Հունվար 28, 2024 15:41 Asia/Tehran
  • Շվեդիայի իշխանությունները ներողություն են խնդրել Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո

Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա փոքրաթիվ հակառակորդների հարձակումից հետո Շվեդիայի իշխանությունները, ներողություն խնդրելով, ընդգծեցին իրենց հանձնառությունը Վիեննայի դիվանագիտական ​​իրավունքների կոնվենցիայի համաձայն, դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։

Ստոկհոլմում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց փոքրաթիվ հակառակորդների անօրինական հավաքից և դեսպանատան աշխատակիցներից մեկի վրա հարձակումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ Ահմադիի հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է Շվեդիայի կառավարության կողմից Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

Պարզաբանելով Շվեդիայում Իրանի դեսպանատան վրա հարձակումը՝ Ահմադին ասել է. -Այս անօրինական գործողությունից անմիջապես հետո, Թեհրանում և Ստոկհոլմում Իրանի Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը փոխանցվեց շվեդական կողմին՝ ընդգծելով մեղավորներին հայտնաբերելու և պատժելու անհրաժեշտությունը։

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտարարել է, որ Շվեդիայի ոստիկանության համագործակցությամբ հարձակվողներից հինգը ձերբակալվել են։

Ահմադին նշել է, որ այս հարցը կհետապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ հարձակման հեղինակները չեն դատապարտվել։
Հաղորդման համաձայն, շվեդ պաշտոնյաները, այդ թվում՝ գլոբալ հարցերի վարչության (տեղակալ) պետը և ԱԳՆ արարողությունների գլխավոր տնօրենը հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, ներողություն  խնդրելով հանդերձ, ընդգծել են Շվեդիայի հանձնառությունը՝ Վիեննայի դիվանագիտական ​​իրավունքների կոնվենցիայի համաձայն, դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության ապահովման հարցում։ 

Այս դեպքի հարցով, շվեդական ոստիկանության համագործակցությամբ ձերբակալվել է 5 անձ, և այս գործը կհետապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ հարձակման հեղինակները չեն դատապարտվել։

Պիտակ