Օգոստոս 01, 2021 09:07 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, շաբաթ օրը Սեուլում արձագանքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, օլիմպիականի ոսկե մեդալակիր՝ Ջավադ Ֆորուղիի հասցեին արված հարավկորեացի մարզիկի խոսքերին, որոնք արվել են անգիտության և այլախոհ լրատվամիջոցներ հակաքարոզչության պատճառով:

Սեուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, շնորհավորելով Ջավադ Ֆորուղիին Տոկիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ, այլ երկրների մարզիկներին կոչ է արել ձեռնպահ մնալ անձնական հարցերից և հարգել իրանցիների ազգային զգացմունքներն ու հպարտությունը:

Սեուլում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ այլ երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեայի մարզիկները պետք է զերծ մնան անբարո և ոչ մարզական հայտարարություններից և պետք է քայլեր ձեռնարկեն ազգերի միջև սպորտային ոգին ու բարեկամությունն ամրապնդելու համար:

Սեուլում Իրանի դեսպանատունը նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը անվանեց ահաբեկչության զոհ, որի ամենակարևոր ապացույցն էր Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ռազմական հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի զինված ուժերի ահաբեկչական գործողության ընթացքում՝  տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչական խմբավորումների ամենամեծ հովանավոր՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփի ուղղակի հրամանով:

Հարավային Կորեայի հրաձգության չեմպիոն Ջին Ջունգ Ուն ոչ սպորտային արտահայտություններում կասկածի տակ դրեց Ջավադ Ֆորուղիի հաղթանակը և նրա նվաճած ոսկե մեդալը Օլիմպիական խաղերում` նրան անվանելով օլիմպիական ահաբեկիչ՝ ԻՀՊԿ-ին անդամակցության պատճառով: