Մալազիան գլխավորում է BRICS-ի նոր գործընկերների շարքը
Մալայզիայի վարչապետը հայտնել է BRICS-ի նոր գործընկերների ցուցակի առաջին տեղում իր երկրին ընդունելու մասին։
Կուալա Լումպուրից «Iran Press» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Անվար Իբրահիմն ասել է. «Մալազիայի անունը BRICS-ի նոր գործընկերների ցուցակի առաջին տեղում է ընդունվել և ողջունվել այս խմբի ղեկավարների կողմից»:
Մալայզիայի էկոնոմիկայի նախարար Ռաֆեզի Ռամլին, որը ներկայացնում էր իր երկրի կառավարությունը վերջերս Ռուսաստանի Կազանում BRICS-ի գագաթնաժողովում, հայտարարեց. «Մալազիայի ընդունումը BRICS-ի 13 նոր գործընկերների շարքի առաջին տեղում ճանապարհ հարթեց Մալազիայի, որպես անկախ երկիր, ներկայության համար, որը հանձնառու է խթանել բազմակողմ միջազգային համագործակցությունը համաշխարհային տնտեսության և շուկայական մրցակցության ոլորտում:
Մալայզիան պաշտոնապես ճանաչվեց որպես BRICS-ի 13 նոր գործընկեր երկրներից մեկը և գլխավորեց 12 դիմորդ երկրների ցանկը, որը ներառում է Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Նիգերիան, Թաիլանդը, Թուրքիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:
Փորձագետները կարծում են, որ Մալակկայի նեղուցի հատուկ ռազմավարական դիրքի շնորհիվ, որը երկու մեծ՝ Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միացնող կետն է, որտեղով անցնում է աշխարհի հում նավթի մեկ երրորդը, Մալայզիան չափազանց կարևոր է BRICS-ի անդամների համար։
Ունենալով աշխարհի բնակչության 45%-ը, վ BRICS-ը ձեռք է բերել համաշխարհային տնտեսության 28%-ը։