Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում ՝ երևակայությունից մինչև իրականություն (19)
https://parstoday.ir/hy/radio/world-i26404-Մարդու_իրավունքների_ոտնահարումն_արևմուտքում_երևակայությունից_մինչև_իրականություն_(19)
Իրաքի բռնագրավումը դարձավ սկանդալային իրադեպ , քանի , որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից այն արտոնված չէր : Հավակնությունը , որ Սադդամ Հոսեյնը զանգվածային սպանության զենքեր ունի , դարձավ Իրաքը բռնագրավելու պատրվակը , իսկ ավելի ուշ պարզվեց , որ դա անհիմն հավակնություն է եղել :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2016 13:55 Asia/Tehran

Իրաքի բռնագրավումը դարձավ սկանդալային իրադեպ , քանի , որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից այն արտոնված չէր : Հավակնությունը , որ Սադդամ Հոսեյնը զանգվածային սպանության զենքեր ունի , դարձավ Իրաքը բռնագրավելու պատրվակը , իսկ ավելի ուշ պարզվեց , որ դա անհիմն հավակնություն է եղել :

Այս օրերին Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ հիմք ընդունելով անցյալում գործող մի օրենք , փորձում են այդ երկրի ժամանակի վարչապետ ՝ Թոնի Բլերի դեմ գործ հարուցել : Այդ պատգամավորների համոզմամբ , Բլերը ՝ երկրի վարչապետի պաշտոնում ՝ 1997-2007 թթ.-ին իր օրինական պարտականություններում թերանալու համար , պետք է դատարանի առջև պատասխան տա , քանզի նրա գործունեության հետևանքով շուրջ 200 բրիտանացի զինծառայողներ զոհվեցին իրաքյան պատերազմում : Բլերին դատարան կանչելու ուղղությամբ այդ պատգամավորների ջանքերն արդյունավորվելու դեպքում , նա պետք է դատավարությունից առաջ , հանձնվի անվտանգության մարմիններին : Չի բացառվում նաև ձերբակալման հավանականությունը : Այս քայլը , որը վայելում է նաև վերկուսակցական մակարդակի աջակցություն , Բլերի գործը կարող է ավելի բարդացնել ՝ իրաքյան պատերազմի մասին խորհրդարանին մոլորեցնելու գործում , նրա դերակատարության մասին Չիլքաթի հետաքննության հանձնախմբի զեկույցի հրապարակումը:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ՝ Ջերեմի Կուրբինն ավելի վաղ ասել էր , որ Բլերը պետք է դատվի պատերազմական դատարանում , քանզի նրա մեղքով երկիրը ներքաշվեց անօրինական մի պատերազմի մեջ , որը մեծ նյութական վնասներ ու մարդկային կորուստներ է ունեցել : Կուրբինը նաև «Միջերկրական ծովում փախստականների մահվան դեպքերը» իրաքյան պատերազմի հետևանքն է համարում : Իր զավակի ծնվելուց առաջ Իրաքում զոհված Բրիտանիայի պատգամավորներից մեկի կինը ՝ տիկ. Մեյ Հելեն Ֆորսբերգն ասել է. «Անընդհատ մտածում եմ , որ Թոնի Բլերն ու Ջորջ Բուշն են այս մարդկանց մահվան մեղավորները : Նրանք պետք է ներողություն հայցեն պատերազմի զոհերի հարազատներից» :

