Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i113617-Թբիլիսիում_հանրահավաքը_դուրս_Է_եկել_օրենքի_շրջանակից._Վրաստանի_ՆԳՆ
Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել Է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս Է եկել օրենքի շրջանակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2019 14:00 Asia/Tehran
  • Թբիլիսիում հանրահավաքը դուրս Է եկել օրենքի շրջանակից. Վրաստանի ՆԳՆ

Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել Է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս Է եկել օրենքի շրջանակից:

Այդ մասին ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանրահավաքը, որը նոյեմբերի 18-ին սկսվել Է Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ, ավելի ուշ հակաօրինական բնույթ Է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել Է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին՝ խոչընդոտել խորհրդարանի աշխատանքին: Չնայած ՆԳ նախարարության կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատությունը դուրս Է եկել օրենքի շրջանակից»,-նշվում Է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը հայտնե Է, որ ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված Էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել Է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված Է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք Է կայանա ժամը 15:00-ին, բայց առայժմ պարզ չԷ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am