ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Թաֆթանում տեղի ունեցած ահաբեկչությունը
(last modified Fri, 01 Nov 2024 14:41:32 GMT )
Նոյեմբեր 01, 2024 18:11 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Թաֆթանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Ըստ Iran Press News գործակալության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավար Պասկալ Քրիսթին Բաերիսվիլը հանդես է եկել մամուլի հայտարարությամբ՝ ամենախիստ ձևով դատապարտելով հոկտեմբերի 26-ին, Սիստան և Բալուչեստան նահանգում գտնվող Թաֆթան քաղաքի Գոհարքուհի շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարության պարեկային ստորաբաժանման վրա տեղի ունեցած վախկոտ ահաբեկչությունը։

Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են հոկտեմբերի 26-ին Սիստան և Բալուչեստան նահանգի Թաֆթան քաղաքի Գոհարքուհի շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարության պարեկային ստորաբաժանման վրա տեղի ունեցած վախկոտ ահաբեկչությունը։

Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլը»։ Հարձակման հետևանքով զոհվել են իրանական ոստիկանության 10 աշխատակիցներ։ Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնում զոհվածների ընտանիքներին, ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը։ Անվտանգության խորհրդի անդամները ևս մեկ անգամ ընդգծել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծում են այդ դատապարտելի ահաբեկչական գործողությունների մեղավորներին, կազմակերպիչներին, ֆինանսավորողներին և աջակիցներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նրանք բոլոր երկրներին կոչ են արել ակտիվորեն համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և այս ոլորտում այլ համապատասխան իշխանությունների հետ՝ հիմնվելով միջազգային օրենքների և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի վրա։

Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, անկախ դրանց դրդապատճառներից, ցանկացած ժամանակ և ում կողմից, որը կատարվել է, հանցավոր է և չարդարացվող։ Նրանք վերահաստատեցին, որ բոլոր երկրները պետք է պայքարեն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ պարտավորությունների, ներառյալ մարդու իրավունքների միջազգային իրավունքը, փախստականների միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը:

Նշենք, որ Սիստան եւ Բալուչեստան նահանգի Թաֆթան քաղաքում ոստիկանական պարեկային ստորաբաժանման վրա կատարված ահաբեկչության հետևանքով նահատակվել են անվտանգության մի քանի պաշտպաններ։ Բազմաթիվ երկրներ Իրանի կառավարությանն ու ժողովրդին ցավակցել և դատապարտել են այս ահաբեկչությունը։