Օգոստոս 03, 2021 11:31 Asia/Tehran
  • Թրամփի կողմնակիցների ստեղծած սոցիալական ցանցն ապահով ապաստան է դարձել ԻԼԻՊ-ի համար  

Politico օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ նախկին նախագահի կողմնակիցների գործարկված  GETTR սոցիալական ցանցը, գործարկումից ընդամենը շաբաթներ անց, ԻԼԻՊ-ի  կողմնակիցների համար վերածվել է ահաբեկչական քարոզչության հարթակի:

Թերթը գրում է, որ այս սոցիալական ցանցը, որը մեկ ամիս առաջ բացել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, տարածում է ԻԼԻՊ-ին վերաբերող հոդվածներ:  Ի թիվս այլ հրապարակումների, այստեղ տեղադրվում են տեսանյութեր, որտեղ ահաբեկիչները գլխատում են գերիներին,  բռնություն պարունակող նյութեր  և նույնիսկ ծայրահեղական պատկերներ՝ նարնջագույն հագուստ հագած Թրամփի մահապատժից, մի տարածքում, որը շատ նման է Գուանտանամոյի ծովածոցին:

Թերթը գրում է. «Նման նյութի արագ տարածումը վկայում է, որ GETTR ցանցը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես Ֆեյսբուքի և Թվիթերի նման  արտահայտվելու ազատության այլընտրանք, դարձել է ծայրահեղականների անվտանգ ապաստարան»: