Հայաստանը պատրաստվում է ակտիվ շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ում
Հայաստանը պատրաստվում է ակտիվ շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ում: Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ում շատ չօգտագործված ներուժ կա։
Այս մասին Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ հայտրարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ոսքով, Հայաստանը ԵԱՏՄ-ն դիտարկում է նաև երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու. «ԵԱՏՄ անդամ լինելը Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»,- շեշտեց նա։
Նոր գաղափարներից մեկը, որով հանդես է գալիս Հայաստանն այն է, որ ԵԱՏՄ տնտեսական-բիզնես ֆորումը տեղի ունենա ամեն տարվա գագաթնաժողովը նախագահող երկրի մայրաքաղաքում։ Բացի այս, հայկական կողմն առաջարկվել է, որ ստեղծվի հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք և ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական արտադրանքները կրեն այդ դրոշմակնիքը. «Դա կլինի մեր համատեղ բրենդը և ԵԱՏՄ անդամ երկրներին կօգնի արտաքին շուկաներում ավելի մեծ հաջողությամբ և կոնսուլիդացված գործել»,- ներկայացրեց նա։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանց ընթացքը գոհացնում է Փաշինյանին: Նա նշեց, որ դրանք լավ են զարգանում, իսկ մարտին կկայանա իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը:
Verelq.am