Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115346-Սիրիայի_նախագահը_Սուրբծննդյան_տոնի_առթիվ_բարեմաղթանքներ_է_փոխանցել_հայ_ժողովրդին
Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2020 14:48 Asia/Tehran
  • Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը և օրհնվի նախագահ Ասադը:

Armenpress.am