-
Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի բանակցությունները
Օգոստոս 31, 2016 08:38ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «լավ երկխոսություն» է համարել Սիրիայի հարցով Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցությունները՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն դադարեցնել բռնությունն այդ մերձավորարևելյան երկրում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
-
Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում. «Արևելք»
Օգոստոս 28, 2016 13:17Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
-
Թուրքիայի թիրախում քրդական ուժերի ոչնչացումն է, ոչ թե ԻՊ-ն. փորձագետ
Օգոստոս 27, 2016 14:53Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը երկրի հյուսիս՝ վերջինին մեղադրելով Սիրիայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ:
-
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պայմանների մեծ մասը
Օգոստոս 27, 2016 14:17Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են որոշակիության հասնել այն հարցում, թե ինչպես վերսկսել հրադադարը Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնևում հանդիպումից հետո։ Սակայն նշվում է, որ դեռ խոսք չի գնում ամփոփ համաձայնագրի մասին. առաջիկա օրերին Ժնևում փորձագետները կաշխատեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանն ուղղված համաձայնագրի ավարտի վրա
-
Ընդդիմության ջոկատները լքել են Դամասկոսի արվարձանը
Օգոստոս 27, 2016 08:08Դամասկոսին մոտ գտնվող Դարայա քաղաքում տեղի է ունեցել ընդդիմության զինված խմբերի տարհանում: Կառավարության և Դարայա քաղաքում գտնվող խմբավորումների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում քաղաքը լքել են շուրջ 700 մարտիկ` սեփական զենքերով, ինչպես նաև չորսից հինգ հազար խաղաղ բնակիչ, հայտնում է dpa-ն: Նրանց տեղափոխվել են կառավարական ավտոբուսներով:
-
ԱՄՆ-ն չի աջակցում քրդերի անկախությանը. Քերրի
Օգոստոս 27, 2016 05:56ԱՄՆ-ն հանդես է գալիս միասնական Սիրիայի պահպանման օգտին և չի աջակցում քրդերի անկախությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է TASS-ը:
-
Սիրիան չպետք է կրկնի Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը
Օգոստոս 24, 2016 16:16Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Սիրիայում և թույլ չտա «երկրորդ Հյուսիսային Կիպրոս», ասված է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
-
Սիրիայի ԱԳՆ-ն Ջերաբլուսում Թուրքիայի գործողությունն անվանել է ինքնիշխանության խախտում
Օգոստոս 24, 2016 11:53Սիրիայի ԱԳՆ-ն հանդես է եկել թուրքական զորքերի գործողությունների դատապարտմամբ, որոնք հատել են երկու երկրների սահմանը և ներթափանցել սիրիական տարածք։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
-
Լավրովի և Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին
Օգոստոս 24, 2016 10:43ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի բանակցությունները տեղի կունենան Ժնևում օգոստոսի 26-ին։
-
Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական ուսումնարանի տարածքում
Օգոստոս 24, 2016 08:41Սիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք եւ մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալին հայտնել է երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը: