Մայիս 23, 2020 17:54 Asia/Tehran
  • Հայաստանը միջանցք է Իրանի կապը այլ երկրների հետ պահելու համար

Հայաստանում ԻՀՀ դեսպանն ասել է. «Հայաստանը դիտարկվում է որպես միջանցք Իրանի հարաբերությունների համար այլ երկրների՝ հատկապես Եվրոպայի հետ և այս երկրում կա եզակի կարողություն, որը պետք է գիտականորեն բացատրվի և գործնականորեն պլանավորվի»:

Աբաս Զոհուրին Իրան-Հայաստան առևտրային տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել է. «Դեսպանատան գործունեության առանցքը տնտեսական է, իսկ  երկրի արտաքին գործերի նախարարության հիմնական քաղաքականության մեջ առաջնահերթությունը տրվում է հարևան երկրներին»:

Իրանի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային հարցերի տեղակալ Մոհամմեդ Ռեզա Քարբասին ասել է.«Չնայած կորոնավիրուսի բացասական հետևանքները առևտրի վրա, Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները 2020 թվականի առաջին եռամսյակում դրական էին և սահմանին կարճատև դադարից հետո, Երևանում Իրանի դեսպանատան ջանքերով ապրանքների մուտքը Հայաստան շարունակվում են»:

Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը ասելով, որ իրանցի և հայ գործարարների համար ամենամեծ խնդիրը բանկային խնդիրներն են, ավելացրեց, որ դրամափոխանակողները չեն կարող լավ ֆինանսական օղակ լինել երկու երկրների միջև: