Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ բանակցային հեռանկարները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է Interfax.az-ը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու բանակցությունների հեռանկարները:
Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են ԼՂ-ում (Արցախի հանրապետություն) և հանդիեպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:
Panarmenian.net