Համանախագահների աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Ադրբեջանում ՌԴ դեսպան
(last modified Mon, 10 Jun 2019 16:15:34 GMT )
Հունիս 10, 2019 20:45 Asia/Tehran
  • Համանախագահների աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով:

«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության պահպանման մասին:

«Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը:

Verelq.am

 

Պիտակ