Հայաստանը Վրաստանի արտահանման ոլորտում առևտրային հիմնական գործընկերների շարքում է
Հունվար 20, 2020 14:24 Asia/Tehran
Հայաստանը Վրաստանի առևտրային հիմնական գործընկերներից է արտահանման ոլորտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Georgia Today»-ը՝ հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի՝ «Գեոստատ»-ի 2019-ի ցուցանիշներին:
Արտահանման ոլորտում Վրաստանի առևտրային ամենամեծ գործընկերներն իր հարևաներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը: «Գեոստատ» -ի տվյալների համաձայն՝ 2019-ին Վրաստանից Հայաստան է ներմուծվել 412.2 մլն դոլարի ապրանք:
Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը (բացառությամբ չհայտարարված առևտուրը) կազմել է 12 834,7 մլն դոլար ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2,7% -ով:
Armenpress.am
Պիտակ