Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114948-Զուրաբիշվիլին_կարևորել_է_Հայաստանի_ու_Ադրբեջանի_հետ_Վրաստանի_սահմանների_հստակեցումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները հստակեցնելու կարևորության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 16:15 Asia/Tehran
  • Զուրաբիշվիլին կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանների հստակեցումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները հստակեցնելու կարևորության մասին։

 Նրա խոսքով՝ որպես պետություն կայանալու համար Վրաստանը նախ պետք է հստակեցնի իր սահմանները, հետո դրանք պաշտպանի։

Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին պատասխանել է Դավիդ Գարեջի վանական համալիրի մասին հարցին։

Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանների չհամաձայնեցված հատվածներին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ հանձնաժողովները աշխատել են այդ ուղղությամբ, հասել որոշակի փուլի, իսկ հետո գործընթացը կանգ է առել։

«Անհասկանալի է՝ ինչու պետք է ավարտի չհասցնենք այդ գործընթացը մեզ համար բարեկամական երկրների մասնակցությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ ակնկալում է սահմանների որոշակիացում տարվող գործընթացի արդյունքում։

«Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ կպայմանավորվենք։ Չեմ կարող այժմ ասել՝ այն պետք է անցնի այստեղ կամ այնտեղ, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա։ Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար նախ անհրաժեշտ է հստակեցնել մեր սահմանները, իսկ հետո նոր դրանք պաշտպանել։ Հակառակը չի կարող լինել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հայաստանի և Վրաստանի միջև գործում է հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:

Verelq.am