Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i103078-Աբխազիան_խոզագրիպի_պատճառով_երկու_ամսով_փակեց_Վրաստանի_հետ_սահմանը
Աբխազիան փակում Է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2019 20:33 Asia/Tehran
  • Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան փակում Է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրԷի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր Է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում Է մտցվել»:

«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում Է մտցվում, ինչպես նաեւ արգելք Է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել Է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ Է մահացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am