ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով
(last modified Fri, 21 Jun 2019 03:03:08 GMT )
Հունիս 21, 2019 07:33 Asia/Tehran
  •  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին հայտարարությամբ։

«Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար եւ անվտագության միջոցառումների առնչությամբ։ 

Ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը եւ առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից եւ շփման գծի եւ միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարեւորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ։

News.am

 

Պիտակ