Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i112477-Անգելա_Մերկելը_կոչ_է_արել_Էրդողանին_անհապաղ_դադարեցնել_ռազմական_գործողությունը_Սիրիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերջինիս անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 05:37 Asia/Tehran
  • Անգելա Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերջինիս անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Համաձայն Գերմանիայի նախարարների կաբինետի հաղորդագրության, Մերկելն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին.

«Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,- ասվում հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գերմանիան դեմ է Սիրիայում Թուրքիայի գործողությանը։ Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ իր երկրի կառավարությունը հավանության չի արժանացնի Թուրքիա սպառազինության նոր մատակարարումները՝ Սիրիայում Անկարայի գործողություններով պայմանավորված։

 Verelq.am