Գիշերային տեսողության ու պատկերման  անօդաչու թռչող սարքերի արտադրություն իրանական գիտելիքներով
(last modified Fri, 01 Nov 2024 13:23:13 GMT )
Նոյեմբեր 01, 2024 16:53 Asia/Tehran
  • Գիշերային տեսողության ու պատկերման  անօդաչու թռչող սարքերի արտադրություն իրանական գիտելիքներով

Սահաբ - Իրանական գիտելիքահենք ընկերության մասնագետներին հաջողվել է անօդաչու թռչող սարքեր արտադրել գիշերային պատկերահանումների համար:

Ըստ Sahab ցանցի, որը մեջբերում է Իրանի Ռոդիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, այս իրանական գիտելիքահենք ընկերության գլխավոր տնօրեն Ղազավին ասել է. «Ներմուծված անօդաչու թռչող սարքերի ցածր անվտանգության պատճառով, իրանական գիտելիքահենք ընկերություններից մեկի մի խումբ հետազոտողներ կարողացել են արտադրել պատկերավորման անօդաչու թռչող սարքեր՝ դիտարկման ու հսկողության նպատակով, ինչը հնարավորություն է տվել այս թռչող սարքերի վրա տեղադրել տարբեր տեսախցիկներ, ինչպիսիք են գիշերային տեսողության տեսախցիկները»։

Այս տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ղազավին հիշեցրեց. «Այս թռչող սարքերի վրա կարելի է տեղադրել տարբեր տեսախցիկներ՝ սկսած գիշերային պատկերահանման նպատակով ինֆրակարմիր ու ջերմային տեսախցիկներից մինչև  180 անգամ խոշորացնող տեսախցիկներ»։

Անդրադառնալով այս արտադրանքի այլ առանձնահատկություններին՝ այս տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ այս թռչող սարքերը կարող են թռչել ավելի քան 40 րոպե։ Այս ապրանքի հետազոտման և մշակման փուլն ավարտվել է և այն գտնվում է առևտրայնացման փուլում։