2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է սպանվել. «Թղթակիցներ առանց սահմանների»
2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ:
Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցից, որը դեկտեմբերի 18-ին հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «2018 թվականին 80 լրագրող Է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասված Է զեկույցում: Նաեւ նշվում Է, որ այս տարի անհետ կորել են ԶԼՄ-ների երեք աշխատակիցներ: Առավել լայն արձագանք են ստացել հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում եւ փետրվարին Aktuality.sk հրատարակության թղթակից Յան Կուցիակի պատվիրված սպանությունը: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների աշխատողների համար այս տարի առավել վտանգավոր երկրներն են եղել Աֆղանստանը (15 զոհված), Սիրիան (11 զոհված) եւ Մեքսիկան (9 զոհված): Այս երկրների շարքում հայտնվել Է նաեւ ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի վերջին ամերիկացին հրաձգություն սարքեց Աննապոլիսում (Մերիլենդի նահանգ) Capital Gazette թերթի խմբագրատանը՝ սպանելով հինգ լրագրողների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am