Թուրքիան ակտիվացնելու է Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքները. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/armenia-i114779-Թուրքիան_ակտիվացնելու_է_Հայոց_ցեղասպանության_ժխտմանն_ուղղված_աշխատանքները._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 07:24 Asia/Tehran
  • Թուրքիան ակտիվացնելու է Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիայում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան բացել է իր արխիվները և ցանկանում է այս հարցն ապաքաղաքականացնել: Նա հայտարարել է, որ նախկինում բազմիցս առաջարկել են, որ Հայաստանից գիտնականների խումբ մեկնի Թուրքիա և հետազոտություններ անցկացնի, սակայն թուրքական կողմի այդ «մարտահրավերը» անպատասխան է մնացել:

«Անշուշտ, հակառակ կողմից (Հայաստան- խմբ.) այդպիսի լուրջ, շոշափելի պատասխան չստացանք: Նրանք չեն կարող բացել այն, ինչը չունեն: Նրանք Հարվարդում աննշան, սիմվոլիկ արխիվներ ունեն, Ֆրանսիայում նույնպես փոքր արխիվներ ունեն: Նույնիսկ Հայաստանում այդպիսի լուրջ արխիվ չկա: Մեր զինված ուժերի արխիվում այս պահին 1 մլնից ավել փաստաթուղթ կա»,- ասել է Թուրքիայի նախագահը:

«Թուրքական պատմագիտական ընկերության գործունեությունն ավելի ակտիվ դարձնելով պետք է մեր աշխատանքներն ավելի ուժեղացնենք փաստագրական ֆիլմերի (նյութերի) միջոցով, նաև այս թեմայով որոշ ակադեմիական աշխատությունները քաջալերելով»,- ասել է Էրդողանը:

1in.am