2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է սպանվել. «Թղթակիցներ առանց սահմանների»
https://parstoday.ir/hy/news/armenia-i102116-2018_թվականին_աշխարհում_80_լրագրող_Է_սպանվել._Թղթակիցներ_առանց_սահմանների
2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 11:16 Asia/Tehran
  • 2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է սպանվել. «Թղթակիցներ առանց սահմանների»

2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ:

Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության զեկույցից, որը դեկտեմբերի 18-ին հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում: «2018 թվականին 80 լրագրող Է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասված Է զեկույցում: Նաեւ նշվում Է, որ այս տարի անհետ կորել են ԶԼՄ-ների երեք աշխատակիցներ: Առավել լայն արձագանք են ստացել հոկտեմբերին սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությունը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում եւ փետրվարին Aktuality.sk հրատարակության թղթակից Յան Կուցիակի պատվիրված սպանությունը: Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների աշխատողների համար այս տարի առավել վտանգավոր երկրներն են եղել Աֆղանստանը (15 զոհված), Սիրիան (11 զոհված) եւ Մեքսիկան (9 զոհված): Այս երկրների շարքում հայտնվել Է նաեւ ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի վերջին ամերիկացին հրաձգություն սարքեց Աննապոլիսում (Մերիլենդի նահանգ) Capital Gazette թերթի խմբագրատանը՝ սպանելով հինգ լրագրողների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am