Նոյեմբեր 06, 2019 18:42 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը ստորագրել է Շվեդիայի եւ ՀՀ միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը

Զոհրաբ Մնացականյանը ստորագրել է Շվեդիայի եւ ՀՀ միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի եւ ՀՀ միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում եւ կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաեւ համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում:

News.am

 

Պիտակ