Չիլքաթի հանձնախմբի հետաքննության զեկույցը պարզելու է Իրաքի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ոճրագործությունների սարսափելի կողմերը : Իրաքի դեմ պատերազմը սկսվեց ԱՄՆ-ի ղեկավարությամբ և տևեց ավելի քան ութ տարի : Պատերազմում զոհվեցին 179 բրիտանացի և շուրջ 4500 ամերիկացի զինծառայողներ : Զոհվեցին նաև Իրաքի ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչներ , սակայն այդպես էլ այդ երկրում զանգվածային սպանության զենքեր չհանյտանբերվեցին : Բրիտանիայի բանակային նախկին մի սպա փաստեր է ներկայացրել , որոնք ցույց են տալիս , որ 2003 թ.-ին իրաքյան պատերազմին մասնակից բրիտանացի բանակայինները իրաքցիներին հարկադրում էին գետը մտնել , ինչի հետևանքով նրանք խեղդամահ էին դառնում : Այդ ոճրագործություններն այն դեպքում , երբ այդ սպայի վկայությամբ , բանակի ավագ պաշտոնյաները տեղյակ էին զինծառայողների այդ քայլերի մասին , որոնք իրականացվում էին Սադդամի կործանումից հետո գողությունները կանխելու համար : Նրա խոսքերով , ուրիշի կալվածներին տիրանալու փորձ անող մեղադրյալների դեմ կիրառվող այդ օպերացիան ճանաչված էր : Այդ մարդիկ գետերն էին նետվում , կամ հարկադրված էին լինում ոտաբոբիկ երկար ժամանակ մնալ կիզիչ արևի տակ :

2009 թվականին Չիլքաթի հետաքննությունը սկսվեց այնպիսի պայմաններում , երբ բրիտանացիները նահանջել էին Իրաքից : Իսկ բրիտանացի ուժերն Իրաք էին մտել 2003 թվականին : Չիլքաթի վերջնական զեկույցն ընդգրկում է ավելի քան 26 միլիոն բառ : Զեկույցի համար ծախսվել է տասը միլիոն ֆունդ ստերլինգ : Զեկույցի համար հիմք են ընդունվել ավելի քան 150 վկաների խոսքերը , որոնք գրառվել են 130 լսումների ու հանդիպումների ժամանակ : հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական ավելի քան 150 հազար փաստաթղթեր : Հետաքննության համար մեկ տարի ժամկետ էր նախատեսվել , սակայն այն տևեց ավելի քան յոթ տարի : Ուշացման գլխավոր պատճառն այն էր , որ տարաձայնություններ կային օրինակ Բլերի և Ջորջ Բուշի հեռախոսազրույցների հրապարակման և այլ տարբեր հարցերի շուրջ :

7 տարի է անցնում այն օրվանից , երբ Չիլքաթն անկախ հանձնախումբ կյանքի կոչեց ՝ իրաքյան պատերազմում բրիտանիայի դերը պարզելու համար : Վերջապես 2016 թվականի հուլիսի 6-ին , նա Լոնդոն մեկնեց ՝ Եղիսաբեթ թագուհու շենքում ՝ զեկույցը ներկայացնելու համար : Նա Բրիտանիայի ռազմական միջամտությունը երկրորդ աշխարհամարտից հետո այդ երկրի կառավարության կողմից մի անկախ երկրի դեմ ամենամեծ քայլն է գնահատել : «Հասանք այն եզրակացության , որ զինաթափման բոլոր խաղաղ տարբերակները քննարկելուց առաջ , Բրիտանիան որոշել է մասնակցել Իրաքի դեմ հարձակմանը : Ռազամական քայլն այդ ժամանակ վերջին այլընտրանքը չէր համարվում : Մենք նաև պարզեցինք , որ Իրաքի զանգվածային սպանության զենքերի սպառնալիքի մասին դատողությունն արդարացում չի ունեցել : Չնայած բացահայտ ճնշումներին , հարձակման հետևանքները լուրջ չեն ընդունվել և Սադդամից հետո Իրաքի համար ծրագրեր մշակելն ընդհանրապես սխալ քայլ է եղել»,-ասված է զեկույցում : Իրաքի բռնագրավումը դարձավ սկանդալային իրադեպ , քանի , որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից այն արտոնված չէր : Հավակնությունը , որ Սադդամ Հոսեյնը զանգվածային սպանության զենքեր ունի , դարձավ Իրաքը բռնագրավելու պատրվակը , իսկ ավելի ուշ պարզվեց , որ դա անհիմն հավակնություն է եղել : ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ ՝ Գենադի Կադիլովն այդ մասին ասել է. «Այս բոլոր փաստերը մեզ հայտնի էին շատ վաղուց : Նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում թեմայի քննարկման ժամանակ , պարզ էր , որ զանգվածային սպանության զենքերի առկայության մասին ԱԽ-ին համոզելու կեղծ փաստեր են ներկայացվել : Ընդհանուր առմամբ , այդպիսով էր ստացվել ԱԽ-ի հաստատումը ՝ Սադդամի դեմ հարձակվելու համար» :

