Օգոստոս 03, 2021 19:56 Asia/Tehran
  •  Ֆարհադ Մամեդովը` ռուս խաղաղապահների ժամանակավոր բնակության գոտում հիդրոէլեկտրակայան կառուցելու ծրագրերի մասին. Դա չպետք է թույլատրվի

Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր բնակության գոտում նախատեսվում է կառուցել 17,6 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան (Գետավան -1): Նախագծի արժեքը 25 մլն դոլար է:

Դա բնակելի տներ չեն մարդկանց համար, այլ կարևոր ենթակառուցվածք, որը պետք էլինի Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս ՀԷԿ-ի կառուցումը չպետք է թույլատրվի նույնիսկ Ռուսաստանի հովանու ներքո, ասել է քաղաքական վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը:

Նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների օգտագործումը պետք է լինի կենտրոնական կառույցների վերահսկողության ներքո:

«Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել Լաչինի միջանցքի վերաբերյալ` ապահովել մարդկանց, բեռների և տրանսպորտի անվտանգությունը: Խողովակների, էլեկտրահաղորդակցման գծերի և այլնի վերաբերյալ պարտավորություններ չկան»:

Այս տարածքը պետք է լիովին ապահովված լինի և կախված լինի Բաքվից», - նշել է նա:

armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio