Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i115943-Նիդերլանդների_ԱԳ_նախարարը_պաշտոնական_այցով_կժամանի_Հայաստան
Պաշտոնական այցով հունվարի 22-23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 21, 2020 09:00 Asia/Tehran
  • Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Պաշտոնական այցով հունվարի 22-23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին:

Verelq.am