Չիլքաթը Թոնի Բլերին մեղադրել է Ջորջ Բուշին դրդելու մեջ : Նա ասել է. «2011 թ.-ի դեկտեմբերին Բլերը Բուշին առաջարկել է , որ Բրիտանիան պետք է «Խոհեմ» մարտավարություն ունենա , որպեսզի տարիների ընթացքում , կարողանա Իրաքում իշխանափոխություն իրականացնել և նոր կառավարություն ձևավորել : Նույն տարվա հուլիսի 28-ին , ԱՄՆ նախագահին գրած նամակում , Թոնի Բլերը վստահեցրել է , որ Իրաքի դեմ ցանկացած քայլում Լոնդոնը լինելու է Վաշինգտոնի կողքին :

Իրաքում ռազմական միջամտությունը և դրա հետևանքով ՝ մինչև 2009 թվականի հուլիսը երկրում տիրող անկայուն իրավիճակի պատճառով , զոհվեց 150 հազար իրաքցի , որոնց մեծ մասը հավանաբար խաղաղ բնակիչներ են եղել : Ավելի քան մեկ միլիոն հոգի զրկվեց տանիքից : Իրաքի ժողովրդին բաժին հասավ սպանություն ու անապահովություն , տնտեսական հիմնակառույցների ավերում , զրկանք , այլ ոչ թե ՝ ազատություն :

«Ալ-Վաթան» օրաթերթի հոդվածագիր , լրագրող ՝ Զոհայր Մաջդը գրել է. «1948 թ.-ին Բրիտանիան ներքաշվել է պաղեստինցիների հալածանքների մեջ : Երկիրը պետք է ընդունի իր քայլերի պատասխանատվությունը : Բրիտանիան այսօր մի այլ նենգ քայլի մասնակից է դարձել , սակայն այս անգամ դա տեղի է ունեցել Իրաքի ժողովրդի դեմ : Իրաքի օկուպացումից ի վեր , թափված բոլոր արյունների պատասխանատվությունը ծանրանում է Բրիտանիայի ուսերին» : Իր հոդված մի այլ բաժնում , Մաջեդը գրել է. «Իրաքում տեղի ունեցող բոլոր պայթյունները լինելու են Բլերի համար հնչող մշտական ահազանգ : Բոլոր մարդիկ , որոնք զրկվել են Իրաքում խաղաղ ապրելու իրավունքից , այս մարդու անխոհեմ քայլերի պատճառով են տուժում» :

Իսկ Թոնի Բլերը բավարարվել է պատերազմից զոհվածների կապակցությամբ ցավ հայտնելով : Հարց է առաջանում , որ ցավակցելը կարո՞ղ է լուծել հարցերը : Արդյոք դա կարո՞ղ է հատուցել Իրաքում Բուշի և Բլերի գործած ոճրագործությունների համար : Արդյոք սիոնիստները չե՞ն խրախուսել ու դրդել նրանց ՝ պատերազմը սկսելու համար : Նույնիսկ եթե Բլերը դատարանում մեղավոր ճանաչվի , դա ինչպե՞ս կարող է օգնել որբացած չորս միլիոն իրաքցի երեխաներին : Ահաբեկչությունը , որ այսօր պատրաստ է հարվածել ողջ աշխարհին , Ջորջ Բուշի և Թոնի Բլերի որդեգրած ռազմական սխալ քաղաքականությունների արդյունքը չի համարվում: Բլերը խոստովանել է իր սխալը և ներողություն է խնդրել իր արածների համար : Նա հայտարարեց , որ պատերազմն արդարացնելը սխալ քայլ է եղել , սակայն դա արդյոք բավարար է : Ինչպե՞ս կարելի է հարձակվել մի երկիր վրա , հետո բավարարվել միայն ներողություն խնդրելով :