Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114832-Հալեպի_Ազիզիե_շրջանի_հրապարակում_վառվել_են_ՀՄՄ_ի_տոնածառի_լույսերը
Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արևելք»-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 15:01 Asia/Tehran
  • Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում վառվել են ՀՄՄ-ի տոնածառի լույսերը

Ըստ ավանդության, այս տարի ևս Հալեպի Ազիզիե շրջանի հրապարակում դեկտեմբերի 21-ին վառվել են Հայ մարմնամարզական միության տոնածառի լույսերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արևելք»-ից։

Աղբյուրի համաձայն՝ այս առիթով ՀՄՄ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Սիրիայի Հյուսիսային շրջանի մարմնի Վարիչ մարմինը,  ներկա են եղել Սիրիայի ջրային պաշարների նախարար և «Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Հուսեյն Արնուսը, Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը,  Հայ ավետարանական համայնքի պետ Հարություն Սելիմյանը, Հալեպի քրիստոնեական համայնքների հովվապետեր , պետական և «Բաաս» կուսակցության ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

armenpress.am