Հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում մարդասիրական նոր էջ է բացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i108530-Հայ_սիրիական_բարեկամական_հարաբերություններում_մարդասիրական_նոր_էջ_է_բացվել
Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2019 14:51 Asia/Tehran
  • Հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում մարդասիրական նոր էջ է բացվել

Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից, ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը,  Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ու հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչները՝ սակրավորներն ու բժիշկները:

Միջոցառման ընթացքում 100-ից ավելի սիրիացի կարիքավոր ընտանիքների բաժանվել են Հայաստանից Սիրիա հասցված նվերները, որոնք հավաքվել էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած ակցիայի արդյունքում: Սիրիական կողմը մեծ ոգևորությամբ նշել է, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններում նոր ու պատմական էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է:

 Armenpress.am