Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i115683-Սիրիայի_խորհրդարանի_հայ_պատգամավորը_հանդիպել_է_նախագահ_Ասադի_և_առաջին_տիկնոջ_հետ
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2020 05:37 Asia/Tehran
  • Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը:

«Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամավորը:

Արիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց. «Հինգշաբթի 9 յունուարին, Սուրիոյ նախագահ Պաշշար ալԱսատը և Առաջին տիկին Ասմա ալԱսատը նախագահական պալատին մէջ ընդունեցին երեսփոխան դոկտ. Նորա Արիսեանը, Աւ. Ահարոնեան կեդրոնի և Ազգային Միացեալ վարժարանի ներկայացուցիչներ:Հանդիպումը առիթ էր Դամասկոսի Ազգ. Միացեալ վարժարանի հանդէպ նախագահին և առաջին տիկնոջ ցուցաբերած օժանդակութեան և վերաշինութեան համար շնորհակալութիւն և երախտագիտութիւն յայտնելու, հանդիպման շեշտը դրուեցաւ հայերէն լեզուի և հայ ինքնութեան անհրաժեշտութեան վրայ:Պատուիրակութիւնը Վարժարանին նշանը պարունակող արծադէ յուշանուէր մը յանձնեց նախագահին:Պատուիրակութեան մաս կազմեցին Արմէն Ուրֆալեան, Պօղոս Խաճարեան, Սարգիս Քիւրտեան, և Ատոմ Սանոսեան ամոլը»։

Armenpress.am