ԵԱՏՄ մաքսային եկամուտների նոր բաշխում է տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանին ընդհանուր գումարից կհասնի 1,22%-ը
(last modified Sun, 03 Nov 2019 15:19:12 GMT )
Նոյեմբեր 03, 2019 18:49 Asia/Tehran
  • ԵԱՏՄ մաքսային եկամուտների նոր բաշխում է տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանին ընդհանուր գումարից կհասնի 1,22%-ը

ԵԱՏՄ մաքսային եկամուտների նոր բաշխում է տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանին ընդհանուր գումարից կհասնի 1,22%-ը:

Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ այդպիսով, հարկային արտոնությունների նոր կարգի համաձայն, այս տարի Հայաստանը կստանա հավելյալ 12 մլրդ դրամ: Տվյալ ձեռքբերումը «դրական» գնահատելով՝ նախարարը հայտնեց, որ այդ համաձայնագիրը պետք է անժամկետ բնույթ ունենա:

1lur.am

Պիտակ