կրելու մասին գործող օրենքները: Դեմոկրատական մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնն էլ նրա հետ համակարծիք է և ավելի վաղ պահանջել էր ԱՄՆ-ում արգելել զենք կրելը:

Իրականության մեջ Ֆլորիդայի դեպքի մյուս հետևանքներից է համարվում ԱՄՆ-ում զենք կրելու թեմայի վերարծարծումը: Օբաման իր ելույթում քանիերորդ անգամ կրկնելով Ֆլորիդայի գործողության հեղինակը և իսլամական ահաբեկչական խմբերի միջև կապի բացակայությունը, դա զենք կրելու ազատության մասին օրենքի արդյունքը համարեց և այդ դեպքը մուսուլմաններին վերագրելու պատճառով քննադատեց Թրամփին:

Այս հարցը կարևորվում է այն դիտանկյունից, որ ԱՄՆ-ում զենքի կարևոր լոբբիներից համարվող NRA7 ընկերությունը ընտրապայքարում Թրամփի գլխավոր պաշտպաններից է: Հրաձգության դեպքից հետո բոլորի ուշադրություններն ու քննադատությունները կրկին ուղղվեցին այս ընկերության կողմը: «Նյու Յորք Դեյլի Նյուզ» օրաթերթը «ՇՆորհակալություն NRA» աղմկահարույց խորագրի տակ Ֆլորիդայի դեպքի գլխավոր մեղադրյալ համարեց Թրամփին հովանավորող զենք վաճառող ընկերությունը: Քլինթոնն էլ իր արտահայտություններում անդրադարձավ այդ լոբբիին և դա աղետալի համարեց: Այս դեպքից առաջ Թրամփն ու Քլինթոնն անգամներ NRA ընկերության հետ կապված միմյանց դեմ արտահայտություններ էին կատարել: Զենք կրելու ազատության կամ արգելման երկու գաղափարների կողմնակիցներն էլ կարող են այս դեպքն օգտագործել հօգուտ իրենց տեսակետների: Մինչ զենքի ազատության ընդդիմադիրներն ամենօրյա սպանություններն ու Ֆլորիդայի կոտորածն այդ օրենքի արդյունքն են համարում, զենք կրելու կողմնակիցները հավատացած են, որ այս օրենքի բեկանումը նրանց խոցելի կդարձնի ահաբեկիչների դիմաց:

Օրլանդոյի դեպքը նաև կարող է ազդել ԱՄՆ-ում էմիգրանտների ընդունման գործընթացի վրա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և դեմոկրատական կուսակցության անդամներն ընդգծում են այն դեպքը, որ էմիգրանտների ընդունման հարցում ոչ-թշնամական քաղաքականության են հետևելու: Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ն հյուրընկալել է 2500 սիրիացի փախստականների: ԱՄՆ-ի պետքարտուղարության հաղորդման համաձայն Օբաման որոշել է 2016 թվականին ընդունել 10 հազար սիրիացի փախստականների, սակայն այս դեպքը պատճառ կարող է դառնալ, որ այս հարցում ԱՄՆ Կոնգրեսը քննադատության թիրախ դարձնի Օբամային և կանխի նրա որոշման գործադրումը: Հատկապես որ ԱՄՆ Կոնգրեսն այս տարի իր օրակարգում է ներառել էմիգրատների ընդունման թվի կրճատման մասին օրենքի քննարկումը: Համաձայն այս օրենքի յուրաքանչյուր փախստականի համար պիտի ստացվի FBI-ի պետի և ներքին ազգային անվտանգության նախարարի հաստատումը, որպեսզի ապացուցվի որ այդ փախստականը սպառնալիք չի կարող լինել անվտանգության համար: Այս զեկույցի պատրաստումը կարող է ամիսներ ու գուցե տարիներ տևել:

---

Ամերկացիները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զորաշարժ կատարեցին դեպի Աֆղանստան ու Իրաք, սակայն ոչ միայն չկարողացան չորացնել ահաբեկչության արմատները, այլև դրա արդյունքը եղավ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի, «Ալ-Նուսրայի ճակատ»-ի, «Ջեյշ-ալ-ֆաթհ»-ի ու տասնյակ այլ խմբերի ներկայությունը, որոնք սպառնում են անմեղ մարդկանց: Այս սև խարանը տարածաշրջանով չի սահմանափակվել և այսօր տարածվում է դեպի իր ելակետը: Իրականության մեջ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները և Սիրիայում ահաբեկիչների հանդեպ ցուցաբերած ֆինանսական ու սպառազինական հովանավորությունը հանգեցրել են ահաբեկչական խմբերի գործունեության տարածման, այնպես որ նրանց ծավալները հասել են մինչև ԱՄՆ:

Միևնույն ժամանակ քիչ վերլուծաբանի կարելի գտնել, որ հերքի վերջին տարիներին Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերի ֆինանսական ու սպառազինական հովանավորման և միջդավանական ու միջկրոնական պատերազմի հրահրման, ինչպես նաև Եմենի ժողովրդի դեմ հարձակման և Պարսից ծոցի բռնապետների հովանավորման ուղղությամբ Սաուդյան Արաբիայի դերակատարությունը: Չի կարելի անտեսել 11-սեպտեմբերյան դեպքերում Արաբիայի դերակատարությունը, որի 19 հեղինակներից 15-ը Արաբիայի քաղաքացիներ էին: Թեև Արաբիայի չարագործությունը բացահայտ է բոլորի համար, 2010 թվականին Օբամայի կառավարությունն արտոնեց Արաբիային 60 միլիարդ դոլարի զենքի վաճառքը: Այդ թվականից ի վեր ԱՄՆ-ն շուրջ 48 միլիարդ դոլար սպառազինության վաճառքի մասին գործարք է կնքել Արաբիայի հետ, որը երեք անգամ գերազանցում է Ջորջ Բուշի նախագահության շրջանին: Այդ զենքերն այսօր օգտագործվում են ԻԼԻՊ-ին ու ահաբեկիչներին հզորացնելու, ինչպես նաև Եմենի ժողովրդին կոտորածի ենթարկելու համար:

Արաբիայի ՆԳ նախարարության խոսնակ Մանսուր Ալ-Թարաքին հայտարարել է, որ Օրլանդոյում գտնվող ակումբի դեմ ահաբեկչական դեպքի հեղինակ Օմար Մաթինը 2011 և 2012 թվականներին այցելած է եղել Արաբիա: Այս կապակցությամբ ամերիկացի մի պատասխանատու հայտարարել է, որ Օմար Մաթինի անցյալը ցույց է տալիս, որ նա մեկ անգամ էլ Էմիրություններ է ուղևորվել: Թեև սաուդացի պաշտոնատարները որևէ մանրամասնություն չեն հաղորդել այն մասին, որ Օրլանդոյի ահաբեկչական դեպքի հեղինակը Արաբիայում հանդիպել է հայտնի ահաբեկիչների, սակայն չի կարելի բացառել այդ երկրում գտնվող ահաբեկչության պարագլուխների հետ Օմար Մաթինի հանդիպման հավանականությունը:

Այժմ հարց է ծագում, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն ոչ միայն ճնշման տակ չի դնում Արաբիային ու ոչ միայն նրան դիմակայելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, այլ շարունակում է այդ երկրի հանդեպ իր լիարժեք հովանավորությունը և նույնիսկ հակառակ իր քաղաքացիների շահերին ու ցանկության և ի գին իր քաղաքացիների զոհվելուն ու ներքին անվտանգության խանգարման, պատրաստ չէ հրաժարվել Արաբիայի հանդեպ իր անսակարկ հովանավորությունից:

 

Պիտակ