Իրանի ներկայացուցչությունը Ժնևում. Իրանը չի վարանում օրինական կերպով պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
(last modified Fri, 01 Nov 2024 13:05:26 GMT )
Նոյեմբեր 01, 2024 16:35 Asia/Tehran
  • Իրանի ներկայացուցչությունը Ժնևում. Իրանը չի վարանում օրինական կերպով պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Սահաբ - Ժնևում տեղակայված ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի պատվիրակությունը հայտարարեց, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի շրջանակներում:

Ըստ Sahab ցանցի հաղորդման, որը մեջբերում է իրանական ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA), Ժնևում տեղակայված ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի պատվիրակությունը իր հուշագրում ուղղված այս միջազգային կազմակերպության Զինաթափման համաժողովի անդամներին, պարզաբանելով միջազգային իրավունքին հակասող Իսրայելի ռեժիմի գործողություններն ու արկածախնդրություններն ընդդեմ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության,  Իրանի մի քանի ռազմակայանների վրա այս ռեժիմի հարձակումը համարեց միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների, դիվանագիտական ​​և հյուպատոսական անձեռնմխելիության,  ՄԱԿ-ի բանաձևերի և կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում և ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, Իրանը իրեն է վերապահում բնական իրավունքը պաշտպանելու իր քաղաքացիներին, շահերը և ազգային անվտանգությունը:

 Ժնևում տեղակայված ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի պատվիրակությունը, անդրադառնալով «Ազնիվ խոստում 1 և 2» գործողությունների իրականացմանը՝ ի պատասխան Իսրայելի ռեժիմի կրկնվող ռազմական ագրեսիայի, հավելել է, որ «Պահպանելով որոշ ժամանակ զսպվածություն և տեսնելով Անվտանգության խորհրդի իմաստալից ու նողկալի անգործությունը Թել Ավիվի հանցագործություններին ու ոճրագործություններին արձագանքելու հարցում, Իսլամական Հանրապետությունը սահմանափակ և ճշգրիտ ռազմական գործողություն իրականացրեց Իսրայելի ռեժիմի որոշ ռազմական թիրախների դեմ»:

Ժնևում Իրանի ներկայացուցչությունը դիմել է զինաթափման համաժողովի անդամներին և հայտարարել. «Ցավոք, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար Իրանի ցանկացած զսպվածություն հանգեցրել է Իսրայելի ռեժիմի սխալ հաշվարկների, հետևաբար, Իսլամական Հանրապետությունը դատապարտում է այդ հարձակումները և լուրջ և արդյունավետ քայլեր է ձեռնարկում ստիպելու այդ ռեժիմին դադարեցնել իր նողկալի ոճրագործություններն ու հանցագործությունները»:

Ժնևում տեղակայնված ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը, անդրադառնալով նաև տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի վարքագծին և նրա բոլոր տեսակի հանցագործություններին, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և ռազմական հանցագործությունները, ընդգծել է. «Այս վարքագծերը ցույց են տալիս, որ միջուկային զենքերը և զանգվածային ոչնչացման այլ զենքերը, որոնք գտնվում են այս ռեժիմի մոտ, լուրջ և անմիջական սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»: