1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավերված «Ղալթախչի» երկաթուղային կայարանը Վերակառուցվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i114259-1988_թվականի_Սպիտակի_երկրաշարժի_ժամանակ_ավերված_Ղալթախչի_երկաթուղային_կայարանը_Վերակառուցվել_է
Վերակառուցումից հետո դեկտեմբերի 6-ին շահագործման հանձնվեց «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2019 05:39 Asia/Tehran
  •  1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ  ավերված «Ղալթախչի» երկաթուղային կայարանը Վերակառուցվել է

Վերակառուցումից հետո դեկտեմբերի 6-ին շահագործման հանձնվեց «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ): «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է գրեթե 360 գնացք: Բեռնաթափման տարեկան ծավալը կայարանում կազմում է 4000 տոննա նավթալից բեռներ: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է նոր շենք, վերականգնվել էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: Բոլոր կառույցները գազաֆիկացված են, ապահոված են աշխատանքի բոլոր պայմանները: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է 44 մլն դրամ:

Armenpress.am