Հուլիս 03, 2019 19:16 Asia/Tehran
  • Daily Mail-ը ցույց է տվել՝ ինչ սարսափելի պայմաններում են ապրում ԱՄՆ-ում գտնվող հազարավոր ներգաղթյալներ

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության ծառայության արած լուսանկարները, որոնք արվել են Լատինական Ամերիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններում և ցույց են տալիս, թե ինչ սարսափելի պայմաններում են այդ մարդիկ պահվում:

Ներքին անվտանգության ծառայության տեսուչները, միգրացիոն կենտրոններ այցելելով, բազմաթիվ խախտումներ են արձանագրել և որպես ապացույց այս կադրերը ֆիքսել:
Նրանք արձանագրել են, որ սենյակներում ու խցերում մարդկանց քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի շեմը: Ներգաղթյալները, այդ թվում՝ երեխաները, չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լոգանք չեն ընդունում և ստիպված են մարմինը մաքրել իրենց տրվող թաց անձեռոցիկներով: Նրանք զրկված են հագուստը փոխելու հնարավորությունից և շարունակում են կրել այն նույն հագուստը, որով շաբաթներ առաջ ժամանել են ԱՄՆ: Ներգաղթյալները ստիպված են քնել չոր հատակին: Միգրացիոն որոշ կենտրոններում երեխաներին տաք ապուր չեն տալիս:
Տեսուչները կազմել են արձանագրություն՝ նշելով, որ պայմանները, որոնցում պահվում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մի քանի ամսական երեխաներ, պետք է անհանգստության լուրջ տեղիք տան ԱՄՆ կառավարության մոտ:

Tert.am

 

Պիտակ