-
Իրանի առաջարկը Եվրոպային՝ Գազայում կանանց նկատմամբ բռնության հարցով հանդիպում անցկացնելու վերաբերյալ
Նոյեմբեր 27, 2023 15:13Սոցիալական իրավունքների և ազատությունների հետապնդման հարցերով Իրանի նախագահի օգնականը Թեհրանում եվրոպացի դեսպաններին ուղղված նամակում առաջարկել է հանդիպում կազմակերպել Գազայում կանանց նկատմամբ բռնության իրավական մասշտաբները քննարկելու նպատակով։
-
Իրանի կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման
Նոյեմբեր 27, 2023 14:07Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն ասել է.-«Մենք տիեզերական գիտություններ և հայտնագործություններ ենք զարգացնում կենսատիեզերքի ոլորտում, և Իրանի գիտահետազոտական կենտրոններից մեկում իրանցի տիեզերագետների ջանքերով կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման»:
-
Աշխարհի երկրները իրանական նավերի հաճախորդներ են
Նոյեմբեր 27, 2023 13:16Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նշել է,որ փոթորկալից ծովերում և օվկիանոսներում 86-րդ նավատորմի հաջողության բերումով աշխահրի շատ երկրներ հետաքրքրված են իրանական նավերի գնմամբ։
-
Իրանը զարգացնում է 6000 տոննա տարողությամբ հածանավը
Նոյեմբեր 27, 2023 12:50Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության վերջրյա նավախմբի ղեկավարն ասել է.-«Շուտով լավ նորություններ կլինեն 6000 տոննա տարողությամբ հածանավերի մասին»։
-
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով. Քանանի
Նոյեմբեր 27, 2023 12:46Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է եվրոպական երեք երկրների այն պնդումը, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ով (Համատեղ գործողությունների համապարպակ ծրագիր) ստանձնած պարտավորությունները՝ ասելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով։
-
Ազարի 5-ը՝«Բասիջ Մոսթազաֆին»-ի օրն է
Նոյեմբեր 27, 2023 08:35Լուսահոգի իմամ Խոմեյնիի հրամանով Իրանի իսլամական Հանրապետության օրացույցում ազար ամսի 5-ը, (նոյեմբերի 26-ը) հռչակվել է «Բասիջ մոսթազաֆին»՝ Ընչազուրկների բասիջի հիմնադրման օր:
-
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Հյուսիսային հարևաններին մեր ուղերձը խաղաղությունն է
Նոյեմբեր 27, 2023 07:03Անզալի նավահանգստում Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին իրանական «Դելման» նավակործանը միանալու արարողության ժամանակ, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին. «Փառք Աստծո, մենք բարեկամական և բազմակողմ ռազմական հարաբերություններ ունենք Կասպից ծովի ափամերձ բոլոր երկրների հետ։ Եվ այսօր, այս հարթակից ես հարևան երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ եմ հղում»:
-
Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին նշել է, որ Գազայի գործերին ամերիկյան ցանկացած միջամտություն դատապարտված է ձախողման
Նոյեմբեր 27, 2023 06:23Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Գազայի ժողովուրդը պետք է որոշի Գազայի ապագան, ՀԱՄԱՍ-ի միջոցով՝ որպես օրինական կառավարություն՝ հիմնված հանրային քվենի վրա, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու և որոշումներ կայացնելու Գազայի ժողովրդի համար և այս ուղղությամբ ամերիկացիների արած բոլոր քայլերը դատապարտված են ձախողման»:
-
«Դեյլաման» էսկադրային ականակիրը միացել է Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին
Նոյեմբեր 27, 2023 06:10Անզալի նավահանգստում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, իրանական «Դեյլաման» ականակիրը միացել է Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին:
-
Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար
Նոյեմբեր 26, 2023 15:56Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը: